fbpx

Հրաշալի պատմություն երկու պահապան հրեշտակների զրույցի մասին

Ճիշտ եզրակացություններ արե՛ք։

Զրույց երկու հրեշտակների միջև։ Ավագ հրեշտակը խստորեն նայում է իր ենթակային։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

-Դե զեկուցիր։ Միայն երկու բառով: Ես շատ ժամանակ չունեմ։

– Ինչպես միշտ ողջ ու առողջ է։ Գնում է աշխատանքի։ Ինչ-որ բանի հույս ունի։

– Ինչի՞։

– Դժվար է ասել։ Երկու անգամ ես նրան ցույց տվեցի երջանիկ երազ, նա դա չի տեսնում: Նա ասում է, որ հոգնում է աշխատանքի ժամանակ:

– Իսկ ի՞նչ կասես աշխատանքի մասին:

-Դե ինչպես բոլորի մոտ։ Ղեկավարություն։ Եռուզեռ։ Ծխելու սենյակ։ Բամբասանք։

– Ղեկավարությունը խի՞ստ է։

– Ղեկավարությունը ինչպես ղեկավարություն։ Նույնը, ինչպես ամենուր: Չգիտես ինչու նա վախենում է նրանից…

-Փորձե՞լ ես հեռացնել վախերը:

– Բնականաբար։ Դեռ գրասենյակի ճանապարհին։ Թևերով թափահարել եմ գլխավերևում։ Նույնիսկ մաքրել ամպերը: Ստիպված էի թևով հարվածել ականջին, որպեսզի նկատի արևը։

– Ճանապարհին սիրունիկ անծանոթուհի՞: Բարձրակրունկներո՞վ։ Խելքահան անող օծանելիքի բույրո՞վ:

-Դե, արդեն վիրավորում եք… Մետրոյում քիթ-քթի բերեցի:

-Եվ ի՞նչ։

– Ոչինչ։ «Կներեք» և կրկին խորասուզում սեփական մտքերի մեջ:

– Իսկ աշխատանքից հետո՞:

– Խանութներ։ Հեռուստացույց։ Լվանալ սպասքը։ Համացանց։ Քուն։

– Հեռուստացույցը խափանե՞լ ես:

-Իհարկե: Չգիտես ինչու նորը գնեց…

– Անջատե՞լ ես ինտերնետը:

Կարդացեք նաև՝ Առակ. Հրեշտակն ու ժամանակը

– Հինգ օր անընդմեջ: Նա պարզապես սկսեց երկար մնալ աշխատավայրում: Մինչև ուշ երեկո։ Նրանց մոտ դա թույլատրվում է։

– Պարզ է։ Իսկ հանգստյան օրերի՞ն:

-Քուն մինչև ճաշ: Բնակարանի մաքրում։ Երեկոյան՝ ընկերներ, հիմար խոսակցություններ, օղի։ Տուն կեսգիշերից հետո: Առավոտյան գլխացավով ծածկոցի տակ: Կամ հեռուստացույցի դիմաց: Կամ էլ համակարգչի:

-Իսկ աղջի՞կը:

– Շատ մոտ է։ Երեք տուն այն կողմ։ Նրանք գնում են նույն սուպերմարկետ մթերային ապրանքներ գնելու համար:

– Հերթի մեջ հանդիպացրե՞լ ես:

– Ինչպես կարգն է։ Եվ նույնիսկ հրահանգներից դուրս՝ կանգառում, տոն օրերին։

– Ճակատագրի գծերը ստուգե՞լ ես:

-Այո, համընկնում են։ Հարցը դա է… Սա այսպիսի քաղաք է… Այսպիսի ապրելակերպ… , ես այլևս չեմ կարող: Անլուծելի խնդիր է…

– Այլևս չլսեմ։ Որտե՞ղ է քո հզոր միջոցների ցանկը:

-Ահա, շեֆ։  Գրիպ՝ ջերմությամբ և զառանցանքով։ Կոտրվածք։ Ավտովթար։ Սնանկություն։ Հրդեհ։ Անկարգություններ փողոցներում։ Ֆինանսական ճգնաժամ։ Քաղաքացիական պատերազմ…

– Բավական է։ Հանուն ճակատագրի, ծայրահեղ միջոցներ ձեռնարկելու թույլտվությունը հաշվի ստացել ես: Պարզապես ընտրիր մեկը և հնարավորինս փոքր մասշտաբով ինչ-որ բան: Կատարե՛լ։

– Հասկացա։ Անցնում եմ կատարման։

Առակս ի՞նչ կցուցանե. նկատեք և օգտագործեք բոլոր հնարավորությունները, որոնք Աստված տալիս է ձեզ, և այդ դեպքում ձեր հրեշտակը ստիպված չի լինի դիմել ծայրահեղ միջոցների:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Հրաշալի պատմություն երկու պահապան հրեշտակների զրույցի մասին
Ապացուցված է. ՀԱՎԱՏՔԸ բուժում և փոխում է մարմնի գենետիկ կոդը (տեսանյութ)