fbpx

Ներաշխարհը բացահայտող յուրահատուկ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ

Յուրահատուկ թեստ, որը կբացահայտի ձեր ներաշխարհը։

Թեստն անցնելու համար վերցրեք թուղթ ու գրիչ և նշեք պատասխանները թղթի վրա։ Միացրեք երևակայությունը և դանդաղ անցեք հարցերի վրայով՝ պատասխանելով դրանց։ Թեստի պատասխանների մեկնաբանությունները կարող եք գտնել քիչ ներքևում։

Սկսեցինք…

Թեստի հարցերը

  1. Պատկերացրեք Դուք քայլում եք անտառով: Եվ դուք մենակ չեք: Ո՞ւմ հետ եք Դուք:
  2. Դուք խորանում եք անտառում: Դուք տեսնում եք կենդանու: Ի՞նչ կենդանի է այն:
  3. Ի՞նչ է կատարվում Ձեր և կենդանու միջև:
  4. Դուք շարունակում եք գնալ անտառի խորքը: Դուք մտնում եք այն մասը, որտեղ Ձեր երազանքների տունն է: Նկարագրեք դրա չափերը:
  5. Ձեր երազանքների տունը շրջապատվա՞ծ է ցանկապատով:
  6. Դուք մտնում եք տուն և գնում եք ճաշասենյակ, որտեղ դուք տեսնում եք ճաշի սեղանը: Նկարագրեք՝ ի՞նչ եք տեսնում նրա շուրջ:
  7. Դուք դուրս եք գալիս տնից ետնամուտքով, խոտի վրա ընկած է բաժակ: Ինչի՞ց է այն պատրաստված:
  8. Ի՞նչ եք Դուք անում բաժակի հետ:
  9. Շարունակում եք քայլել, Դուք մոտենում եք տան տարածքի սահմանին: Այնտեղ կա ջրամբար: Դուք կանգնա՞ծ եք ջրամբարի եզրին: Ի՞նչ ջրամբար է այն:
  10. Դուք պետք է անցնեք այն: Ինչպե՞ս եք անցնում ջրամբարը:

Ձեր պատասխանները բացահայտում են Ձեր արժեքներն ու իդեալները, նաև խնդիրները, որոնք առկա են Ձեր կյանքում:

Պատասխանների մեկնաբանումը

  1. Այն մարդը, ում հետ Դուք քայլում եք, մեծ դեր ունի Ձեր կյանքում: (Միայնա՞կ եք: Բոլորից շատ Ձեզ հետաքրքրում է Ձեր անձը, կամ Դուք չեք զգում աջակցություն շրջապատից, ինչքան Ձեզ պետք է ուշադրություն):
  2. Կենդանու չափերը ցույց են տալիս Ձեր խնդիրների մեծությունը:
  3. Ձեր գործողությունը կենդանու հետ հանդիպման ժամանակ այն է, թե ինչպես եք դուք լուծում Ձեր խնդիրները (պասիվ/ագրեսիվ/փախչելով/անտեսելով):
  4. Տան չափերը ցույց են տալիս Ձեր խնդիրները լուծելու ձգտման աստիճանը: Պատուհաններն ու դռները վկայում են լուծումներ փնտրելու մասին:
  5. Ցանկապատի բացակայությունը ցույց է տալիս Ձեր անկեղծությունը: Դուք միշտ ուրախ եք մարդկանց հանդիպել: Եթե կա ցանկապատ, դա ցույց է տալիս Ձեր բնավորության փակ լինելը, դուք նախընտրում եք, որպեսզի մարդիկ չայցելեն Ձեզ առանց զգուշացման:
  6. Եթե Ձեր պատասխաններում չի հիշատակվում ուտելիքը, մարդիկ կամ ծաղիկները, ապա սովորաբար Դուք այնքան էլ երջանիկ չեք:
  7. Նյութի ամրությունը, ինչից որ պատրաստված է բաժակը, արտահայտում է այն, թե ինչպես եք դուք ընդունում Ձեր հարաբերություններն այն մարդու հետ, ում նշեցիք համար 1 պատասխանում: Օրինակ` պենոպլասը, պլասմասը, թուղթը մեկ անգամ օգտագործման նյութեր են: Մետաղը և պլաստմասը ավելի ամուր նյութեր են: (Ժանգոտված մակերևույթը ցույց է տալիս ստաբիլություն, սովորություն, կապվածություն: Թրջված, կոտրված կամ քերծված մակերեսները ցույց են տալիս այն հարաբերությունները, որոնցում կա վիրավորանք կամ անհասկացվածություն):
  8. Այն, ինչ դուք կանեք բաժակի հետ, ցույց կտա, թե ինչպես կվարվեք այն մարդու հետ, ում նշել եք առաջին պատասխանում:
  9. Ջրամբարի չափերը ցույց են տալիս Ձեր սեքսուալ ցանկությունների աստիճանը:
  10. Թե ինչքան Դուք կթրջվեք, ցույց է տալիս՝ ինչքան կարևոր է Ձեզ համար սեքսուալ կյանքը (շատ կթրջվեք`շատ կարևոր է, քիչ կթրջվեք` քիչ կարևոր է):

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 11 assessment, среднее 4.18 из 5 )
MediaMag
Ներաշխարհը բացահայտող յուրահատուկ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ
Ամենավանող հատկանիշները կնոջ մեջ