fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենաուժեղը և ինչո՞ւմ է կայանում նրա ուժը

Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենաուժեղը և ինչո՞ւմ է կայանում նրա ուժը

Աստղաբանները միշտ նշում են, որ բնավորությունը, խառնվածքը և շատ այլ բաներ կախված են ծննդյան ամսաթվից: Եկեք պարզենք, թե ով է ամենաուժեղը (և խոսքը ֆիզիկական ուժի մասին չէ), ինչպես են նրանք օգտագործում իրենց ուժը և ինչպես են լուծում խնդիրները իրենց ուժի օգնությամբ:

Առյուծ

Առյուծը գազանների արքան է: Ահա և այս նշանի ներկայացուցիչները վատ չեն կարողանում ցուցադրել տիրակալի իրենց գծերը: Նրանք գտնվում են Կրակի տարերքի հովանո ներքո, և դա շատ բան է ասում: Գտնվելով մարդկանց մեջ, նրանք կարող են հեշտությամբ առաջնորդի դեր ստանձնել: Մարդկանց հետ շփումներում միշտ նշում են յուրաքանչյուր մարդու ուժեղ և հետաքրքիր որակները, և որպես ընկերներ նրանք ընտրում են միայն առավել խելացիներին և հավատարիմներին, նրանց, ովքեր միշտ կլսեն նրան:

Խոյ

Այն մարդկանց նշանն է, ովքեր միշտ գործում են և հասնում են իրենց նպատակին: Նրանց պետք չէ երկար մտորումներ, հեռանկարային պլաններ կառուցել, ոչ: Ինչպես ասում են «Veni, vidi, vici» (Եկա, տեսա, հաղթեցի): Եթե նրանց մոտ նպատակ և ինչ-որ բանի ուժեղ ցանկություն է ի հայտ գալիս, այդ դեպքում նրանք չեն վախենում ճանապարհին հանդիպել որևէ խոչընդոտի, նրանք ցանկացած դեպքում և ցանկացած պայմաններում կստանան իրենց ուզածը, և ավելի լավ է չկանգնեցնել նրանց: Նաև, լինելով կրակի տարերքի ներկայացուցիչ առաջնորդ է և շատ ազարտային: Երբեմն ոչ այդքան հետաքրքիր է նպատակը, որքան այդ նպատակին հասնելու ճանապարհը:

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչներն ապրում են երկու մոլորակների՝ Պլուտոն + Յուպիտերի հովանու ներքո: Այս երկու մոլորակները Կարիճին դարձրել են շատ դիմացկուն, համբերատար և շատ խորաթափանց: Նրանք միշտ շատ բան են անում և չեն փորձում այդ ամենի մասին բոլորին պատմել, ինչը նրանց գրեթե անխոցելի է դարձնում: Այս նշանի ներկայացուցիչը հակված է մտորումների, և հաճախ մտածելով իր նվաճումների մասին՝ փորձում է պարզել իր անհաջողությունների պատճառը: Բայց եթե ինչ-որ մեկը սկսի խոսել այդ մասին, ապա Կարիճը «կխժռի» նրան: Այս նշանի ներկայացուցիչները հաճախ հասնում են մեծ հաջողությունների և նվաճումների բիզնեսում: Բավական հանգիստ է ընդունում անհաջողություններն ու դժվարությունները: Նրանց համար կարևոր է հաղթել, հաջողության հասնել: Իր կյանքի ճանապարհին ունենալով խնդիրներ և դժվարություններ, նա լուծում է դրանք գրեթե առանց դժվարությունների և հավաքում է դա իր փորձի շտեմարանում:

Այծեղջյուր

Այս նշանի ներկայացուցիչները գտնվում են Երկրի տարերքի հովանու ներքո, և Այծեղջյուրն այս տարերքի ամենաուժեղ նշանն է: Նրանք առանձնանում են հաստատակամությամբ, կարգապահությամբ, ինքնակազմակերպմամբ, վճռականությամբ: Որքան էլ մարդիկ և նախանձողները փորձում են Այծեղջյուրին շեղել ճանապարհից կամ դեպի սխալ կարծիք՝ նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Այծեղջյուրը երբեք չի համաձայնի զոհաբերել իր սկզբունքներն ու բարոյական արժեքները: Շուրջ բոլորը տեսնելով եռացող էմոցիաներ և շատ բացասականություն՝ նրանք մնում են անսասան, ինչի համար հաճախ մեղադրվում են ավելորդ ռացիոնալության և կարեկցանքի բացակայության մեջ: Բայց Այծեղջյուրը գիտի, որ այս ամենը ժամանակի ընթացքում կհանգստանա, իսկ ահա հույզերի ազդեցության տակ կարող ես հիմար բաներ անել, և հենց այդ պատճառով էլ զերծ է մնում այդ ամենից: Այս նշանի ներկայացուցիչները չեն վախենում ձախորդությունից, դժվարություններից և միայնությունից: Նրանք միշտ կհասնեն իրենց նպատակին, չնայած առանց շտապողականության:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների սեռական պահանջները

Կենդանակերպի նշաններից ամեն մեկը սեռական տարբեր պահանջներ ունի եւ իմանալով զուգընկերոջ նախընտրությունների մասին՝ կարելի է հեշտությամբ գայթակղել նրան։ Խոյ Խոյերը շատ սեքսուալ են, սակայն նրանք նաեւ...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից

Բազմագիտակ մարդը միշտ և ամենուր բոլորի մոտ հարգանքի է արժանանում: Իսկ դո՞ւք կարո՞ղ եք գլուխ գովալ Ձեր գիտելիքների պաշարով: Ստուգեք Ձեր բազմագիտակությունը, անցնելով մեր այս...
video

ՎԻԴԵՈԴԱՍ․ Լուսանկարների համար անսահմանափակ քանակությամբ ֆիլտրեր Photoshop-ով

Այս վիդեոդասում դուք կսովորեք լուսանկարներին գեղեցիկ տեսք հաղորդելու անսահմանափակ քանակությամբ հնարքներ․․․ Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: Գրանցվիր մեր Viber...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 10-ից 16-ը․ ԽՈՅԵՐ Այս շաբաթ ձեր սիրելին իր ինչ-որ ցանկության մեջ միայնակ կլինի, քանի որ դուք չեք կիսի նրա ծրագրերն...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ հարցեր տարբեր ոլորտներից բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ուղեղը պահել լավ «մարզավիճակում»

Այս անգամ մեր բազմագիտակության թեստի հարցերը բավական բարդ են և ոչ բոլորը կարող են պատասխանել այդ հարցերին: Ի՞նչ եք կարծում կհերիքի՞ Ձեր գիտելիքները դրանց...