fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կյանքը շատ կարճ է անվերջ հիասթափվելու համար

Կյանքը շատ կարճ է անվերջ հիասթափվելու համար

Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ առանց սայթաքումի, գործել՝ առանց սխալի, մեծանալ առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու,- ասել է Պարույր Սևակը:

Ու մենք այն կփաստենք, քանի որ գրեթե ամեն օր բախվում ենք այդ «հիասթափություն» ասվածին: Որոշները հիասթափվում են շատ հեշտ ու արագ, մյուսներն ոչ այնքան:

Իսկ ինչո՞ւ ենք ապրում հիասթափություն:

Մենք որևէ մեկից կամ երևույթից հիասթափվում ենք, քանի որ այն չի համապատասխանում մեր պատկերացրածին:

Դուք հիասթափվել եք ձեր ամուսնուց, ընտանիքից, երեխաներից, ինչո՞ւ: Քանի որ ձեր երևակայությունը ստեղծել է գրեթե իդելական ամուսնու կամ երեխայի կերպար, ու երբ բախվում եք իրականության հետ, հիասթափությունը պատրաստ է:

Նույն կերպ, նոր գործ սկսելիս կամ աշխատաքի նոր հրավեր ստանալիս, դուք առանց իրականությունը հաշվի առնելու, սկսում եք պատկերացնել, թե ոնց է ձեր նոր բիզնեսն ծաղկում կամ նոր աշխատավայրում ստանալու եք աստղաբաշխական թվերով աշխատավարձ, լինելու եք անփոխարինելի աշխատող: Ու ահա դաժան իրականությունը, բիզնեսն առանց դժվարությունների չի կարող կայանալ, իսկ նոր աշխատավայրում սովորական աշխատավարձեր են: Խորը հիասթափությունը դուք ձեր իսկ ձեռքերով բերեցիք ձեր կյանք:

Իսկ ի՞նչ անել: Իհարկե, մենք չենք կարող մեզ լիովին ապահովագրել հիասթափությունից:

Պարզապես պետք է իրականության զգացողությունը չկորցնել: Փաստերն ու երևույթներն ընդունել կյանքում այնպիսին,  ինչպիսին կան:

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Արդյո՞ք լավ եք հաշվում մտքում: Եկեք ստուգենք

Թեստ, որը դուր չի գա հումանիտարներին․․․ Իսկ դուք կարողանո՞ւմ եք արագ հաշվել մտքում: Մի կողմ դրեք բոլոր հաշվիչ սարքերը և փորձեք թեստն անցնել մտովի: Ի՞նչ...

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

Tert.am Life-ը գրում է․ 11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում...

ԹԵՍՏ․ Հիշո՞ւմ եք օ-ո -ի ուղղագրությունը

Հիշո՞ւմ եք օ-ո -ի ուղղագրությունը: Կետերի փոխարեն պետք է լինի Օ՞ թե՞ Ո: Ստուգեք մեր այս թեստի օգնությամբ: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

ԹԵՍՏ․ Բազմագիտակության թեստ բոլոր նրանց համար, ովքեր վստահ են իրենց գիտելիքների որակի վրա

Իսկ ո՞վ է մեր ամենագետը: Ուզո՞ւմ եք ևս մեկ անգամ համոզվել, որ ունեք հրաշալի գիտելիքներ: Ուրեմն ահա Ձեզ ընդհանուր գիտելիքների ևս մեկ հետաքրքրաշարժ թեստ:...

ԹԵՍՏ․ Հայերեն ուղղագրություն: Ինչպե՞ս է ճիշտ գրվում այս կամ այն բառը

Կարո՞ղ եք անսխալ անցնել ընդամենը 7 հարցից բաղկացած հայերենի ուղղագրության մեր այս թեստը: Փորձեք Ձեր գիտելիքները: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Հրապարակման...