fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Դուրս եկեք արատավոր (դժոխային) շղթայից հաղթանակած

Դուրս եկեք արատավոր (դժոխային) շղթայից հաղթանակած

Բոլորիս մոտ էլ օրվա ընթացքում լինում է թե՛ բարկության, թե՛ նեղսրտության, թե՛ տխրության և  հակառակ նշվածներին նաև ուրախության ու երջանկության պահեր:

Իսկ ի՞նչ ենք անում մենք կամ ինչպե՞ս ենք մեզ անհանգստացնող այդ բակությունից կամ տխրությունից ազատվում կամ արդյո՞ք փորձում ենք ազատվել, թե՞ վիճակն ավելի ենք բարդացնում:

Երբ լինում ենք տխուր կամ մեզ հյուր են գալիս տխուր մտքեր, ինչպե՞ս ենք ազատվում դրանցից:

Իրականում մեծամասնությունը չի էլ մտածում դրանից ազատվելու մասին, առօրեական տխրություն այնքան կարող է խորանալ մեր իսկ թեթև ձեռքերով, որ վերածվի դեպրեսիայի:

Իսկ ի՞նչ անել: Հույզերն ուսումնասիրած բազմաթիվ մասնագետներ խուրհուրդ են տալիս տխրության պահերին ոչ թե միացնել տխուր երաժշտություն, ոչ թե կենտրոնանալ տխրություն առաջացնող երևույթի վրա, ոչ թե կապակցված մտքերի հետ դուրս գալ մրցավազքի, այլ պարզապես բաց թողնել պահը: Փորձեք հիշել երջանիկ դրվագներ ձեր կյանքից, վստահ եմ շատ են նման դեպքերը՝ միայն փորձեք հիշել: Եթե ձեր տխրության պատճառն որևէ մեկն է ձեր հարազատներից, մի կենտրոնացեք այդ պահի զգացածի վրա ու փչացրեք հարաբերությունները, վերհիշեք ինչքան երջանիկ պահեր են եղել այդ մարդու հետ:

Որոշներն գուցե հիմա հարց բարձրացնեն՝ իսկ եթե նեղվում ու տխրում են տրանսպորտում իրենց տեղ չզիջած ուղևորի պատճառով, խանութում ոչ բարեհամբույր սպասարկում իրականացնելու համար, և նման հազարավոր դեպքերի, որոնք պատահում են ամեն օր բոլորիս հետ: Նման պահերին դուք ինքներդ ձեզ հարցրեք, արդյո՞ք այդ ուղևորի արարքը կամ խանութի աշխատողի վարքը ձեզ համար այդքան կարևոր են, որ ուզում եք թույլ տալ ձեր օրը փչացնել: Իրականում մենք ինքներս ավելի շատ ենք փչացնում մեր օրն ու ինչու ոչ, նաև մեր կյանքը, քան ուրիշները: Չէ՞ որ ընտրությունը մերն է:

Իսկ եթե փորձենք օգտվել Մարկ Մենսոնի խորհուրդից ու անկարևոր բաների վրա թքած ունենալով չհայտնվենք արատավոր շղթայում, իսկ այնտեղ լինելու դեպքում էլ կտրենք ի վերջո շղթան:

Իսկ ի՞նչ է արատավոր շղթան

Ենթադրենք դուք շատ շուտ բարկանում եք, ամեն անիմաստ առիթով բարկանում եք, բայց պատճառը չգիտեք: Ու ավելի շատ բարկանում եք նրա համար որ այդքան հեշտ տրվում եք ջղայնությանը ու պայթում: Մշտապես լինելով կատաղած հասկանում ես, որ փչացնում ես թե՛ քո, թե՛ շրջապատիդ կյանքը: Սկսում ես ատել դա ու դրանից ավելի բարկանում ինքդ քեզ վրա: Ու ահա, պատաստ է, սկսվում է արատավոր շղթան՝ դու ջղայնացած ես քեզ վրա ու ջղայնացած լինելու վրա:  Դու վատես զգում վատ զգալու համար: Ու մի տեղ պետք է կտրես այդ շղթան:

Կտրելով շղթան դուս ես գալիս այդ դժոխային վիճակից, ապրում ես ավելի թեթև, և  տխրությանը, բարկությանը նայում ես ոչ վախեցած հայացքով՝ վստահ լինելով որ հաղթանակած ես դուրս եկել այդ շղթայից:

Հրապարակման ներկայացրեց՝ Ալլա Անախասյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

ԹԵՍՏ․ Արդյո՞ք լավ եք հաշվում մտքում: Եկեք ստուգենք

Թեստ, որը դուր չի գա հումանիտարներին․․․ Իսկ դուք կարողանո՞ւմ եք արագ հաշվել մտքում: Մի կողմ դրեք բոլոր հաշվիչ սարքերը և փորձեք թեստն անցնել մտովի: Ի՞նչ...

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոտիվներով և հայերեն գրություններով

Tert.am Life-ը գրում է․ 11 «Գրեմիի» և 1 «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է «911» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը, որը Հայաստանում...

ԹԵՍՏ․ Հիշո՞ւմ եք օ-ո -ի ուղղագրությունը

Հիշո՞ւմ եք օ-ո -ի ուղղագրությունը: Կետերի փոխարեն պետք է լինի Օ՞ թե՞ Ո: Ստուգեք մեր այս թեստի օգնությամբ: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

ԹԵՍՏ․ Բազմագիտակության թեստ բոլոր նրանց համար, ովքեր վստահ են իրենց գիտելիքների որակի վրա

Իսկ ո՞վ է մեր ամենագետը: Ուզո՞ւմ եք ևս մեկ անգամ համոզվել, որ ունեք հրաշալի գիտելիքներ: Ուրեմն ահա Ձեզ ընդհանուր գիտելիքների ևս մեկ հետաքրքրաշարժ թեստ:...

ԹԵՍՏ․ Հայերեն ուղղագրություն: Ինչպե՞ս է ճիշտ գրվում այս կամ այն բառը

Կարո՞ղ եք անսխալ անցնել ընդամենը 7 հարցից բաղկացած հայերենի ուղղագրության մեր այս թեստը: Փորձեք Ձեր գիտելիքները: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Հրապարակման...