Նկարիչը զարմացնում է լողափում հանգստացող մարդկանց

0
475

Քարերով արվեստ․․․

Նկարիչ Ջոն Ֆորմանը ցույց է տալիս իր ողջ ստեղծագործական ուժը՝ լողափերին փոքրիկ քարերով գեղեցիկ նախշեր ստանալով: Նրա աշխատանքները, որը նա համատեղում է «Sculpt the World» անվան տակ, իրենցից ներկայացնում են քարեր, որոնք դասավորված են սպիրալաձև նախշերով, հսկա շրջանակներով և ծիածանի բոլոր երանգների այլ անթերի ձևերով:

Ինքը՝ Ֆորմանը, խոստովանում է, որ այդ կոմպոզիցիաների ստեղծման գործընթացը նրա համար մի տեսակ թերապիա է և իրական հանգստություն է բերում իր հոգուն:

Ջոն Ֆորմանը ապրում է Ուելսում, ոչ հեռու բացառիկ գեղեցկության լողափերով շքեղ ափամերձ գոտուց: Նման քարե զարդ պատրաստելու համար՝ նկարչից առնվազն չորս ժամ է պահանջվում:

Բրիտանացու խոսքերով՝ այս գործընթացը նրան շատ բան է սովորեցրել: Օրինակ՝ նա պարզել է, որ քարը, չնայած իր ամրությանը, կարող է լինել շատ ճկուն և «պլաստիկ», եթե հայտնվում է իր նմանների խմբի մեջ: Կոմպոզիցիաները սովորեցրել են Ջոնին, որ քարի հետ աշխատելու շատ տարբերակներ կան, և սա շատ հետաքրքիր նյութ է արվեստի համար:

Տեսեք, թե ինչ գեղեցկություն է:

Իսկ դուք կցանկանայի՞ք այսպիսի բան հայտնաբերել լողափին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։