Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

0
258

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ: Մաշայի հերթական մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր. նրանք կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը:

Հատկանշական է, որ Մաշան երգի առաջին տողերը կատարել է հայերենով, ինչն արժանացել է ժյուրիի անդամների դրական արձագանքին:
«Մաշա, ինձ դուր եկավ հայերենի միաձուլումն այս երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, ու ես քեզ հավատացի»,-նշել է Բոյ Ջորջը:
Նախագծի յութուբյան պաշտոնական էջում տեղադրված հավածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին: