fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Պատմություն Հոուպ ադամանդի մասին, որն իր սեփականատերերին միայն դժբախտություն է բերել

Պատմություն Հոուպ ադամանդի մասին, որն իր սեփականատերերին միայն դժբախտություն է բերել

Ադամանդը հաճախ անվանում են թանկարժեք քարերի արքա, իսկ մեծ ադամանդներով զարդերի հետ հաճախ կապում են առեղծվածներ, ինչպես նաև մռայլ առասպելներ։ Հավանաբար, բոլոր ադամանդների մեջ առաձնանում է Հոուպ կապույտ ադամանդի պատմությունը։ Ինչպես ասես, որ որ չեն անվանել այս ադամանդը՝ «Երկնագույն հույս», «Կապույտ չարիք», «Ֆրանսիական թագի կապույտ ադամանդ» և այլն։ Իր հիպնոսացնող գեղեցկությամբ այն գերում էր արքաների և մեծահարուստների սրտեր, և շատերն էին ցանկանում տիրել նրան։

Շուրջ 400 տարի այն պատկանել է տարբեր ընտանիքների, իսկ հիմա չունի սեփականատեր։ Թեև ադամանդի անվանումը կարելի է թարգմանել որպես «հույս», այնուամենայնիվ, այն մի շարք դժբախտությունների պատճառ է դարձել։

Հնդկական անցյալ

Եթե հավատանք առասպելին, ապա ադամանդը գողացվել է հնդկական տաճարից։ Քարը զարդարում էր Ռամ աստծո արձանը և սուրբ էր համարվում։ Համաձայն հնդկական առասպելի՝ այն չէր կարող պատկանել մեկ մարդու, այդ պատճառով գողին մեծ դժբախտություններ էին սպասում։

Ժան Բատիստ Տավերնյե

Եվրոպայում ադամանդը հայտնվել է վաճառական Ժան Բատիստ Տավերնյեի շնորհիվ 1653 թվականին։ Տավերնյեն ֆրանսիական Լյուդովիկ XIV արքայի թանկարժեք քարերի գլխավոր մատակարարն էր։ Նա պալատական տիտղոսի դիմաց քարը տվել է արքային։ Ժան Բատիստ Տավերնյեն ապրել է երկար և մահացել է Մոսկվայում։

Լյուդովիկ XIV

Ի սկզբանե ադամանդն ունեցել է 116 կարատ քաշ, սակայն Լյուդովիկ XIV-ը պատվիրում է քարը եռանկյուն դարձնել, ինչի արդյունքում նրա քաշը դառնում է 69 կարատ։ Ադամանդն անվանում են «Արքայի կապույտ աչք»։ Չի կարելի ասել, որ երկրորդ սեփականատիրոջ ճակատագիրը շատ լավն էր. նա զրկվում է ժառանգներից և մահանում է ոտքի գանգրենայի երկարատև հիվանդությունից։

Մարիա Անտուանետա

Այս քարը Մարիա Անտուանետային նվիրել էր ամուսինը՝ Լյուդովիկ XVI-ը, որն այն ժառանգել էր հորից։ Ինչպես հայտնի է, ամուսինների ճակատագիրը բավականին ողբերգական էր. նրանց մեղադրում են Ֆրանսիայի դեմ կազմակերպված դավադրության մեջ և մահապատժի ենթարկում։

Սուլթան Աբդուլ Համիդ II

1908 թվականին Թուրքիայի վերջին սուլթան Աբդուլ Համիդ II-ը ադամանդը գնում է 80 հազար դոլարով։ Նույն թվականին հեղափոխության արդյունքում նա գահընկեց է լինում և իր վերջին տարիներն անց է կացնում աքսորի մեջ։

Պիեռ Կարտե

1910 թվականին հայտնի զարդագործ Պիեռ Կարտեն 550 հազար ֆունտով գնում է ադամանդը։ Նա պատրաստում է հատուկ վզնոց և քարը պատում է 16 ադամանդով։ Կարծիք կա, որ Կարտեն է տարածել այն լուրը, որ քարն անիծված է, որպեսզի մեծ հետաքրքրություն առաջացնի նրա շուրջ։


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Հրաշալի․ 2020 թվականի համար ամենաճշգրիտ հորոսկոպը

Այս աստղագուշակը բոլորովին հումորային չէ: Եթե ​​դուք կիսվեք այս հոդվածով, հաջողակ ժամանակահատվածը կարող է  ձգվել երկար տարիներ: Եկեք պարզենք, թե ինչ է սպասվում 2020 թվականին կենդանակերպի...

«Սև» ԹԵՍՏ, որը կարող է անցնել միայն բազմակողմանի զարգացած մարդը

Цвет настроения – черный! Ահա այսպիսի հետաքրքիր թեստ այն ամենի մասին, ինչը կապված է այս գույնի հետ: Սև գույնը որոշ մարդկանց մոտ ասոցացվում է էլեգանտության հետ,...

8 տրամաբանական պատճառ, թե ինչու են մարդիկ կորցնում սիրելու ունակությունը

Սերը՝ հաստատուն մեծություն չէ․․․ 1. Չափազանց մեծ սպասելիքներ արագորեն բավարարվելուց Մենք բարձր արագության ժամանակներում ենք ապրում. համացանց, 3G, ճեպընթաց գնացքներ: Եվ սպասում ենք, որ հարաբերություններում նույնպես...

Մուսա ըստ Կենդանակերպի նշանի․ 4 կանայք, որոնք կարող են ցանկացած անհաջողակի Սուպերմենի վերածել

Որքան էլ որ անկախ թվան տղամարդիկ, միևնույնն է, առանց կանանց նրանք դժվար թե կարողանան ապրել։ Կանայք են նրանց մոտիվացիան, հենարանն ու օգնականը։ Կանայք իրենք...

ԹԵՍՏ․ Միայն մաթեմատիկական մտածելակերպով մարդը կարող է անցնել այս տրամաբանական թեստը

Հարգելի ընթերցողներ, առաջարկում ենք անցնել տրամաբանության շատ հետաքրքիր այս թեստը և բոլորին ցույց տալ, թե ինչի է ունակ Ձեր ուղեղը: Ուշադիր եղեք հաշվարկներում և...