fbpx

Եթե ​​Ձեզ մոտ անընդհատ անհաջողություններ են, կարդացեք այս իմաստուն ԱՌԱԿԸ

Արդեն այսօր դուք կդադարեք վատը ձգել ձեր կյանք:

Մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել կյանքում: Շատ հաճախ մենք չենք կարող օբյեկտիվորեն նայել իրավիճակին, քանի որ լցված ենք էմոցիաներով, համոզմունքներով և անցյալի փորձով: Կարծում ենք, որ այս առակը կօգնի ձեզ կարգավորել ձեր խնդիրները…

Մի անգամ մի մարդ եկավ իր հին և շատ իմաստուն ընկերոջ մոտ և դժգոհեց.

«Ես շրջապատված եմ շարունակական անախորժություններով և խնդիրներով… Ինձ շրջապատում են նախանձ ու անարժեք մարդիկ, ովքեր անընդհատ փչացնում են իմ տրամադրությունը և թունավորում իմ կյանքը: Ի՞նչ անել»:

Իմաստուն ծերունին պատասխանեց.

– Լավ ուսումնասիրիր սենյակը, որում մենք գտնվում ենք և փորձիր հիշել բոլոր շագանակագույն առարկաները:

Սենյակում շատ շագանակագույն առարկաներ կային և ընկերը շատ արագ կարողացավ հաղթահարել այդ խնդիրը: Բայց իմաստունը նրան հղեց երկրորդ հարցը.

– Իսկ հիմա փակիր աչքերդ և թվիր բոլոր երկնագույն առարկաները:

Ընկերը զայրանում և շփոթվում է.

– Ես ոչ մի երկնագույն առարկա չեմ տեսել, չէ՞ որ ես քո խնդրանքով ուշադրություն եմ դարձրել միայն շագանակագույն առարկաներին:

Ինչին իմաստունը պատասխանում է.

– Բացիր աչքերդ և ուշադիր նայիր, որովհետև սենյակում բազում երկնագույն առարկաներ կան: Եթե դու փնտրում ես սենյակում միայն շագանակագույն առարկաներ, իսկ կյանքում միայն վատը՝ ապա դու հենց դրանք էլ կտեսնես և հենց դրանք միայն կհիշես և միայն դրանք մասնակցություն կունենան քո կյանքում:

Հիշի՛ր. եթե փնտրում ես վատը, դու միայն դա էլ կգտնես և չես նկատի ամեն լավը, որոնք քեզ շրջապատում են:

Ի վերջո, դատապարտելով ուրիշներին և տեսնելով միայն նրանց սխալներն ու թույլ կողմերը, դուք սկսում եք ընկալել ամբողջ աշխարհը որպես սխալներով ու անարդարություններով լի։

Եվ հակառակը, եթե փնտրում եք ու նկատում եք լավն ու գեղեցիկը, ուրեմն հենց դա էլ կգրավեք ձեր կյանք ու երջանիկ կլինեք։

Ձգտեք տեսնել ձեր շրջապատի մարդկանց լավագույն հատկությունները, և աշխարհը ձեզ համար շատ ավելի գրավիչ կդառնա:

«Մտավոր և հոգևոր զարգացման հիմնարար օրենքն ասում է, որ այն, ինչին նայում է մարդը, հենց դրան էլ փոխակերպվում է», – Էլեն Ուայթ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 26 assessment, среднее 4.12 из 5 )
MediaMag
Եթե ​​Ձեզ մոտ անընդհատ անհաջողություններ են, կարդացեք այս իմաստուն ԱՌԱԿԸ
ԹԵՍՏ. Ձեր մտահորիզոնը, ցավոք, շատ նեղ է և շուտով կանհետանա, եթե չկարողանաք անցնել թեստը 9/9 արդյունքով