fbpx

Որքանո՞վ եք ճանաչում հակառակ սեռին – հոգեբանական թեստ

Բոլորս էլ ծնված օրից պատկանում ենք այս կամ այն սեռին՝ տղամարդ կամ կին: Վաղուց է նկատվել, որ տղամարդն ու կինը շատ հաճախ տարբերվում են իրենց գործողություններով և արարքներով: Հոգեբանների փորձերը ցույց են տվել, որ այլ մարդկանց ներկայությամբ այդ տարբերությունները էլ ավելի ակնհայտ են դառնում: Բացատրվում է դա նրանով, որ մենք սովոր ենք դերեր խաղալ՝ տղամարդու կամ կնոջ դեր: Ինչպես ասում էր Շեքսպիրը. «կյանքը թատրոն է, իսկ մենք այնտեղ դերասաններ»:

Իսկ Դուք Ձեր դերը գիտե՞ք: Փորձեք ստուգել Ձեր գիտելիքները այս հոգեբանական թեստի միջոցով.

1. Տղամարդն ու կինը բացում են նվեր ստացած կոնֆետների տուփը: Նրանցից մեկը վերցնում է կոնֆետը և միանգամից սկսում ուտել, իսկ մյուսը զգուշորեն կծում է և համտեսում միջուկը: Ո՞վ է վերջինը՝ տղամա՞րդը, թե՞ կինը.
2. Երեկույթի ժամանակ հյուրերից մեկը պնդում է, որ այսօր մարդկությունը կորցրել է լուսին թռչելու հետաքրքրությունը: Տանտերը համաձայնվում է և օրինակ է բերում վիճակագրական և սոց. հարցումների տվյալներ: Սակայն ներկաներից մեկը չի համաձայնվում ասելով. «չեմ հավատում ես այդ հետազոտություններին, անձամբ ես շատ կուզեի թռչել լուսին»: Ո՞ր սեռի ներկայացուցիչն է այս վերջինը:
3. Երեկոյան ամուսնական զույգը գիրք է կարդում, իսկ հարևան սենյակում քնած է նրանց հիվանդ երեխան: Նրանցից մեկը աչքերը կտրում է գրքից և հարցնում մյուսին. «դու անհանգստանու՞մ ես: Պետք չէ, չէ՞ որ բժիշկը ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չկա»: Ո՞վ էր նկատել մյուսի անհանգստությունն ու խուճապը
4. Ամուսինները ճաշում են ռեստորանում: Նրանցից մեկը պատվիրում է անծանոթ, սակայն լավ գովազդված ճաշատեսակ, իսկ մյուսը պատվիրում է այն ինչ միշտ պատվիրել է: Ո՞վ է առաջին պատվիրողը
5. Ընտանիքը այցելում է կենցաղային իրերի և սարքավորումների խանութ: Մի ծայրում ցուցադրվում է ամենավերջին նորությունները, իսկ մյուսում՝ շատ լավ ծանոթ և շատերի կողմից օգտագործվող ապրանքները: Երկուսից ո՞ր մեկը առաջինը հետաքրքրություն կցուցաբերի նորույթների նկատմամբ
6. Ամուսնական զույգը որոշում է թարմացնել զգեստապահարանը և այցելում է հագուստի խանութ: Նրանցից մեկը մի անգամից մոտենում է վաճառողուհուն և բացատրում թե ինչպիսի և ինչ գույնի հագուստ է իրեն հարկավոր: Իսկ մյուսը շրջում է ամբողջ խանութով և վաճառողուհու հարցերին պատասխանում, որ դեռ չի կողմնորոշվել: Ո՞վ է իր որոշման մեջ տատանվողը
7. Կինն ու տղամարդը գնում են ավտոմեքենայով: Վառելիքը վերջանալու վրա է և նույնիսկ սկսել է վառվել զգուշացնող լույսը: Նրանցից մեկը առաջարկում է կանգնել և լիցքավորվել առաջին պատահած բենզալցակայանում: Իսկ մյուսը պնդում է, որ պետք է համբերել և լիցքավորվել մյուս բենզալցակայանում, քանի որ այնտեղ և հերթն է քիչ և բենզինն է էժան: Երկուսից ո՞ր մեկն է ավելի հակված ռիսկին
8. Ընտանիքը շրջագայության է մեկնել ծանոթ քաղաք և մոլորվել է՝ չի կարողանում գտնել դեպի հյուրանոց տանող ճանապարհը: Նրանցից մեկը առաջարկում է հարցնել առաջին պատահածից, իսկ մյուսը առաջարկում է ինքնուրույն գտնել ճանապարհը և շարունակել քայլել: Ո՞վ չի ուզում օգնության դիմել
9. Ավտոմեքենան կանգ է առնում բենզալցակայանում և լիցքավորողը առաջարկում է նաև ստուգել ավտոմեքենայի յուղը: Ամուսիններից մեկը պատասխանում է. «Ոչ, շնորհակալություն, մենք շտապում ենք», իսկ մյուսը հակված է ընդունել հավելյալ ծառայությունը: Նրանցից ո՞ր մեկն է հրաժարվում ծառայությունից
10. Լուսացույցի կարմիր լույսի տակ ճանապարհի երեք գծերով կանգ են առնում երեք ավտոմեքենա և դեռ չվառված կանաչ լույսը՝ երեք վարորդներից մեկը կտրուկ պոկվում է տեղից: Ո՞ր սեռի ներկայացուցիչ էր նա
11. Ընտանիքը կինոթատրոնում մելոդրամա է նայում: Ընտանիքի անդամներից ո՞ր մեկն է ավելի շատ հուզվում սենտիմենտալ սցենաների ժամանակ


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 14 assessment, среднее 4.5 из 5 )
MediaMag
Որքանո՞վ եք ճանաչում հակառակ սեռին – հոգեբանական թեստ
10 սովորություն, որոնք կործանում են ձեր կյանքը