fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Դզենի 12 կանոն, որոնք կփոխեն ձեր կյանքը

Դզենի 12 կանոն, որոնք կփոխեն ձեր կյանքը

Այն ամենը, ինչ վիճակված է տեղի ունենալ, տեղի է ունենալու այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք դրան: Կարիք չկա շտապել:

Դզեն (կամ Զեն) Բուդդիզմը իզուր չէ, որ համարվում է բուդդիզմի բավականին հետաքրքիր ուղղություն: Ինչպիսին էլ որ լինեն ձեր կրոնական համոզմունքները, այն միշտ ձեզ անձնական աճի հնարավորություն է տալիս:

Դզեն Բուդդիզմը բարձր է գնահատում մեդիտացիան և կենտրոնանում է ինտուիցիայի վրա: Իրականում, Դզենը մի բան է, որը բոլորը պետք է զգան իրենց կյանքի ինչ-որ պահի:

Ստորև բերված են Դզենի 12 սկզբունք, որոնք կարող են բարելավել ձեր կյանքը.

Պետք չէ շտապել

Այս կյանքում ամեն ինչ ժամանակ է պահանջում: Մենք պետք է առավելագույնս անենք բացարձակապես ամեն ինչում: Եվ ավելորդ շտապողականությունը միշտ սխալների է հանգեցնում:

Ամեն ինչ ունի իր ժամանակը և տեղը

Թույլ տվեք կյանքին հոսել իր հունով: Այն ամենը, ինչ վիճակված է տեղի ունենալու, տեղի է ունենալու այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք դրան: Ոչ մի տեղ շտապել պետք չէ:

Մենք պետք է ապրենք ներկայով

Վաղը ոչ մեկին խոստացված չէ: Ահա թե ինչու մենք պետք է ապրենք ներկայով և ամեն պահ վայելենք այնպես, կարծես վերջինը: Անհրաժեշտ է ամեն ինչ անել այնպես, որ հետագայում չզղջաք որևէ բանի համար:

Մարդկայնությունը մեր ամեն ինչն է

Մենք բոլորս պետք է լինենք համեստ: Թույլ մի տվեք, որ ձեր հպարտությունն ու ձեր էգոյի ուժը ձեզ խանգարեն բարի լինելուց: Ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալիս մենք պետք է կարողանանք դրա դիմաց տալ:

Կարիք չկա բարի գործերի համար փոխհատուցում պահանջել

Մենք պետք է բարի լինենք միայն այն պատճառով, որ ուզում ենք դա, և օգնենք մարդկանց, որովհետև նրանք մեզ պետք են: Պահանջվածից ավելին գործելով՝ մենք ավելի լավ ենք զգում: Հակառակ դեպքում դուք կդառնաք մոլորակի ամենամիայնակ անձնավորությունը:

Խաղաղություն գտնելու համար դուք պետք է դադարեք շատ մտածել

Չնայած մենք սովոր ենք վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ սովորությունից հրաժարվելը կարող է ներքին խաղաղություն բերել: Մարդկային միտքը սարսափելի վայր է, և չկա ավելի վատ բան, քան թույլ տալ, որ մտքերը թափառեն անծայրածիրներով:

Պետք է բավականաչափ քնել

Մի մոռացեք մեր մարմնի մեծ կարևորության մասին: Նրա հանդեպ խնամքի բացակայությունն ավելի մեծ տառապանք է բերում: Պետք է լավ հոգ տանել ինքներդ ձեր մասին և բավականաչափ քնել:

Նախքան գործել սկսելը, դուք պետք է հաշվի առնեք հետևանքները

Դուք չպետք է ոչինչ անեք առանց նախորոք հաշվի առնելու ձեր գործողությունների հնարավոր հետևանքները:

Մենք պետք է զգույշ լինենք այն բանի հետ, ինչ բերում ենք այս աշխարհ

Այն ամենը, ինչ մենք ասում ենք, իրոք կարևոր է, քանի որ ասած բառերը այլևս չես կարող ետ վերադարձնել: Պետք չէ պարզապես ասել ինչ-որ բան ասելու համար, որովհետև քո ասած յուրաքանչյուր բառ կարող է ինչ-որ մեկին վնասել, որի աստիճանը մենք նույնիսկ չենք պատկերացնում:

Մեդիտացիա արեք ամեն օր

Մեր հոգին մեդիտացիայի կարիք ունի: Արժե ամեն ինչ անել հնարավորինս հաճախ մեդիտացիա անելու համար: Սա կօգնի մաքրել ձեր միտքը և գտնել ներքին խաղաղություն:

Մենք չպետք է ափսոսանք անցյալի համար

Մենք որոշված ​​չենք մեր անցյալով: Բայց այն մեզ ցույց է տալիս, թե որքան ուժեղ ենք դարձել: Մի ափսոսացեք այն բաների համար, որոնք դուք չեք կարող վերադառցնել: Անհրաժեշտ է ապրել և ավելի լավը դառնալ, քանի որ մենք շատ բաների ենք ունակ:

Մենք միշտ պետք է կարեկցանքով վերաբերվենք այլ մարդկանց

Շրջապատում բոլորը արժանի են կարեկցանքի: Պետք չէ ինչ-որ բանին կամ ինչ-որ մեկին նայել վերևից, քանի որ երբեք չգիտես ուրիշի կյանքի բոլոր հանգամանքները: Իսկ կյանքը երբեմն շատ տհաճ անակնկալներ է մատուցում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...