fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Հարաբերություններում ինչի՞ց են վախենում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

Հարաբերություններում ինչի՞ց են վախենում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

Յուրաքանչյուր ոք անհանգստանում է հարաբերությունների համար։ Մարդիկ մտահոգություններ են ունենում ընտրյալի կամ պոտենցիալ զուգընկերոջ վերաբերյալ։

Ներկայացնում ենք, թե ինչ վախեր են բնորոշ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին։

Խոյ

Վախենում եք բացվել որևէ մեկի առաջ և խոցելի դառնալ։ Գիտեք, որ հարաբերությունների համար ստիպված եք լինելու քանդել արգելքներ և բացահայտել չափազանց անձնական գաղտնիքներ, որոնք մինչ այդ այդքան երկար և խնամքով թաքցրել եք ամբողջ աշխարհից։

Ցուլ

Ցուլերին դժվար է վստահել որևէ մեկին։ Միշտ թաքուն անհանգստանում եք, որ ձեզ կխաբեն, կլքեն և կտրորեն, և, ի վերջո, կմահանաք լիակատար միայնության մեջ։ Ցուլը դժվարությամբ է հավատում, որ իրեն ցավ չեն պատճառի, և հարաբերություններում միշտ մեջքից հարվածի է սպասում։

Երկվորյակներ

Վախենում եք փոփոխություններից ինչպես՝ հարաբերություններում, այնպես էլ՝ կյանքում։ Բայց ստիպված եք լինում շփվել նոր մարդկանց հետ, նոր վայրեր գնալ և նոր բնակավայր տեղափոխվել։ Չնայած շփվող եք՝ ցանկացած հարաբերությունում վախենում եք կյանքի փոփոխություններից։

Խեցգետին

Ձեր ամենամեծ վախը սիրելիին կորցնելն է։ Սարսափի աստիճանի վախենում եք, որ մի օր սիրելին կհասկանա, որ այդքան էլ սիրահարված չէ ձեզ։ Մեծ սկանդալը կնախընտրեք՝ գիտակցելուց, որ զգացմունքներն անվերադարձ հանգել են՝ առանց որևէ պատճառի։

Առյուծ

Առյուծները վախենում են կորցնել անկախությունը։ Չեք ցանկանում բոլոր վայրերում հայտնվել նույն զուգընկերոջ հետ, բոլոր ծրագրերը կապել միայն նրա հետ։ Վախենում եք կորցնել ձեզ, երբ գտնեք սերը, և այնքան էլ հետաքրքիր չլինել հասարակության համար՝ վերածվելով ձանձրալի մարդու։

Կույս

Վախենում եք, որ սիրելիի հայտնվելու դեպքում նա կգրավի ձեր ամբողջ ազատ ժամանակը, և ստիպված կլինեք զոհաբարել շատ հետաքրքիր բաներ։ Կույսերն այնքան զբաղված են կարիերայով, սեփական հետաքրքրություններով ու ընկերներով, որ կասկածում են՝ արդյոք մոտ հարաբերությունները կմտնե՞ն իրենց օրակարգ։

Կշեռք

Վախենում են կորուստներից, և որքան շատ սեր են ստանում, այնքան վախենում են կորցնել այն։ Ձգտում են շատ չբացվել՝ հետագայում դաժան հիասթափություն չունենալու համար։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վստահ չեն, որ կկարողանան հաղթահարել ցավը։

Կարիճ

Վախենում են իրենք իրենցից և կարողությունից քանդել այն ամենը, ինչ կառուցվել է։ Վախենում են, որ կգտնեն իրենց մեծ սերը, բայց դրան չափազանց խիստ ու խանդով կվերաբերվեն՝ դառնալով բաժանման պատճառը, չկարողանալով տիրապետել սեփական զգացմունքներին։

Աղեղնավոր

Չեք ցանկանում պատասխանատվություն վերցնել ձեզ վրա և կյանքը նվիրել մի մարդու. միգուցե մի քանի տարի անց հասկանաք, որ ընտրությունը սխալմունք է եղել։ Բացի այդ՝ եթե ընտրեք սիրելիին, մյուսներից ստիպված կլինեք բաժանվել։

Այծեղջյուր

Չեք ցանկանում կրկին ցավոտ ապրումներ ունենալ։ Եթե նախկինում Այծեղջյուրը սիրային ապրումներ է ունեցել, կանի հնարավոր ամեն բան՝ դրանցից ապագայում խուսափելու համար, ինչպես իրեն խոստացել է բարդ ժամանակներում։

Ջրհոս

Վախենում եք երջանկություն գտնել, քանի որ հոգու խորքում սխալմամբ կարծում եք, որ դրան արժանի չեք, որ երբեք չեք գտնի երկրորդ կեսին և դատապարտված եք միայնակ լինել։ Ենթագիտակցորեն վանում եք ցանկացած պոտենցիալ զուգընկերոջ՝ կարծելով, որ նա, ամենայն հավանականությամբ, «ձեր» մարդը չէ։

Ձկներ

Վախենում եք, որ հարաբերություններում ավելի շատ, ավելի խորը և անկեղծ կսիրեք, քան զուգընկերը, ավելի շատ ջանքներ կներդնեք՝ նրան երջանկացնելու համար։ Կարծում եք, որ այս ամենն աննկատ կլինի և չի գնահատվի, ավելին՝ ձեզ կօգտագործեն։

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

Մեջբերումներ Օնորդե դը Բալզակի «Շագրենի կաշին» վեպից

«Շագրենի կաշին» ֆրանսիացի գրող Օնօրե դը Բալզակի «Մարդկային կատակերգություն» հայտնի վիպաշարի մեջ ներառված վեպերից մեկն է: Փիլիսոփայական այս վեպը մեր առջև բացում է 19-րդ...

Կենդանակերպի 6 ամենահուսալի նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, քանի որ նրանց կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։ Նրանց կարող եք պատմել ցանկացած բան՝ վստահ լինելով, որ այդ...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար

Այս թեստն անցնելու համար հարկավոր է ունենալ գիտելիքների իրոք մեծ պաշար: Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար: Եկեք...