fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 22-ից 28-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 22-ից 28-ը

ԽՈՅԵՐ

Ձեզ չի՞ թվում, որ չափազանց մեծ խառնաշփոթ է տիրում ձեր անձնական կյանքում: Գուցե այդ ամենի պատճառն այն է, որ դուք անտեսել եք իրավիճակը եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ կայացնել:

ՑԼԵՐ

Դուք իսկապես կզգաք, թե ինչ է իրենից ներկայացնում հակասությունների միասնությունը: Նա, ում դուք համակրում եք, ընդունակ է ցուցադրել այն ամենը, ինչ սիրում եք, միայն թե ճիշտ հակառակը: Այնուամենայնիվ, կա մի ընդհանուր հատկանիշ, որը միավորում է այդ հակասությունները։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը զգուշացնում են, որ ամեն ինչ իր չափն ունի, եւ զուգընկերների համբերությունը անվերջ չէ: Պետք չէ չափազանց ուշադրություն դարձնել մանրուքներին, եթե Երկվորյակները չեն ցանկանում, որպեսզի նրանց փոքր քմահաճույքները մեծ վեճի վերածվեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը հուշում են, որ Խեցգետինները մի հետաքրքիր ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, որը մեծ ռոմանտիկ պոտենցիալ կունենա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ: Գուցե նա այնպիսի մի քայլ անի, որը կստիպի ձեզ հիանալ նրանով։ Հնարավոր է, որ սիրելին այսօր ձեր առջեւ որեւէ տաղանդ կբացահայտի, կամ անակնկալ նվեր մատուցի։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին թվում է, թե սիրելիի հետ հարաբերություններում պակասել է կիրքը եւ ամեն ինչ սովորության է վերածվել: Սակայն կյանքում էլ սովորական օրերն ավելի շատ են, քան տոները։ Անհրաժեշտ է ամեն օր պարզապես շարժել սեփական երեւակայությունը, որպեսզի կյանքը ձանձրալի չթվա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքների լեզուն կարող է դառնալ իրենց թշնամին, հատկապես՝ չմտածված խոսքերի պատճառով: Նման իրավիճակից խուսափելու համար ձեզ անհրաժեշտ է մտածել, հետո միայն խոսել: Ավելի լավ է՝ ընտրյալներին հիմար թվալ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Սիրո հարցում Կարիճներին չէր խանգարի զիջող եւ դիվանագետ լինել, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է նման ռազմավարությունը ընդունել որպես նահանջ:։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին մտորել, թե ինչի են նրանք պատրաստ հանուն իրենց սիրելիների: Նրանց հատկապես կարեւոր է հասկանալ, թե արդյոք հանուն իրենց սիրելիների նրանք գործարքներ չե՞ն կնքում իրենց խղճի կամ հպարտության հետ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Անձնական կյանքում փոփոխություններ են հասունացել, որոնք կհիշեցնեն Այծեղջյուրներին իրենց մասին: Եւս մեկ քայլ, եւ նրանց կյանքն այնպես կփոխվի, ինչպես նրանք նույնիսկ չէին էլ պատկերացնում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ եւ ձեր սիրելիին բարդ զրույց է սպասվում: Եվ Ջրհոսները, եւ նրանց ընտրյալները շատ փաստարկներ ունեն, որոնցով պատրաստվում են միմյանց մեղարդել։

ՁԿՆԵՐ

Ձկները եւ նրանց ընտրյալները, բացի սիրուց, զրուցելու այլ թեմաներ կունենան այս շաբաթ: Նրանք շփման եզրեր կգտնեն նույնիսկ որոշ գործնական հարցերում եւ, հնարավոր է, համատեղ նախագիծ մշակեն:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...