Օրիո՛րդ Դուք սուրբ եք, բայց և սատանա,
Դուք բարի եք և դաժան անխնա,
Դուք շատ քնքուշ եք և կոպիտ, բռի,
Կատարելություն եք՝ անկատար, թերի:
Օրիո՛րդ Դուք հրաշք եք, բայց և սովորական մի խաբկանք,
Դուք իրական եք և անհաս մի երազանք,
Դուք շատ մոտ եք, բայց և այդքան հեռու ինձնից՝
Արթնանալ եմ ուզում այս ցավեցնող երազից:
Օրիո՛րդ. բարի՞ եք կամ թե չար, կատար, անկատար,
քնքուշ թե բռի, սուրբ թե սատանա՝
Սիրտս Ձեր ձեռքում հավերժ կմնա: