Ժամանակակից մշակույթում ամուր հաստատվել է յուրաքանչյուր մարդու «երկրորդ կեսի» գոյության գաղափարը և այն միտքը, որ իսկական սերը պատահում է կյանքում միայն մեկ անգամ։ Սակայն գիտնականները, որոնց պաշտոնի բերումով հարկ է կասկածի ենթարկել ամեն ինչ, որոշել են ստուգել, թե որքան ճշմարտություն կա ռոմանտիկ ֆիլմերում և վեպերում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ինչպես գրում է DailyMail-ը, Interpersona ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ իրական աշխարհում մեկ անգամ սիրահարվողները (միասերները) ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն։
Հետազոտության արդյունքները
Հետազոտության շրջանակներում թիմը հարցում է անցկացրել ավելի քան 10 000 մասնակցի շրջանում։ Արդյունքները եղել են հետևյալը.
- 14%-ը պնդել է, որ ընդհանրապես երբեք սիրահարված չի եղել,
- 28%-ը կրքոտ սեր ապրել է միայն մեկ անգամ,
- 30%-ը խոստովանել է, որ սիրահարված է եղել երկու անգամ,
- 17%-ը սիրել է երեք անգամ,
- 11%-ը սիրահարված է եղել չորս կամ ավելի անգամ։
Կարդացեք նաև՝ Գիտնականները պարզել են, թե ով է ավելի արագ սիրահարվում՝ տղամարդիկ, թե՞ կանայք
Ընդ որում, գիտնականները փաստել են միանգամայն տրամաբանական փոխկապակցվածություն հարցվողի տարիքի և սիրավեպերի քանակի միջև, որոնց մասին նա հայտնել է. որքան մեծ է մարդը, այնքան շատ են եղել նրա մոտ կրքոտ սիրահարվածության դրվագները։
«Այն, որ մասնակիցների մեծամասնությունը միջինում երկու անգամ ապրել է կրքոտ սեր, վկայում է այն մասին, որ կրքոտ սերը տարածված երևույթ է, այսինքն՝ մարդկանց մեծամասնությունը ապրում է այն առնվազն մեկ անգամ, սակայն անհատական պլանում [միայն մեկ սեր ամբողջ կյանքի համար] պատահում է ոչ հաճախ»:
— Նշում են հետազոտողները








