ՊՈԵԶԻԱ

Համո Սահյան – Դու իմ կյանքն էիր

Դու իմ կյանքն էիր, կյանքի գինն էիր, Լավագույն էիր ամենքի մեջ: Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր, Իմն էիր միայն իմ երգի մեջ: Առաջինն էիր, ու վերջինն էիր Իմ...

Պարույր Սևակ – Ամպոտ եղանակ

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ, Հալվում ու հոսում արյան պես անգույն` Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ: Ու ես դառնում եմ... համատարած սիրտ. Շարժումներս ամեն` սրտի բաբախում, Բոլոր ձևերըս`...

Սիլվա Կապուտիկյան – Լիլիթ

«Եվա» էին շշնջում նրա շրթները, սակայն «Լիլիթ» էր արձագանքում նրա հոգին։ Ավետիք Իսահակյան Նախամարդու զույգ քարերից բռնկված պեծ Ու նեոնե կրակների ծփա՜նք դու պերճ. Ի սկզբանե աննյութ, անմար, անհուն,...

Սիլվա Կապուտիկյան – Ինքնահեռացում

Կարոտում եմ. Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ. Զարթնել՝ անհոգ, Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ. Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում...

Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է

1999թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ի 30-րդ գլխավոր կոնֆերանսում որոշում է կայացվել ամեն տարի մարտի 21-ը նշել, որպես Պոեզիայի համաշխարհային օր (World Poetry Day): «Պոեզիան, - ասվում է ՅՈՒՆԵՍԿՈԻ որոշման...

Համո Սահյան – Ծովը, գիշերը, ես և դու

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար։ Մենք մեզ...

Պարույր Սևակ – Քեզ ո՞նց ներել

Քեզ ո՞նց ներել, թե դու Գնացել ես մարդու Այնպես, ինչպես մի օր քո հեռավոր տատը, Երբ որ հարցը ոչ թե սերն ու սիտն են լուծել, Այլ, ամենից առաջ,...

Պարույր Սևակ – Ագահության գինը

Եվ պե՞տք է արդյոք Քեզ միշտ ունենալ իմ կողքին: Ինչո՞ւ: ...Ու ես ծխում եմ, Որ ծխի տեսքով Այս ջլախախտիչ ագահությունը դուրս փչեմ ինձնից, Ջանամ գոհանալ իմ ունեցածով, Որ շա՜տ է...

Պարույր Սևակ – Թե տխրում եմ կյանքում

Թե տխրում եմ կյանքում՝ քեզ համար է միայն, Քո կարոտից են դեռ կոպերն իմ թրթըռում, Դու՝ երեկվա՜ իմ սեր, դու հեռավո՜ր իմ այն, Որ գալիս ես հաճախ,...

Պարույր Սևակ – ԵՐԿՈՒ ՍԻՐՈ ԱՐԱՆՔՈՒՄ

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես Սիրահարվել է ինձ տխրությունը, Որին չեմ սիրում, Եվ այդ պատճառով Նա իր հագուստն ու անունն է փոխում - Մերթ՝ կոչվում թախիծ, Մերթ՝ կարոտ, Մերթ՝ վիշտ, Ցավ կամ...

Պարույր Սևակ – Անծանոթուհուն

Ես մտածում եմ. Կանցնի մի շաբաթ, Ու ես վերստին կտեսնեմ նրան, Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ, եվ մի – երկու բառ փոխանակեցինք` Չծանոթացած: Կտեսնեմ նրան Ու կասեմ «դու»-ով. -Թույլ տուր տամ մի հարց, Բայց...

Պարույր Սևակ – Լավագույնը

Լավագույն ժպիտ ասվածը, անշուշտ, Փակ աչքերովն է: Իսկ լավագույնը երազանքների` Բաց աչքերովը: Լավագույն երգը Բաց պատուհանից – հեռվից լսածն է: Լավագույն խոսքը Լռության խորքում լռին ասածն է: Լավագույն ազգը այն է, երևի...

Պարույր Սևակ – Արի Նոր Տարի

Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜, Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով Ուշ մնացածին, Քնով տարվածին. Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրասթափվածին՝ մի նոր միացում. Ձեռքից հավատը փախուստ տվածին, Իբրև Նոր Տարվա...

Պարույր Սևակ – լաց էլ կա, լաց էլ

Մեկը լալիս է նորածընի պես՝ Ճչում է, սակայն… արցունքներ չկան: Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում, Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում: Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ), Բարձր...

Համո Սահյան – Ես հարուստ էի

Ես հարուստ էի։ Ես կարող էի Իմ անհատնելի երազանքներով Գնել յոթ երկինք ու տալ քեզ նվեր։ Բայց դու երկնքի կարիք չունեիր, Քեզ լոկ մի կապույտ թաշկինակ էր պետք Իմ...