fbpx

Իմ փոքրիկ գող ու իմ դահիճ

Իմ փոքրիկ գող, որ գողացար սիրտս հավետ:
Իմ հոգու դող, որ կուրացրիր ինձ առհավետ:
Իմ կյանքի շող, որ լցրեցիր կյանքս գույնով,
Դու իմ դահիճ՝ կործանեցիր րոպե անգամ չափսոսալով:

Իմ զառանցանք. ցույց տվեցիր ինձ դրախտը
Ու այնտեղից վտարեցիր. չխղճացի՞ր:
Անհույս պատրանք, որ իմ կյանքում պատահեցիր.
Դու ինձ վերից ցած նետելուց չերկմտեցի՞ր:

Եվ երբ հիմա մասունքներս խելագարված
Անհայտներում են թափառում՝
Միթե՞ անգամ գեթ ակնթարթ դու իմ մասին չես մտածում,
Միթե՞ սրտիդ մի թաքնված մութ անկյունում
Իմ մասնիկը կամ իմ շողքը չի բնակվում:

Դու իմ լույսն էիր ու իմ կյանքը դարձրեցիր խավար անլույս….

Արամ Հակոբյան (Արխանգելո)
21.02.2012

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag