Գեղեցկության չափանիշ գոյություն չունի…
Մոնա Լիզան հոնք չունի, իսկ Կուստոդիևի մոդելները՝ գոտկատեղ։ Բոտիչելիի Վեներան չափազանց թեք ուսեր ունի, իսկ Ռուբենսի գեղեցկուհիները՝ հսկայական հետույքներ։ Ֆրիդա Կալոն, ընդհանրապես միահոնք էր և բեղեր ուներ։ Իսկ սրանք համաշխարհային արվեստի աստղերն են։ ⠀
Շարունակե՞նք։
Փոլ Գոգենը խելագարվում էր Թաիթիի գիրուկ կանանց համար, Միքելանջելոյի իդեալը կին բոդիբիլդերն էր, իսկ Դեգան չէր կարող պատկերացնել ավելի գեղեցիկ մեկին, քան բալերինան։
Արվեստագետների անձնական նախասիրությունների մասին կարելի է երկար խոսել, սակայն երկու եզրակացություն կա.
1 – գեղեցկության չափանիշ գոյություն չունի:
2 – նույնիսկ արվեստի գործերը անկատար են: ⠀
Վերադառնանք Մոնա Լիզայի դիմանկարին։ Երկարավուն ուղղանկյուն դեմքի վրա քիթը չափազանց երկար է թվում, իսկ բերանը` փոքր: Աչքերը մի փոքր ուռած տեսք ունեն, իսկ թարթիչներն ընդհանրապես չեն երևում, բացակայում են նաև հոնքերը։
Սպասեք մի րոպե, այս կնոջ գեղեցկությամբ հիացած են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում. ինչպե՞ս է նրա մոտ դա ստացվել: ⠀
Ջոկոնդան զարմանալի էներգիա ունի։ Թեթև ժպիտը խաղում է նրա շուրթերի վրա՝ թվում է, որ նա խորամանկորեն ժպտում է ձեզ, միևնույն ժամանակ մնալով ամբողջովին անվրդով: Նրա ինքնավստահությունը գրավում է, իսկ աչքերում չարաճճի կայծերը՝ խթանում են երևակայությունը:
Հիմա պատկերացրեք, թե ինչ տեսք կունենար Մոնա Լիզան, եթե անընդհատ մտածեր իր «սխալ» քթի մասին։ ⠀
Դուք դեռ տառապո՞ւմ եք ձեր «թերությունների» պատճառով։ Իսկ ի՞նչ, եթե վերցնել ու բոլոր մինուսները պլյուսների վերածել։
Պարզապես այն պատճառով, որ դուք այդպես եք որոշել: Սկսել ինքդ քեզ վրա սիրով նայել, իսկ այս աշխարհին՝ վստահությամբ և թեթև ծաղրանքով:
Ի վերջո, յուրաքանչյուր կին Աստծո կողմից ստեղծված գլուխգործոց է, հարյուրավոր անգամ ավելի հանճարեղ, քան Լեոնարդոյի գործը:
Անհայտ հեղինակ