fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք կխոսենք սիրո վտանգավոր կողմի մասին, բայց միայն առանձին Կենդանակերպի նշանների օրինակով:

Խոյ

Խոյերը հանուն հարաբերությունների անում են հնարավոր ամեն բան: Նրանք ուղիղ են, այդ թվում՝ սիրային հարաբերություններում: Ցանկացած իրավիճակի տրամաբանական մոտեցում են ցուցաբերում: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ասում են, որ սիրում են ձեզ, նշանակում է՝ խոսքն իսկապես խորը զգացմունքների մասին է:

Միևնույն ժամանակ Խոյերը կարող են ճնշող զուգընկեր լինել, ովքեր ամեն բանի պատրաստ են հանուն հարաբերությունների: Բնավորության, առանց մտածելու գործելու հետևանքով Խոյերը կարող են լքել սիրելիին:

Երկվորյակներ

Երկվորյակները ցանկանում են ամեն պահի ուրախացնել սիրելիին: Կարող են զգացմունքներն արտահայտել առանց մի բառ անգամ արտաբերելու: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եսասեր չեն, բայց կախված են զուգընկերոջ զգացմունքներից: Կարող են բավական արագ փոխել զուգընկերներին, բայց եթե իսկապես սիրեն ձեզ, ձեզ համար կանեն ամեն բան՝ ամեն կերպ ցուցադրելով իրենց զգացմունքները: Նրանք հոգատար կլինեն սիրելիի հանդեպ, նրան կշրջապատեն սիրով ու կրքով: Կարելի է խորտակվել նրանց սիրո մեջ:

Միայն թե պետք չէ մոռանալ, որ Երկվորյակները կարող են չափազանց խանդոտ լինել: Եթե խանդի առիթ տաք, Երկվորյակների զայրույթը սահման չի ունենա:

Կույս

Սիրո մասին պատկերացումն արդեն իսկ դուր է գալիս Կույսերին: Նրանք դժվարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները, քանի որ նախընտրում են գործել: Հեշտությամբ են հանձնվում, երբ ցավ են ապրում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ոչ միշտ են բավարարվում մի զուգընկերոջով, հաճախ են զգացում ունենում, որ հարկավոր է ավելի լավին գտնել:

Բայց երբ Կույսերն իսկապես սիրում են, անմնացորդ նվիրվում են: Երբ նրանք երջանիկ են և բավարարված, չեն մտածում «արգելված պտղի» մասին:

Կշեռք

Երբ Կշեռքները սիրահարվում են, գործադրում են բոլոր ջանքերը՝ ազնիվ լինելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկացած գնով փորձում են խուսափել կոնֆլիկտներից: Կշեռքները ազնիվ են, լուրջ են վերաբերվում իրենց պարտականություններին, հիմնականում հավատարիմ են: Բայց Կշեռքները սիրում են նաև սիրախաղ, նոր մարդկանց ընկերակցություն, հաճոյախոսություններ: Այս ամենի արդյունքում հաճախ են տհաճ իրավիճակներ առաջանում, սրտեր կոտրվում:

Ձկներ

Կարող են անկեղծ ու խորը սիրել, բայց այդ սերը ժամանակի ընթացքում կարող է ցավ պատճառել զուգընկերոջը: Երբ հարաբերությունները ձանձրալի ու կանխատեսելի են դառնում, Ձկները սկսում են այլ թեկնածուներ որոնել: Միևնույն ժամանակ, Ձկները հիմնականում հավատարիմ են իրենց զգացմունքներին, չեն վախենում ցույց տալ՝ ինչպիսին են իրականում:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների սեռական պահանջները

Կենդանակերպի նշաններից ամեն մեկը սեռական տարբեր պահանջներ ունի եւ իմանալով զուգընկերոջ նախընտրությունների մասին՝ կարելի է հեշտությամբ գայթակղել նրան։ Խոյ Խոյերը շատ սեքսուալ են, սակայն նրանք նաեւ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից

Բազմագիտակ մարդը միշտ և ամենուր բոլորի մոտ հարգանքի է արժանանում: Իսկ դո՞ւք կարո՞ղ եք գլուխ գովալ Ձեր գիտելիքների պաշարով: Ստուգեք Ձեր բազմագիտակությունը, անցնելով մեր այս...
video

ՎԻԴԵՈԴԱՍ․ Լուսանկարների համար անսահմանափակ քանակությամբ ֆիլտրեր Photoshop-ով

Այս վիդեոդասում դուք կսովորեք լուսանկարներին գեղեցիկ տեսք հաղորդելու անսահմանափակ քանակությամբ հնարքներ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր մեր Viber...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը․ ԽՈՅԵՐ Այս շաբաթ ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ուղեղը պահել լավ «մարզավիճակում»

Այս անգամ մեր բազմագիտակության թեստի հարցերը բավական բարդ են և ոչ բոլորը կարող են պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում կհերիքի՞ Ձեր գիտելիքները դրանց...