fbpx

Հայերեն գեղեցիկ Unicode տառատեսակներ

Երեկ ինձ մոտ աշխատանքներիցս մեկում խնդիր էր առաջացել: Պետք էր աշխատանքում գրել հայերեն Unicode-ով, բայց որպեսզի այն լիներ գեղեցիկ տառատեսակով: Գիտեի որ սովորական՝ Ansi տարբերակում բազում գեղեցիկ հայերեն տառատեսակներ կան, օրինակ Թառումյանի տառատեսակները, սակայն Unicode հայերեն ընդամենը մի քանի տառատեսակ գիտեի (Arial, Sylfaen, grapalat և այլն): Այս տառատեսակները իմ աշխատանքի համար գոհացուցիչ չէին:

Երկար փնտրեցի ինտերնետում և վերջապես փնտրտուքներս իրենց արդյունքը տվեցին: Գտա 5 հայերեն Unicode տառատեսակներ FMBF անվանմամբ, որոնք բավական գեղեցիկ են: Եվ որպեսզի դուք նույնպես երկար չփնտրեք, որոշեցի հղումը տեղադրել այստեղ, բեռնելու համար:

Սեղմելով ներքևի կոճակը դուք կբեռնեք rar ֆորմատով արխիվ, որի մեջ կգտնեք FMBF_Bardi, FMBF_Hanragitaran, FMBF_Notr, FMBF_Tahoma և FMBF_Wien տառատեսակները:

Հույսով եմ որ այս տառատեսակները Ձեզ դուր կգա:

Բեռնել


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag