fbpx

Այսօր անիմացիայի միջազգային օրն է

Հոկտեմբերի 28-ին ամբողջ աշխարհում նշվում է անիմացիայի միջազգային օրը (International Animation Day):

1892թ. հոկտեմբերի 28-ին ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոն, որը համարվում է անիմացիոն ֆիլմի հայր, Փարիզում, Գրեվեն թանգարանում հանդիսատեսներին հրավիրեց դիտելու «օպտիկական թատրոն»: Իր սարքի՝ պրակցինոսկոպի միջոցով նա ցուցադրեց շարժվող նկարներ:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Անիմացիայի միջազգային օրը նշվում է ավելի քան 40 երկրներում, այդ թվում՝ Բրազիլիա, Հունգարիա, Իսրաել, Հնդկաստան, Կանադա, Պորտուգալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեդիա և այլն: Տոնը նշվում է մի քանի օր, տարբեր քաղաքներում տարբեր անիմացիոն ֆիլմերի ցուցադրությամբ:

Դե ի՞նչ, մենք էլ շնորհավորենք բոլոր անիմատորներին, իրենց պրոֆեսիոնալ տոնի կապակցությամբ և դիտենք մեր հայկական լավագույն անիմացիոն ֆիլմերից (մուլտֆիլմերից) մեկը, «Հայելու Հեքիաթը»:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Այսօր անիմացիայի միջազգային օրն է
Էրուդիցիայի ԹԵՍՏ «Ճի՞շտ է, թե՞ սուտ». 12 բարդ հարց