Հարգելիներս, երբ երեկ տեղադրեցի «Ես երևի էնտուզիաստ ֆանատիկոս եմ» գրառումը՝ դրանից հետո բավական շատ արձագանքներ ստացա Ձեզանից թե՛ մեկնաբանությունների տեսքով և թե՛ էլ-փոստով: Որի համար շնարհակալ եմ բոլորիցդ, որ անտարբեր չեք բլոգիս հանդեպ, շնորհակալ եմ հուսադրելու և դժվար պահին կողքիս կանգնելու համար:
Ես ավելի շատ համոզվեցի թե ինչ լսարան է կարդում իմ բլոգը, որի համար անչափ երջանիկ եմ: Եվ թող այս լսարանը լինի ենթադրենք 10 հոգի, բայց այս տաս հոգին 1000 անգամ ավելի շատ գին ունեն ինձ համար քան օդնոկլասնիկաստատուսածարավ լսարանը:
Եվ ես պետք է իմ ընթերցողից ներողություն խնդրեմ, որ հիասթափությանս պահին այսպիսի բան էր մտքովս անցել և քիչ էր մնում հիասթափեցնեի իրեն: Իհարկե ես իրավունք չունեմ նույնիսկ այդ մասին մտածելու, որովհետև Դուք դեռ կարդում եք այս բլոգը:
Եվ քանի դեռ Դուք կարդում եք այն՝ բլոգը նույնպես կլինի և կզարգանա…
Շնորհակալ եմ բոլորիցդ…