ԹԵՍՏ. Դուք շատ ավելին գիտեք, քան մարդկանց մեծ մասը, եթե հաղթահարեք այս 10 հարցը ⚡🧠

Տարբեր բարդության թեմաներից կազմված թեստ, որը լիարժեք անցնելու, որի բոլոր 10 հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում՝ կարող եք վստահ լինել, որ ունեք ավելի լավ գիտելիքներ, քան մարդկանց մեծ մասը։ Դե ի՞նչ, կփորձե՞ք Ձեր մտավոր ուժերը այս թեստում…

Ո՞վ է գրել «Տարվա եղանակները» ջութակի կոնցերտների հայտնի շարքը։
Ո՞ր արբանյակն է ամենամեծն Արեգակնային համակարգում։
Արյան ո՞ր բջիջներն են թոքերից դեպի մեր օրգանիզմի հյուսվածքներ և օրգաններ տեղափոխում թթվածնի հիմնական մասը։
Նշված հոդվածոտանիներից ո՞րն ունի զարմանալի հատկություն՝ ուլտրամանուշակագույն լույսի տակ վառ կանաչ կամ կապտավուն լույսով փայլելու։
Մարդու ներքին օրգաններից ո՞րն է ամենամեծն ու ամենածանրը։
Ո՞ր նյութի քիմիական բանաձևն է H₂O։
Ո՞ր գիտնականը 1928 թվականին մոռացավ լվանալ ստաֆիլոկոկներով Պետրիի լաբորատոր թասիկները և պատահաբար նկատեց, որ դրանցում աճած բորբոսը ոչնչացրել է բակտերիաները՝ այդպիսով բացելով հակաբիոտիկների դարաշրջանը։
Ատլանտյան օվկիանոսի տաք հոսանքների ո՞ր հզոր համակարգն է զգալիորեն նպաստում Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայի կլիմայի մեղմությանը։
Ի՞նչ է կրուդիտեն։
Ո՞ւմ են պատկանում «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ» հայտնի խոսքերը։

Փորձեք անցնել նաև այս թեստը 👉 🎯 ԹԵՍՏ. Դու գիտե՞ս ավելին, քան միջին վիճակագրական մարդը: Եկ ու պարզիր հիմա

Թեմայից դուրս։ Ձեզ կարող է հետաքրքրել 👉 Ինչպես են սմարթֆոններն ազդում երեխաների ուղեղի վրա․ ութամյա հետազոտության արդյունքները

 

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Ինտերակտիվ կոնտենտի մեթոդաբան

Դավիթը MediaMag-ի ամենասիրված և գլուխկոտրուկներով լի բաժնի պատասխանատուն է։ Նա ուսումնասիրում է տրամաբանական կապերն ու ստեղծում ինտելեկտուալ վիկտորինաներ, որոնք ոչ միայն զվարճացնում են, այլև մարզում են ուղեղն ու հիշողությունը:

MediaMag
ԹԵՍՏ. Դուք շատ ավելին գիտեք, քան մարդկանց մեծ մասը, եթե հաղթահարեք այս 10 հարցը ⚡🧠
Զարմանահրաշ էքստրասենսը բացահայտում է իր գաղտնիքը (տեսանյութ)
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց