Ubisoft-ը մտադիր է նկարահանել հանրահայտ Assassin’s Creed համակարգչային խաղի հիման վրա ֆիլմ: Ընկերության ղեկավարությունը մտադիր է ֆիլմի նկարահանումները սկսել 2013թ. ամռանը, իսկ պրեմիերան կնվիրվի խաղի հերթական տարբերակին և կհետաձգվի մինչ խաղի նոր տարբերակի թողարկումը:
Assassin’s Creed Movie-ի աշխատանքները սցենարի վրա արդեն սկսված են: Եվ մոտակա ժամանակներս Ubisoft-ի գործընկեր New Regency ստուդիան կսկսի փնտրել ռեժիսոր և դերասաններ: Ֆիլմում նկարահանվելու համար արդեն իսկ իր համաձայնությունը տվել է Մայքլ Ֆասբենդերը, որը մեզ հայտնի է «X մարդիկ» և «Պրոմեթևս ֆիլմերից»:
Ըստ New Regency-ի հետ պայմանագրի Ubisoft-ը կղեկավարի ֆիլմի աշխատանքները, այդ իսկ պատճառով Assassin’s Creed ֆիլմը առավելագույնս մոտեցված կլինի խաղին:
Assassin’s Creed-ի մասին գրառումներիցս մեկում ես նշել էի, որ այս խաղի սցենարը այնպիսին է, որ կարելի է հզոր ֆիլմ նկարահանել և փաստորեն գուշակությունս կատարվեց:
Իսկ մինչ ֆիլմը դեռևս նկարահանման նախապատրաստական փուլում է, հիշեցնեմ, որ ընդամենը 7 օրից կթողարկվի Assassin’s Creed խաղի 3-րդ հերթական տարբերակը, որը կոչվում է Քոնորի պատմությունը, որի թրեյլերը կարող եք տեսնել ներքևում.