fbpx

11 արտահայտություն, որոնք առաջադեմ սոցիալական հմտություններ ունեցող մարդիկ չեն ասում

Միայն մեկ արտահայտությունը կարող է փչացնել զրույցը: Ուստի պետք է զգույշ լինել, թե ինչ եք ասում և երբ:

Ահա 11 արտահայտություն, որոնք սոցիալական առաջադեմ հմտություններ ունեցող մարդիկ չեն ասում.

1. «Ես ասում էի չէ»

Սովորաբար այդպիսի մի բան ասում են մարդիկ, որոնք ցանկանում են շոյել սեփական ինքնասիրությունը: Նույնիսկ եթե դուք նախազգուշացրել եք մարդուն, բայց նա չի լսել ձեզ, մի ճնշեք նրան, եթե պարզվի, որ դուք ճիշտ եք:

Կապ չունի՝ ով էր ճիշտ և ով՝ սխալ: Հարգեք ուրիշի որոշումը և մի նախատեք այն անձին, որը ձեզ չի լսում:

2. «Ես գիտեմ, ինչ ես զգում»

Այս արտահայտությունը մարդուն զրկում է անհատականությունից և նսեմացնում նրա խնդիրները: Դուք չեք կարող իմանալ, թե ինչ է զգում դիմացինը: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում որոշակի հույզեր: Եվ դուք չեք կարող զգալ նույնը, ինչ դիմացինը:

Եթե ​​ուզում եք կարեկցանք ցուցաբերել, ապա ավելի լավ է ասել մի բան, ինչպիսին է օրինակ․ «Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես ես հիմա քեզ զգում»:

3. «Դե, հաջողություն քեզ»

Հպարտ տոնով արտասանված այս արտահայտությունը անտակտության գագաթնակետն է: Երբեք մի ասա դա: Սա սովորաբար ցույց է տալիս ձեր թուլությունը: Այս արտահայտությամբ մարդը փորձում է վերջին խոսքը թողնել իրեն:

4. «Իմ մեղքը չէ»

Եթե ​​դուք ոչնչում մեղավոր չեք, ուրեմն պետք չէ դրա մասին խոսել: Ամեն ինչ արդեն պարզ է: Եթե ​​դուք եք մեղավոր, ուրեմն մի փորձեք ազատվել պատասխանատվությունից:

Այս արտահայտությունն անտեղի է ցանկացած իրավիճակում:

5. «Այդ ամենը քո գլխում է»

Դուք չեք ուզում չէ՞, որպեսզի դիմացինը իրեն խելագար զգա: Եթե ​​տեսնում եք, որ մարդը սխալվում է կամ անհանգստանում է իր համար հորինած մի բանի համար, գտեք ավելի նուրբ միջոց` նրան այդ մասին ասելու համար: Օրինակ, կարող եք մի քանի ուղորդող հարցեր տալ, որպեսզի մարդն ինքը գիտակցի, որ իր բոլոր խնդիրները միայն իր գլխում են:

6. «Հիմարություն էր»

Մի դատեք այլ մարդկանց գործողությունների մասին: Հավանաբար, իրենք էլ են հասկանում, որ ինչ-որ տեղ կոպիտ սխալ են թույլ տվել: Դրա վրա ավելի շատ կենտրոնանալու փոխարեն՝ աջակցեք մարդուն: Մտածեք նրա հետ, թե ինչպես կարող եք բարելավել իրավիճակը:

7. «Դու միշտ» կամ «դու երբեք»

Ոչ մեկին մի պիտակավորեք: Մարդիկ չեն սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է նրանց դնել կաղապարների մեջ: Եվ դա իսկապես սխալ է. մարդը զարմանալի արարած է, որի գործողությունները բավականին դժվար է կանխատեսել (հատկապես, եթե դիտարկենք մեկ առանձնահատուկ անհատականություն): Իսկ «դու միշտ» կամ «դու երբեք» կատեգորիայի արտահայտությունները կարող են մարդուն հունից հանել:

8. «Ամեն ինչ պատահում է ինչ-որ պատճառով»

Մարդը կարող է շատ ժամանակ անցկացնել իրավիճակը վերլուծելով, բայց երբեք չգտնել պատճառները, թե ինչու ամեն ինչ տեղի ունեցավ հենց այսպես: Ձեր խոսքերը կարող են ստիպել նրան վերադառնալ իր մտքերին և շարունակել պատճառներ որոնել: Բայց պատճառ կարող է նույնիսկ չլինել:

Այս կյանքում ամեն ինչ չէ, որ պատահում է ինչ-որ պատճառով: Հաճախ ինչ-որ բան ուղղակի պատահում է`անհաջողություն: Կյանքը լի է անկանխատեսելիությամբ:

9. «Ինչպես արդեն ասել էի»

Այս արտահայտությունը նման է այն մեղադրանքներին, որ անձը ձեզ ուշադիր չի լսում կամ որ նա շատ հիմար է առաջին անգամ հասկանալու ձեր խոսքերը: Եթե ​​ստիպված եք մի միտք կրկնել, ապա վերաձևակերպեք այն: Մի շեշտեք, որ կրկնվում եք:

10. «Ամենայն հարգանքով»

Սովորաբար դրանից հետո տհաճ բան է գալիս: Մի օգտագործեք մեղմացնող արտահայտություններ, որոնք ավելի շատ կեղծավորության են նման: Մի վախեցեք ուղղիղ խոսելուց:

11. «Ինչ էլ լինի», «կապ չունի», «ինձ չի հետաքրքրում»

Ձեր ընտրությունը մի փոխանցեք այլ անձի: Սա կարող է նրան ստիպել անհարմար զգալ, քանի որ նա պատասխանատվություն կզգա ձեզ համար կատարած ընտրությունների համար: Հետևաբար, եթե ինչ-որ բան են ճշտում ձեզանից, փորձեք ավելի կոնկրետ պատասխանել: Մի ստիպեք դիմացինին որոշում կայացնել ձեր փոխարեն:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
11 արտահայտություն, որոնք առաջադեմ սոցիալական հմտություններ ունեցող մարդիկ չեն ասում
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 ամենաիմաստուն նշանները. Նրանց հնարավոր չէ խաբել