fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ՄԱՐԴԻԿ Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»․ Մեջբերումներ

Ջեկ Լոնդոն «Մարտին Իդեն»․ Մեջբերումներ

Վեպի գլխավոր հերոսը Մարտին Իդենն է, որը անկիրթ ու կոպիտ նավաստուց վերածվում է հանճարեղ գրողի: Նա սերում էր հասարակ խավից և կյանքում հաջողության է հասնում բացառապես իր ջանքերի և ինքնակրթվածության շնորհիվ։ Նրան ոգեշնչում էին Հերբերտ Սփենսերի և Ֆրիդրիխ Նիցշեի գաղափարախոսությունները։

1. Կյանքը ոչ միշտ է հրաշալի…

2․ Կյանքը բութ և անմիտ բան էր, որից վատ համ էր մնում մարդու բերանում։

3. Չէ՞ որ սերն աշխարհում ամեն բանից վեր է։

4. Մարդկանց մեծամասնությունը ուղղակի տգետ է, իսկ մնացածը՝ անտանելիորեն ձանձրալի։

5. Մի՞թե սերն էլ պետք է սնվի փառքով և ամբոխի գնահատանքով։

6. Հեշտ է ներել,երբ ներելու բան չկա։

7. Կյանքը շատ կարճ է, և ես ուզում եմ վերցնել մարդուց լավագույնը, ինչ կա նրա մեջ։

8. Չձգտող մարդիկ մահվան ճանապարհ են փնտրում։

9. Սահմանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են նկատում սահմանափակվածություն։

10. Բոլորից արագ այն մարդն է գնում, ով որ մենակ է քայլում իր ճամփով։

11. Բանականությունը չպետք է միջամտի սիրային գործերին։

12. Աշխատանքը պատշաճ է բոլորին և ամեն մի մարդու։ Աշխատանքն օգտակար է։

13. Ամեն ինչի չափավորն է լավ։

14. Տգետ մարդիկ երևակայում են, թե մտածում են և կարգադրում են ճակատագիրը այն մարդկանց, որոնք իրոք մտածում են։

15. Աշխարհում ամեն ինչ անհաստատ է, բացի սիրուց։

16. Մարդ երբեք չի կարող իմանալ բացարձակ ճշմարտությունը։

17. Առհասարակ այն մարդիկ, որոնք ընդունակ չեն գրող դառնալու, չափազանց խիստ են դատում իսկական գրողների մասին։

18. Սերը կյանքի ամենաուժեղ արտահայտությունն է։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև՝ Մեջբերումներ Ջեկ Լոնդոնի խիստ մոտիվացնող «Մարտին Իդեն» վեպից

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի ամենաստախոս նշանները

Մարդկային բոլոր արատներից, սուտը թերևս ամենատարածվածն է: Կենդանակերպի բազմաթիվ նշաններ ստում են, բայց ոչ բոլորն են դա անում միմիայն անձնական շահի համար: Որպեսզի թույլ...

ԹԵՍՏ․ Բարդ հարցեր աշխարհագրությունից: Կկարողանա՞ք հաղթահարել

Լա՞վ գիտեք աշխարհը: Որովհետև սիրո՞ւմ եք ճանապարհորդել, թե՞ ի ծնե հետաքրքրասեր եք և հենց այդ պատճառով առանց դժվարության կարող եք անվանել աշխարհի ամենափոքր պետությունը...

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց ոչ մի դեպքում և երբեք չի կարելի սիրահարվել

Պետք չէ փորձել նրանց փոխել, ուղղակի փախեք նրանցից․․․ Նրանք կկոտրեն Ձեր սիրտը: Ստորև կարող եք տեղեկանալ այն տղաների տեսակներին, որոնց հետ միասին մեկ րոպեից ավելին չեք...

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

Աղեղնավոր Այս նշանը համարվում է ամենաուժեղը Կրակի տարրի բոլոր նշանների մեջ: Դրա ներկայացուցիչները գրեթե միշտ գիտեն, թե ինչպես վերահսկել հույզերը, չեն նեղվում մանրուքների պատճառով և...