fbpx

Առակ. Երջանկությունը փոսում է

Երջանկության մասին շատ խորիմաստ առակ, որը ստիպում է մտորել։

Մի անգամ երեք եղբայրներ տեսնում են երջանկությանը, որը նստած էր խորը փոսում:

Եղբայրներից մեկը մոտենում է փոսին և խնդրում երջանկությունից շատ փող: Երջանկությունը տալիս է նրան իր ուզածը և նա հեռանում է երջանիկ:

Մյուս եղբայրը գեղեցիկ կին է խնդրում: Ստանալով իր ուզածը սա նույնպես հեռանում է՝ երջանկությունից գլուխը կորցրած:

Երրորդ եղբայրն է կռանում փոսի վրա.

– Ի՞նչ ես ուզում, – հարցնում է նրան երջանկությունը:

– Իսկ դու ի՞նչ ես ուզում, – հարցնում է տղան:

– Դուրս հանիր ինձ այստեղից, – խնդրում է երջանկությունը: Տղան երկարեցնում է ձեռքը և օգնում երջանկությանը դուրս գալ փոսից: Դրանից հետո տղան շրջվում է և լուռ հեռանում: Իսկ երջանկությունը գնում է նրա ետևից:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 5 assessment, среднее 3.8 из 5 )
MediaMag
Առակ. Երջանկությունը փոսում է
Ինչպիսի՞ն կլինի BMW-ի ապագայի ավտոմեքենան