fbpx
Գլխավոր ՍՊՈՐՏ Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

MMA-ն գնալով դառնում է աշխարհի ամենամասսայական սպորտաձևերից մեկը, որի երկրպագուների քանակը տարեցտարի զգալիորեն շատանում է։ Մարզաձևում շատ են նաև հայ մարզիկները։ Նրանցից ոմանք արդեն հասցրել են պատմություն կերտել, իսկ որոշներն էլ նոր են սկսում իրենց ճանապարհը։

UFC (Ultimate Fighting Championship)-ում, որտեղ հանդես են գալիս աշխարհի հզորագույնները, արդեն հայտնվել են 2 հեռանկարային հայ մարզիկներ՝ Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը։ Վերջինի մասին խոսում են MMA-ի գրեթե բոլոր մեկնաբանները՝ հիացմունք և զարմանք արտահայտելով։ Շատերը նշում են, որ երբևէ նման տաղանդի տեր մարզիկի չեն տեսել այս սպորտաձևում։

22-ամյա ամերիկահայ Էդմեն Շահբազյանը (Golden Boy) Հայաստանում այնքան էլ մեծ երկրպագուների բանակ չունի, բայց MMA-ում նրան շատ երկրպագուներ պաշտում են, իսկ միջին քաշային կարգում մարզիկները նրա անունը լսելիս սարսափում են։ Նա արդեն հասցրել է 11 մենամարտ անցկացնել, որոնցից 3-ը՝ UFC-ում։ Այդ դիմակայություններում Շահբազյանը ոչնչացրել է մրցակիցներին՝ գրեթե բոլորում նոկաուտ գրանցելով։ Առայժմ անպարտելի Էդմենը ժպտերես, հավասարակշռված, քաղաքավարի, հանդարտ երիտասարդ է, իսկ մենամարտերի ընթացքում դառնում է ագրեսիվ, սառնասիրտ գազան՝ խուճապ առաջացնելով մրցակիցների մոտ։ Բոլոր դիմակայություններում գործում է առաջին համարով ու հսկայական ճնշում գործադրում նույնիսկ շատ ավելի փորձառու մրցակիցների վրա՝ ստիպելով նրանց  դառնալ անօգնական ու սարսափելի հարվածներ ընդունել։ Բավական է միայն հիշել Շահբազյանի վերջին մենամարտը UFC-ում Բրեդ Տավարեսի հետ, որտեղ հայ մարզիկը ոչ մի շանս չտվեց իրենից 10 տարով ավելի մեծ մրցակցին՝ նոկաուտի ենթարկելով առաջին ռաունդում։

Տավարեսի նկատմամբ հաղթանակը․

Միջին քաշային Շահբազյանն անգամ արժանացել է MMA նախկին մարզիկ, հանրաճանաչ հաղորդավար և մեկնաբան Ջո Ռոգանի հիացմունքի խոսքերին; Նրան շատերը համեմատում են անպարտելի, գործող լեգենդ Ջոն Ջոնսի հետ։ Ջոնսն առայժմ միակն է, ով 23 տարեկան 8 ամսականում կարողացել է չեմպիոնական գոտի նվաճել, իսկ Շահբազյանը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել Ջոնսի ռեկորդն ու ավելի երիտասարդ տարիքում գոտի նվաճել։ Դա շատ իրատեսական է, որովհետև առայժմ ոչ մի մարզիկ չի կարողանում գտնել 22-ամյա Էդմենին հաղթելու բանալին։ Նա արդեն UFC-ի լավագույն մարզիկների տասնյակում է, մինչդեռ իր տարեկիցները հիմնականում չեն կարողանում անգամ պայմանագիր կնքել UFC-ի հետ մենամարտեր անցկացնելու համար։ Սա արդեն աներևակայելի ցուցանիշ է, որին հայ մարզիկը հասել է գերտաղանդի ու աշխատասիրության հաշվին։ Վերլուծաբանները կարծում են , որ Շահբազյանը կդառնա լեգենդ և հավանականություն կա, որ ամբողջ կարիերայում անպարտելի կմնա։

Էդմենն իր բոլոր մենամարտերից առաջ և հետո ԱՄՆ Դրոշի հետ ծածանում է նաև Հայաստանի Դրոշն ու միշտ նշում, որ հպարտությամբ է ներկայացնում հայ ազգին։ Ահա, թե ինչ է ասել նա վերջերս՝ հարցազրույցներից մեկի ժամանակ․

«Հայաստանը ներկայացնելը շատ կարևոր է ինձ համար։ Ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց հավատացեք՝ միշտ ներկայացնելու եմ Հայաստանը, հայ ազգին։ Ես դրանից երջանկանում եմ»։

Շահբազյանը նաև նշել է, որ եղել է Հայաստանում։

Էդմենը պրոֆեսիոնալ հարթակում նորամուտի մենամարտն անցկացրել է 18 տարեկանում և մոտ 40 վայրկյանում նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Նույնիսկ այդ տարիքում Շահբազյանը ցուցադրում էր իր մարզական ինտելեկտը։ Նրա դիմակայությունները դիտելիս տպավորություն է ստեղծվում, թե վերջինս նախապես հասկանում է մրցակցի տեղաշարժերը, կատարվելիք հարվածներն ու touch down կատարելու բոլոր փորձերը։ Երբեք մենամարտի թելը ձեռքից բաց չի թողնում և կատարում հարվածներ տարբեր ճաշակների։ Էդմենն այն յուրօրինակ մարզիկներից է, ով ցանցում կարողանում է անել ամեն ինչ։ Զարգացրել է իր բոլոր որակները և վստահ քայլերով գնում է դեպի պատմական, ռեկորդային չեմպիոնություն, որին, ամենայն հավանականությամբ, կհասնի 22 տարեկանում։

Հավելենք, որ օգոստոսի 1-ին Շահբազյանը մենամարտելու է շատ բարդ մրցակցի՝ 36-ամյա Դերեկ Բրանսոնի հետ։ Ահա, թե ինչ է ասել Շահբազյանն իր մրցակցի մասին։

«Կարծում եմ՝ Բրանսոնի հետ մենամարտը լավ հնարավորություն է ինձ համար։ Դա կլինի կարիերայիս ամենակարևոր մենամարտը։ Բրանսոնը ռեյտինգում 8-րդն է, ես՝ 9-րդը։ Սա կարիերայիս կարևորագույն քայլն է լինելու։ Նա վետերան է և մեծ փորձ ունի։ Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ վերահսկել մարտն ու առավելությամբ գործել։ Այդ մենամարտը հաղթելու դեպքում շատ ավելի մոտ կլինեմ չեմպիոնական գոտուն»։

Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, Բրանսոնին հաղթելու դեպքում Շահբազյանը հնարավորություն կստանա մենամարտել տիտղոսի համար, ինչին սրտատրոփ սպասում են հայ երկրպագուները։

Golden Boy-ը նպատակ ունի չեմպիոնական բաղձալի տիտղոսը նվաճելուց հետո բոլորի աչքի առաջ ծածանել Հայաստանի Դրոշը, ինչպես անում է յուրաքանչյուր մենամարտից հետո։ Հենց այդպիսի նվիրյալներն են ճանաչելի դարձնում մեր երկիրն աշխարհում ու ստիպում, որ հայերին դիտարկեն որպես հաղթող, ոչ մի պարագայում չհանձնվող և մեծ տաղանդի տեր ազգ․․․

Նյութի հեղինակ՝ Ջիվան Օհանյան

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների սեռական պահանջները

Կենդանակերպի նշաններից ամեն մեկը սեռական տարբեր պահանջներ ունի եւ իմանալով զուգընկերոջ նախընտրությունների մասին՝ կարելի է հեշտությամբ գայթակղել նրան։ Խոյ Խոյերը շատ սեքսուալ են, սակայն նրանք նաեւ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից

Բազմագիտակ մարդը միշտ և ամենուր բոլորի մոտ հարգանքի է արժանանում: Իսկ դո՞ւք կարո՞ղ եք գլուխ գովալ Ձեր գիտելիքների պաշարով: Ստուգեք Ձեր բազմագիտակությունը, անցնելով մեր այս...
video

ՎԻԴԵՈԴԱՍ․ Լուսանկարների համար անսահմանափակ քանակությամբ ֆիլտրեր Photoshop-ով

Այս վիդեոդասում դուք կսովորեք լուսանկարներին գեղեցիկ տեսք հաղորդելու անսահմանափակ քանակությամբ հնարքներ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր մեր Viber...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը․ ԽՈՅԵՐ Այս շաբաթ ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ուղեղը պահել լավ «մարզավիճակում»

Այս անգամ մեր բազմագիտակության թեստի հարցերը բավական բարդ են և ոչ բոլորը կարող են պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում կհերիքի՞ Ձեր գիտելիքները դրանց...