fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ինչպե՞ս են վիրավորանքները փոխում մեր ուղեղի կառուցվածքը

Ինչպե՞ս են վիրավորանքները փոխում մեր ուղեղի կառուցվածքը

Բանավոր ծաղրանքը հանգեցնում է մարմնի և մտքի միջև հավասարակշռության կորստի:

Ցավ հնարավոր է պատճառել ոչ միայն բռունցքներով, այլև նաև բառերով: Այսպես կոչված «բանավոր բռնությունը» կարող է զգալի վնաս պատճառել: Գիտնականները ապացուցել են, որ վիրավորանքները, որոնք գալիս են ծնողներից կամ ղեկավարությունից, լուրջ ֆիզիկական փոփոխություններ են առաջացնում ուղեղի կառուցվածքում, հրահրում են հուզական, հոգեբանական շեղումներ:

Մանուկ հասակում տեղի ունեցած իրադարձությունները էական ազդեցություն են ունենում մեր ուղեղի վրա: Ճանաչողական ունակությունների, անձնական գիտակցության զարգացումը երկար տարիներ է պահանջում, և դրանցում հյուսված վիրավորանքները՝ ալգորիթմում խափանումներ են առաջացնում:

«Բացասական, թշնամական միջավայրը բացասաբար է անդրադառնում ուղեղի զարգացման վրա: Սեռական, ֆիզիկական բռնությունը վաղ տարիքում առաջացնում է ուղեղի աննորմալ վերափոխումներ: Ավելին, նույնիսկ նման տեսարանների ականատեսները բացասական ազդեցության են ենթարկվում, նրանք ունենում են տարբեր հոգեբանական խանգարումներ», – ասում է դոկտոր Դուգլաս Ֆիլդսը:

Ամերիկացի գիտնականները կատարել են ուսումնասիրություններ, որոնցում նրանք սկանավորել են 18-25 տարեկան երիտասարդների ուղեղը: Այս մարդիկ ծնողների կողմից ենթարկվել են ֆիզիկական, սեռական բռնության կամ ծաղրանքների: Արդյունքները ցույց տվեցին, որ այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին իրենց հասակակիցների կողմից բանավոր վիրավորանքների են ենթարկվել, ունեցել են թերզարգացած կապեր ուղեղի աջ և ձախ կիսագնդերի միջև, ավելի շատ հակված են զայրույթի, ընկճվածության և անհանգստության:

Ընդ որում պարզվել է, որ դասարանցիների կողմից հնչած վիրավորանքները առավելագույն ազդեցությունն են ունեցել: Ուսումնասիրությունները հաստատել են, որ պատանեկության շրջանում «բանավոր բռնությունը» հետագայում առաջացնում է լուրջ շեղումներ: Օրինակ՝ անհանգստություն, ընկճվածություն, զայրույթ, թշնամություն, տարանջատում:

Եվս մեկ կարևոր եզրակացություն, որին հանգել են գիտնականները՝ ուրիշների վրա նարցիսների վնասակար ազդեցության ապացույցն է: Նման մարդիկ ձգտում են տոտալ վերահսկողության և հուզական, զգայական, խոցելի մարդիկ հայտնվում են այդ ազդեցության տակ: Նարցիսների բանավոր ազդեցությունը լուրջ վնաս է հասցնում նրանց զոհերի ուղեղին, և այստեղ տարիքը նշանակություն չունի: Սա երկարաժամկետ ազդեցություն է, որի հետևանքները շատ դժվար է վերացնել:

Մանիպուլյատորները իրենց զոհերի մեջ սպանում են ինքնագնահատականը, ինչը հանգեցնում է մարմնի և մտքի միջև հավասարակշռության կորստի: Սա էլ հենց անհանգստության խանգարումների հիմնական պատճառն է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

Մեջբերումներ Օնորդե դը Բալզակի «Շագրենի կաշին» վեպից

«Շագրենի կաշին» ֆրանսիացի գրող Օնօրե դը Բալզակի «Մարդկային կատակերգություն» հայտնի վիպաշարի մեջ ներառված վեպերից մեկն է: Փիլիսոփայական այս վեպը մեր առջև բացում է 19-րդ...

Կենդանակերպի 6 ամենահուսալի նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, քանի որ նրանց կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։ Նրանց կարող եք պատմել ցանկացած բան՝ վստահ լինելով, որ այդ...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար

Այս թեստն անցնելու համար հարկավոր է ունենալ գիտելիքների իրոք մեծ պաշար: Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար: Եկեք...