fbpx

ԱՌԱԿ 4 մոմերի մասին, որը կարդացվում է 2 րոպեում, սակայն հիշվում է ամբողջ կյանքում

4 մոմերը հանգիստ վառվում էին և աստիճանաբար հալվում։ Այնպիսի լռություն էր, որ լսվում էր նրանց խոսակցությունը։ Առաջին մոմն ասաց․

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

– Ես հանգստությունն եմ․․․ Ցավոք, մարդիկ չեն կարողանում պահպանել ինձ։ Կարծում եմ, բացի հանգչելուց, այլ ելք չունեմ։ Եվ մոմի լույսը մարեց։

Երկրորդ մոմը ցածր ձայնով ասաց․

–  Ես հավատն եմ․․․ Ցավոք, ոչ մեկին պետք չեմ։ Մարդիկ չեն ուզում իմ մասին ոչինչ լսել, դրա համար էլ վառվելս իմաստ չունի։ Մոմը լռեց, իսկ թույլ քամին փչեց ու հանգցրեց այն։

Երրորդ մոմը մտահոգված ասաց․

– Ես սերն եմ․․․ Այլևս ուժ չունեմ կրակս վառ պահելու համար։ Մարդիկ ինձ չեն գնահատում և չեն հասկանում։ Նրանք ատում են նույնիսկ նրանց, ովքեր իրենց ամենից շատն են սիրում՝ մտերիմներին,- ավարտելով խոսքը՝ մոմը հանգչեց։

Կարդացեք նաև՝ Տխուր առակ հանգած մոմի մասին

Հանկարծ սենյակ մտավ մի երեխա, տեսավ 3 հանգած մոմերը ու վախեցած բղավեց․

– Այս ի՞նչ եք անում։ Դուք պիտի վառ մնաք, ես վախենում եմ մթությունից,- սկսեց արտասվել տղան։ Չորրորդ մոմն ասաց․

– Մի վախեցիր և մի լացիր։ Մինչ ես վառվում եմ, կարող ես վառել նաև մյուս մոմերը։ Չէ՞ որ ես հույսն եմ։

Թող հույսի մոմը ձեր հոգում միշտ վառ մնա․․․


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 7 assessment, среднее 4.43 из 5 )
MediaMag
ԱՌԱԿ 4 մոմերի մասին, որը կարդացվում է 2 րոպեում, սակայն հիշվում է ամբողջ կյանքում
6 բան, որ կինը չպետք է անի տղամարդու հետ վիճելուց հետո