Ուշադիր նայեք այս երկրաչափական պատկերներին և ընտրեք այն մեկը, որը տվյալ պահին Ձեզ ամենաշատն է դուր գալիս:
Արդյունքները կարդացեք ներքևում.
Քառակուսին ընտրողները սովորաբար համբերատար, դիմացկուն և անհավանական ջանասեր են: Սկսած գործը կիսատ թողել և ասել. «միևնույնն է ոչինչ չի ստացվի»՝ նրանց ոճը չէ: Նրանք դանդաղ քայլերով, բազմաթիվ դժվարություններով միևնույնն է կհասնեն իրենց նպատակին:
Ուղղանկյունը համարվում է ժամանակավոր, անցումնային ձև: Սովորաբար այն ընտրում են մարդիկ, որոնք տվյալ պահին ծայրահեղ գոհ չեն իրենցից, իրենց կյանքից և ամեն ինչ անում են այն դեպի լավ կողմ ուղղելու համար: «Այնտեղ ամեն ինչ կա, միայն ես չկամ այնտեղ, բայց դա նշանակում է, որ ես այնտեղ եմ լինելու»՝ ահա նրանց կարգախոսը, որի ներքո նրանք գործում են: «Ուղղանկյան» հիմնական որակներն են՝ հետաքրքրասիրությունը, խիզախությունը և ամեն նորի հանդեպ հետաքրքրությունը:
Ձմեռ թե ամառ, ցուրտ թե տաք՝ անկախ եղանակից այս մարդիկ կյանքով լեցուն են: Նրանք իսկական «Էներջայզերներ են»: Սակայն ի տարբերություն մարտկոցների, նրանք փառասեր են և պրագմատիկ: Նրանք հաշվենկատ են, ամբիցիոզ: Ոչ միայն գիտեն թե ինչ են ուզում, այլ նաև թե ինչպես հասնեն դրան:
Շրջանագիծը ընտրող մարդիկ ինչպես ոչ ոք կարողանում են կարեկցել մարդկանց և կարողանում են իրենց պատկերացնել այլ մարդկանց իրավիճակում: Նրանք ամբողջությամբ զգում են այլոց էմոցիաները և կիսում նրանց հետ: Բարի և պատասխանատու «Շրջանագծերը» իրենց կաող են երջանիկ զգալ միայն այն դեպքում, երբ ամեն ինչ կարգին է ոչ միայն իրենց մոտ, այլ նաև հարազատների և ընկերների:
«Զիգզագները» ստեղծագործ, կրեատիվ և օրիգինալ անձնավորություններ են: Նրանք մերժում են յուրաքանչյուր «բազում անգամ անցած արահետներ», նիշեր և ստերեոտիպեր, նախապատվությունը տալով սեփական ոչ ստանդարտ քայլերին և որոշումներին: Այս «օրիգինալների» մեջ հաճախ են պատահում խարիզմատիկ, հմայիչ մարդիկ: «Զիգզագները» բավական հեշտ են հունից դուրս գալիս, իսկ նրանց բնավորությունը ավելի հաճախ է փոփոխվում քան փոխարժեքի կուրսը: «Զիգզագները» հրաշալի հռետորներ են: