Մի փոքրիկ հետազոտություն կատարեցի հիմնված բլոգում վերջերս տեղադրված «Ձեր կանացիության աստիճանը» հոգեբանական թեսթի արդյունքների վրա:
Իհարկե այս շատ փոքրիկ հետազոտության արդյունքները չեն կարող 100% արդյունք ապահովել: Այն կարելի է համարել մոտավոր՝ հաշվի առնելով թե՛ հոգեբանական թեսթի սխալի տոկոսը, թե որոշ հարցվողների ոչ ազնիվ պատասխանները:
Թեսթին մասնակցել են 427 հոգի, որոնցից 6-ը ստացել է համար 1 արդյունքը, մեծամասնությունը՝ 406 հոգի համար 2 արդյունքը և 18 հոգի համար 3 արդյունքը (տե՛ս նկար 2):
Արդյունքները բավական ուրախալի են, քանի որ թեսթ անցածների մեծ մասը ստացել էին թեսթի ամենադրական և հայեցի, համար 2 արդյունքը, այն է՝ «Դուք ի ծնե «տնային» կին եք` Ձեր բնավորությամբ, սովորույթներով: Դուք կանացի եք յուրովի, Ձեր հանգստությամբ, հոգատարությամբ, ուղղակի կրքոտ չեք: Դուք հոգ եք տանում Ձեր տան ու ընտանիքի, այլ ոչ թե Ձեր զգեստապահարանի և բիզնեսի մասին: Սիրում եք ավելի շատ Ձեր երեխաներին, քան տղամարդկանց ուշադրությունը: Ձեր կողքի տղամարդը պետք է Ձեզ պաշտպանի և մի քիչ էլ իշխի Ձեզ: Զգույշ եղեք, որպեսզի չկորցնեք Ձեր տղամարդուն: Հետևեք ձեր արտաքինին»:
Ճիշտ է արդյունքում նաև նշվում է բացասական կողմ, որը կարծում եմ օրինաչափ է, քանի, որ ոչինչ և ոչ ոք չի կարող լինել իդեալական:
Փաստորեն ի ուրախություն մեզ, հայ կինը դեռևս պահպանում է իր վսեմ կոչումը՝ լինել «տան Աստվածուհին», անթերի մայր և նվիրված կին: