fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Աստված ուզում է, որ միշտ հիշեք այս 4 ճշմարտությունները, երբ բախվում եք...

Աստված ուզում է, որ միշտ հիշեք այս 4 ճշմարտությունները, երբ բախվում եք դժվարությունների հետ

Մենք բոլորս ունեցել ենք օրեր, կամ նույնիսկ տարիներ, երբ կյանքը գնում է բոլորովի այլ ​​ճանապարհով, քան մենք սպասում էինք: Իմ կյանքում եղել են երկար ժամանակահատվածներ, երբ բացարձակապես ոչինչ չի ստացվել, և սկսելու բոլոր փորձերը կրկին ու կրկին ավարտվել են լիակատար ձախողմամբ: Հիասթափությունների օրեր կային, երբ ես մտածում էի, որ ոչինչ ընդհանրապես չի ստացվի: Այս առավոտ մեկն էր այդ օրերից…

Ես պատրաստում էի իմ որդիներին դպրոց գնալու համար, ինչը մեծ ջանքեր է պահանջում, և ես ուղղակի զարմանում եմ, թե ինչպես է իմ կինը այդ ամենը կարողանում: Լաց լինող նորածնից և դպրոցականներից բացի, խոհանոցում կար կուտակված աղբ, հատակին կեղտոտ տակդիրներ, ատամի մածուկով լղոզված լվացարան, ընդհանուր առմամբ, տան մթնոլորտը աղետի եզրին էր: Երբ մենք վերջապես դուրս եկանք տնից, Քոնորը հիշեց, որ նա ինչ-որ բան է մոռացել տանը և հետ գնաց: Նա չփակեց դուռը և մի թռչուն մտավ տուն:

Ես ստիպված էի պարզել, թե ինչպես կարելի է ազատվել դրանից, բայց միևնույն ժամանակ շատ արագ հավաքել երեխաներին: Վերջիվերջո, ես թռչունին ողջ և առողջ դուրս հանեցի տնից, երեխաներին նստացրեցի մեքենայի մեջ, բայց հենց որ մտա մայրուղի՝ աղբատարը անցավ ինձ, բայց հետո այն քշեց ժամում մոտ հինգ մղոն արագությամբ՝ միևնույն ժամանակ կանգ առնելով յուրաքանչյուր տան մոտ … Ես նույնիսկ չգիտեի ինչ անել․ գոռալ կամ հեգնելով ծիծաղել այն ամենի վրա, ինչ տեղի էր ունենում:

Մեկ սթրեսային առավոտը իրականում չի փչացնում մեր կյանքը, քանի որ դրանում տեղի են ունենում հսկայական թվով տարբեր իրադարձություններ, որոնք ունեն ավելի մասշտաբային բնույթ, բայց երբ սթրեսը շատ երկար է տևում, օրինակ՝ աշխատանքի և փողի պակաս, հիվանդություն, ընտանեկան խնդիրներ և այլ իրավիճակներ, որոնց հետ մենք կարող են բախվել կյանքում, ապա սթրեսը և ապրումները կարող են մեզ չափազանց թվալ: Ստորև մենք կանդրադառնանք 4 իրավիճակների, որոնք ես իմացել եմ իմ կյանքի դժվարին ժամանակահատվածներում: Դրանք օգնեցին ինձ, և ես 100% վստահ եմ, որ ձեզ նույնպես կօգնեն:

Մեզանից յուրաքանչյուրի համար կյանքի պայքարը անխուսափելի է, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ պարտվել կամ հաղթել: Այս 4 հիմնական կանոնները կարող են փոխել ձեր ամբողջ կյանքը.

1. Հիշեք, ձեր բնավորությունը միշտ պետք է ավելի ուժեղ լինի, քան հանգամանքները

Միշտ չենք կարող կանխատեսել, թե ինչ կարող է պատահել մեզ, բայց միշտ կարող ենք հաղթահարել իրավիճակը: Նման պահերին ես դադարում եմ բողոքել և միշտ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն բոլոր լավությունների համար, որ նա արել է ինձ համար, բոլոր դժվարությունները անմիջապես թվում են ոչ այնքան էական: Միշտ դրական եղեք ամեն ինչի նկատմամբ և մի ունեցեք չար մտքեր՝ անկախ բոլոր դժվարություններից:

2. Դժվարությունները ձեզ միայն թրծում են

Աստված ձեզ դժվարություններ է ուղարկում կյանքում, միայն ձեզ ավելի ուժեղ դարձնելու, ձեզ հավատալու և համառ լինելու համար, բայց միայն այն դեպքում, եթե Նրան թույլ տաք: Կյանքում ձեր բոլոր տառապանքները նպատակ ունեն:

3. Հիշեք, որ Տիրոջ ծրագրերը բարի են

Աստծո ծրագրերը միշտ տարբերվում են այն ծրագրերից, որոնք մենք նախանշել ենք ինքներս մեզ համար, բայց դրանք միշտ մեզ տանում են դեպի լավը: Համբերեք, սովորեք սպասել, ձեր սեփական ճանապարհով ինչ-որ բան պլանավորելու փոխարեն:

4. Աստված երբեք քեզ չի լքի

Երբեմն ձեզ կարող է թվալ, որ ստիպված եք միայնակ հաղթահարել բոլոր փորձությունները, բայց հիշեք, որ Աստված երբեք ձեզ չի լքի, այնպես որ հույսը մի կորցրեք:

Dave Willis
4 things God wants you to remember
when life is hard

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

Մեջբերումներ Օնորդե դը Բալզակի «Շագրենի կաշին» վեպից

«Շագրենի կաշին» ֆրանսիացի գրող Օնօրե դը Բալզակի «Մարդկային կատակերգություն» հայտնի վիպաշարի մեջ ներառված վեպերից մեկն է: Փիլիսոփայական այս վեպը մեր առջև բացում է 19-րդ...

Կենդանակերպի 6 ամենահուսալի նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, քանի որ նրանց կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։ Նրանց կարող եք պատմել ցանկացած բան՝ վստահ լինելով, որ այդ...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար

Այս թեստն անցնելու համար հարկավոր է ունենալ գիտելիքների իրոք մեծ պաշար: Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար: Եկեք...