fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «Նպատակը և դրան հասնելու օրը հաճախ իրարից հեռու են լինում»: Հենրի Ռայդեր...

«Նպատակը և դրան հասնելու օրը հաճախ իրարից հեռու են լինում»: Հենրի Ռայդեր Հագգարդ՝ «Մոնթեսումայի դուստրը»․ մեջբերումներ գրքից

Ազատություն, սեր, պայքար  ու արկածներ՝ ինչքա՜ն ուզես․․․

Անգլիացի գրող Հենրի Ռայդեր Հագգարդի գունեղ պատմա-արկածային վեպը՝ տարբեր քաղաքակրթությունների  յուրահատուկ միաձուլումն է մեկ ստեղծագործության մեջ,    զգացմունքների պարզության ու գեղեցկության բացահայտումը։

Ներկայացնում ենք մի քանի մեջբերում «Մոնթեսումայի դուստրը» վեպից․

1. Թեկուզ և անջատ՝ միասին ենք հոգով։

2. Տղամարդը շատ կանանց կարող է սիրել, բայց և այնպես հավատարիմ մնալ միայն մեկին, նրանցից ամենալավին։ Սիրո օրենքի տառը նա կարող է խախտել և միաժամանակ սրբությամբ պահպանել այդ օրենքի ոգին ու էությունը;

3. Պատանի հասակին հատուկ են հապճեպ ընդհանրացումները, և պատանին հաճախ գալիս է այն եզրակացության, թե աշխարհում ամեն ինչ սուտ է, որովհետև առանձին բաներ իսկապես սուտ են դուրս եկել։

4. Նպատակը և դրան հասնելու օրը հաճախ իրարից հեռու են լինում։

5. Թվում էր, թե լռության ու ժպիտի բոլոր դիմակները․ որոնց օգնությամբ տղամարդիկ ու կանայք թաքցնում են իրենց իսկական մտքերը, հանկարծ ընկել էին իմ առաջ, և ես լսում էի զուտ ճշմարտությունն ասող սրտերի ձայնը։

6. Ինչ ճանապարհով էլ գնաս, միևնույն է, վերջիվերջո հասնում ես գերեզմանիդ։

7. -Կրոնն ինձ համար հեչ բան է․ այն ինձ ոչ մխիթարել կարող է, ոչ սարսափեցնել։ Միայն իմ կյանքը կարող է ինձ դատապարտել կամ արդարացնել։

8. -Եվ մահն էլ ճիշտն ասած, այնքան էլ սոսկալի բան չէ, եթե հիշենք, որ բոլոր մարդիկ ծնվում են մեռնելու համար, ինչպես և մյուս կենդանի արարածները։ Մնացած ամեն ինչը սուտ բան է, բայց մեկ բանի ես հավատում եմ․ աստված կա, և նա որքա՜ն  ավելի բարեգութ է, քան նրանք, ովքեր մեզ ստիպում են հավատալ աստծուն։

9. Վերջին հաշվով, ո՞րն է ավելի վատ, մարդկանց աստվածներին զոհաբերե՞լը, թե՞ ինկվիզիցիայի ներքնատներում տանջելը կամ վանքերի պատերի մեջ ողջ-ողջ թաղելը։ Կարծեմ, որ այս վերջին ավելի մեծ դաժանություն է։

10. Երբ որևէ մեծ դեպք է տեղի ունենում, մենք սկսում ենք նրա պատճառները որոնել անցյալում։

11. Շատ ավելի հաճախ մարդու բախտի ճարտարապետը դառնում է պատահականությունը․ մարդ ուզում է այդ թե ոչ՝ պատահականությունը տիրաբար միջամտում է նրա կյանքին և այն վերակառուցում իր ուզած ձևով։

12. Իսկական երջանկությունը միայն քոնն է, որից մենք արթնանում ենք ամեն ժամ մեր կարճ և բազմաշխատ կյանքի վշտերի համար։

13. Մահն ինքնին այնքան էլ սարսափելի չէ, կյանքը որքա՜ն ավելի սարսափելի է լինում։

14. Նրանք ովքեր այստեղ, երկրիս երեսին թանկ ու սրտակից են եղել միմյանց համար, երբևիցե կհանդիպեն մի այլ աշխարհում։

Հրապարակման ներկայացրեց՝ Անուշ Հարությունյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Արդյո՞ք լավ եք հաշվում մտքում: Եկեք ստուգենք

Թեստ, որը դուր չի գա հումանիտարներին․․․ Իսկ դուք կարողանո՞ւմ եք արագ հաշվել մտքում: Մի կողմ դրեք բոլոր հաշվիչ սարքերը և փորձեք թեստն անցնել մտովի: Ի՞նչ...

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

Tert.am Life-ը գրում է․ 11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում...

ԹԵՍՏ․ Հիշո՞ւմ եք օ-ո -ի ուղղագրությունը

Հիշո՞ւմ եք օ-ո -ի ուղղագրությունը: Կետերի փոխարեն պետք է լինի Օ՞ թե՞ Ո: Ստուգեք մեր այս թեստի օգնությամբ: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

ԹԵՍՏ․ Բազմագիտակության թեստ բոլոր նրանց համար, ովքեր վստահ են իրենց գիտելիքների որակի վրա

Իսկ ո՞վ է մեր ամենագետը: Ուզո՞ւմ եք ևս մեկ անգամ համոզվել, որ ունեք հրաշալի գիտելիքներ: Ուրեմն ահա Ձեզ ընդհանուր գիտելիքների ևս մեկ հետաքրքրաշարժ թեստ:...

ԹԵՍՏ․ Հայերեն ուղղագրություն: Ինչպե՞ս է ճիշտ գրվում այս կամ այն բառը

Կարո՞ղ եք անսխալ անցնել ընդամենը 7 հարցից բաղկացած հայերենի ուղղագրության մեր այս թեստը: Փորձեք Ձեր գիտելիքները: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Հրապարակման...