fbpx

Coca-Cola-ն կիսվեց բոլորիս հետ

IMG_2182Ահա և ավարտին է մոտենում Coca-Cola«Կիսի՛ր Coca-Cola բոլորի հետ» ամառային ակցին: Ինչպես և բոլոր լավ բաները՝ Coca-Cola-ի կողմից ստեղծված այս փոքրիկ հեքիաթն էլ ունեցավ սկիզբ և բնական է, որ պետք է ունենա ավարտ:

IMG_3372

Ինչպես նախկին գրառումներում նշել էի, Coca-Cola-ն 28 օր շարունակ Երևանի տարբեր կետերում կազմակերպեում էր հետաքրքիր, զվարճալի և աննախադեպ ակցիաներ՝ պատրաստելով և անվճար տրամադրելով յուրահատուկ պիտակներով Coca-Cola-ի թիթեղյա տուփեր: Յուրաքանչյուր անցորդ կարող էր մոտենալ, գրանցվել և ստանալ իր իսկ նախընտրած անվամբ Coca-Cola՝ բացարձակապես անվճար: Նշեմ, որ ակցիայի 28 օրվա ընթացքում պատրաստվել, տպվել և բաժանվել է ավելի քան 16 000 (տասնվեց հազար) Coca-Cola-ի անվանական թիթեղյա տուփեր: Ավելին՝ ամեն օր պատահական անցորդներին անվճար բաժանվել է սառը, զովացուցիչ Coca-Cola, այդպիսով թեթևացնելով Երևանյան ամառային տապը: Բաժանվել է ավելի քան 27 000 (քսանյոթ հազար) անվճար սառը Coca-Cola:

IMG_2366

Coca-Cola-ն 28 օր շարունակ մեզ՝ երևանցիներիս պարգևեց բարձր տրամադրություն, լավ երաժշտություն, փուչիկներ, նվերներ և, իհարկե՝ սառը, զովացուցիչ Coca-Cola-ներ: Առանձին ուշադրության են արժանի ժամանակակից բրեյք-դանս ոճի էքստրեմալ պարային համարները, որոնք ամեն օր արժանանում էին հանդիսատեսների հիացմունքին և բուռն ծափահարություններին: Յուրաքանչյուր օրվա միջոցառման մասին մարդիկ նախօրոք տեղեկանում էին Coca-Cola-ի ֆեյսբուքյան էջից:

IMG_2705

Սպասենք և տեսնենք, թե ինչպե՞ս մեզ կզարմացնի Coca-Cola-ն հաջորդ անգամ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Coca-Cola-ն կիսվեց բոլորիս հետ
Կարճամետրաժ ֆիլմ սոցիալական ցանցերի մութ կողմերի մասին