BMW-ն պատրաստում է հետաքրքիր նորություն Պեկինյան ավտոսրահի համար, որ կանցկացվի մայիսին: BMW-ի ստենդում կցուցադրվի բաց տանիքով BMW i8 սպորտային մեքենան: Երկտեղանոց մեքենան ստացել է Spyder անվանումը: Ծալովի տանիքի ձևն ու ճարտարապետությունը գաղտնի է պահվում:
Հավանական է, որ տեխնիկապես այն նույն պարամետրերով օժտված կլինի ինչ նախկին BMW i8-ը: Կուպեն օժտված է 289 կՎտ/390 լ/վ հզորությամբ:
Առավելագույն արագությունը 250 կմ/ժ, իսկ 100կմ/ժ արագության նա հասնում է 4.6 վրկ-ում: