fbpx

ԹԵՍՏ. ճամպրուկով վազել տան շուրջ և հին իրերը գցել պատուհանից դուրս․ փորձեք գուշակել տարբեր երկրների ամանորյա ավանդույթները

Առաջարկում ենք շատ հետաքրքիր ժամանցային թեստ: Ամանորը գունեղ տոն է, որը տարբեր երկրներում տարբեր կերպ են տոնում։ Փորձեք գուշակել, թե ամանորյա ինչպիսի արտասովոր ավանդույթներ կան աշխարհի տարբեր երկրներում։

Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ:

Ամանորն այս երկրում նշում են ապրիլին։ Մի քանի օր շարունակ մարդիկ իրար վրա ջուր են ցողում՝ միմյանց մաղթելով երջանկություն։ Համարվում է, որ որքան շատ թրջվես, այնքան ավելի մեծ երջանկություն կունենաս նոր տարում։
Ամանորի նախաշեմին այս երկրի բնակիչները պատուհաններից դուրս են նետում հին իրերը։ Ամանորին ընդառաջ այդպես նրանք ազատվում են հին և անպետք իրերից։
Մինչ տոնական զանգերը հնչում են, այս երկրի բնակիչները պետք է հասցնեն ուտել 12 խաղող, որպեսզի Նոր տարին հաջող լինի։
Այս երկրում Ամանորից առաջ մարդիկ ջուր են լցնում տարբեր տարաների մեջ։ Պետք է այնքան ջուր հավաքել, որքան, մարդու կարծիքով, նա այդ տարի մեղք է գործել։ Ամանորից անմիջապես հետո այդ ջուրը լցնում են տան շեմից դուրս՝ որպես արատներից մաքրվելու խորհրդանիշ։
Այս երկրում ընդունված է ամանորյա ընթրիքին գալ մեծ քարով, այն թողնում են շեմին՝ տան տերերին նույնքան մեծ հարստություն մաղթելով։ Եթե հնարավոր չէ բավականաչափ մեծ քար գտնել, բերում են փոքր՝ ցանկանալով, որ տերերի հոգսերը այդ քարից ավելի ծանր չլինեն։
Այս երկրում Ամանորի գիշերը ամենացանկալի հյուրերը տարեց մարդիկ են։ Ընդունված է համարել, որ եթե տոնական սեղանի շուրջ 70 տարեկանից բարձր մարդ լինի, նրա իմաստությունը կփոխանցվի բոլոր հյուրերին։
Այս երկրի բնակիչները Ամանորին ափսեներ են ջարդում հարևանների, ընկերների և հարազատների մուտքի դռների վրա. որքան փոքր լինեն բեկորները, այնքան շատ երջանկություն և հաջողություն կլինի տանը Նոր տարում:
Այս երկրում անցնող տարվա վերջին աշխատանքային օրը բոլորը փողոց են նետում հին օրացույցներն ու անպետք փաստաթղթերը:
Ուղիղ կեսգիշերին, Ամանորին, այս երկրի բնակիչներն անջատում են տան լույսերը, այդ պահին կարելի է համբուրել ներկաներից որևէ մեկին, և դա գաղտնիք կմնա։
Այս երկրի բնակիչները Ամանորից մի քանի րոպե առաջ վերցնում են իրենց ճամպրուկները և մեկ անգամ վազում տան շուրջ։ Ընդունված է համարել, որ դա հաջողություն կբերի ճանապարհորդության մեջ:

Թեստը՝ Նովոստի–Արմենիա


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
ԹԵՍՏ. ճամպրուկով վազել տան շուրջ և հին իրերը գցել պատուհանից դուրս․ փորձեք գուշակել տարբեր երկրների ամանորյա ավանդույթները
Ըստ Կենդանակերպի նշանի՝ այս հատկանիշները նյարդայնացնում են շրջապատին