fbpx

10 Հետաքրքիր վավերագրական ֆիլմեր, որոնցից 6-ը արգելված են այս կամ այն երկրում

Ֆիլմերը բառացիորեն փոխում եմ պատկերացումը կյանքի մասին և Դուք այլևս երբեք նախկինի պես չեք մտածի։ Կիսվեք, դիտեք, մեկնաբանեք։

1. «Ես և ուրիշները»

Խորհրդային տարիներին նկարահանված ֆիլմ, որը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ ենթարկվում ամբոխի կարծիքին։ Դուք ա՞նձ եք, թե՞ ինչ-որ մեկի պատճենը։ Դիտեք, շատ հետաքրքիր է…

https://youtu.be/MoeQ3I7BRpY

2. «Մանրադրամ» (արգելված է ԱՄՆ-ում)

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ով և ինչու է կազմակերպել սեպտեմբերի 11-ը։ Եթե Դուք չեք տեսել այս ֆիլմը, ապա ամենայն հավանականությամբ շոկի կենթարկվեք։ Փաստերը ֆիլմում ուղղակի անհերքելի են։

3. «Տուն» (արգելված է ցուցադրության 36 երկրներում)

Այս ֆիլմը ուղղակի ցնցում է առաջացրել։ Լյուկ Բեսսոնի որակյալ նկարահանումները և շրջակա միջավայրի պրոբլեմները՝ արել են իրենց գործը։

4. «Գաղտնիք»

Ֆիլմ, որը խորհուրդ են տալիս հոգեբաններն ու բիզնես մարզիչները, որպես համար 1-ը դիտելու համար։ Ֆիլմը բացահայտում է գաղտնիքն այն մասին, թե ինչպես ճիշտ մտածել, որպեսզի յուրաքանչյուր ցանկություն կատարվի։

https://youtu.be/cKH6ZsJO2zM

5. «Կուրսկ՝ սուզանավը պղտոր ջրում» (ֆիլմն արգելված է Ռուսաստանում)

Ֆիլմը բացահայտում է խորտակված «Կուրսկ» սուզանավի գաղտնիքը։ Դա կարող էր լինել 3-րդ համաշխարհայինի սկիզբը…

6. «Օրենքով գողերը» (ֆիլմն արգելված է Ռուսաստանում)

Առաջին դեմքից, գողերը պատմում են թե ինչպես են անում իրենց բիզնեսը, ինչպես է Ռուսաստանում դա սկսվել, ինչ է տեղի ունեցել և տեղի ունենում իրականում։

7. «Եֆիմով՝ դասախոսություն ФСБ-ում»

Դասախոսություն այն մասին, թե ով և ինչպես է մեզ կառավարում, ինչին է ձգտում «Համաշխարհային գաղտնի իշխանությունը» և ինչպես դրանից խուսափել։

8. «Ժամանակի ոգին 1» (արգելված է ԱՄՆ-ում)

Դուք գիտեի՞ք, որ ԱՄՆ-ն ղեկավարվում է մի քանի ընտանիքների կողմից։ Նրանք իրենց տիրապետության տակ են վերցրել դոլարի տպագրությունը և այժմ այն պարտքով տալիս են ԱՄՆ-ին։ Բանկիրների այս ընտանիքները ղեկավարում են նաև այլ երկրներ…

9. «ФСБ-ն պայթեցնում է Ռուսաստանը» (ֆիլմն արգելված է Ռուսաստանում)

Դուք հիշո՞ւմ եք Ռուսաստանի տերակտները։ Լրագրողները հետաքննություն են արել, բայց դրա արդյունքները ավելի լավ է թաքցնել որքան հնարավոր է հեռու։

10. «Նիկոլա Տեսլա՝ աշխարհի տիրակալը»

Հնարավոր է մարդկության պատմության ամենամեծագույն գիտնականը, ում անունը միայն վերջին ժամանակներս է շատերին հայտնի դառնում։ Տեսլան իր ժամանակից առաջ էր անցել մի քանի դարով։ Ինտերնետ, հեռախոս, հեռուստացույց, ռադիո և շատ այլ բաներ՝ դա իր աշխատանքների արդյունքն է։

https://youtu.be/KAoZR9BL3Uo


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
10 Հետաքրքիր վավերագրական ֆիլմեր, որոնցից 6-ը արգելված են այս կամ այն երկրում
Առակ. Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք