fbpx

Սոցիոֆոբիայի ԹԵՍՏ. Ի՞նչ հույզեր է ապրում աղջիկը

Ուշադիր նայեք նկարին և փորձեք կռահել, թե ինչ հույզեր է ապրում աղջիկն այդ պահին: Պատասխանը կպատմի, թե որքան լավ եք շփվում ուրիշների հետ: Թեստը կազմվել է պրակտիկ հոգեբանների կողմից:

Նայեք նկարին և որոշեք, թե ինչ հույզեր է ապրում աղջիկը․

Վախ

Դուք վախենում եք մեղադրվելուց: Ամենայն հավանականությամբ, այս վախը գալիս է մանկությունից: Ձեզանից միշտ շատ բան են պահանջել, և արդյունքում դուք վախենում եք սխալվել կամ ինչ-որ բան սխալ անել: Այդ պատճառով նախընտրում եք ոչ թե սեփական կարծիքը հայտնել, այլ համաձայնվել ձեր ընդդիմախոսների հետ:

Տխրություն

Դուք ինտրովերտ եք, և ցանկացած սոցիալական շփում ձեզ համար դժվար է: Մարդկանց հետ անընդհատ շփվելուց հետո փորձում եք միայնակ մնալ ինքներդ ձեզ հետ՝ բացարձակ լռության մեջ:

Ոմանց դա տարօրինակ է թվում, բայց այդպիսի բնավորությամբ մարդկանց միայն այդ կերպ է հաջողվում համալրել անհրաժեշտ կենսական էներգիան:

Տես նաև՝ Թեստ. Ընտրեք մատանին և իմացեք, թե ինչով եք գրավում տղամարդկանց

Զայրույթ

Դուք զգացմունքային անձնավորություն եք և հաճախ հենց այդպես եք գրավում ուրիշներին դեպի ձեզ: Բարձր ձայն, արտահայտված ժեստեր, դեմքի պայծառ արտահայտություն՝ այսպես են բնութագրում ձեզ մտերիմները: Ոմանք սովոր չեն զգացմունքների նման չափազանց ցուցադրմանը, ուստի երբեմն վախենում են: Իսկ մյուսներին, ընդհակառակը, գրավում է զգացմունքների չափազանց դրսևորումը: Ամեն դեպքում, ոչ ոք ձեր նկատմամբ անտարբեր չի մնում:

Վախ

Ձեզ համար կարևոր է պաշտպանել ձեր կարծիքը և գծել անձնական սահմաններ: Ձեզ դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը փորձում է պարտադրել իր կյանքի կանոնները և մատնանշել, թե որն է լավ և որը վատ: Նման կատեգորիկ դիրքորոշման պատճառով հաճախ է պատահում, որ դուք բախվում եք ուրիշների հետ:

Ցավ

Չեք սիրում վեճեր, ուստի նախընտրում եք ոչ մեկի հետ չվիճել: Դուք հաճախ լռում եք, թաքցնում որոշակի հարցերում ձեր իրական հայացքները: Կողքից «անողնաշարի» տպավորություն եք թողնում, բայց իրականում այս կերպ խուսափում եք կոնֆլիկտներից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Սոցիոֆոբիայի ԹԵՍՏ. Ի՞նչ հույզեր է ապրում աղջիկը
Նոստրադամուսի կանխատեսումները 2019 թվականի համար. կլինի՞ արդյոք երրորդ համաշխարհային պատերազմ