fbpx
Գլխավոր ՇՓՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ՀԵՏ 71 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի ամենագեղեցիկ ծաղկային այգին մնաց առանց այցելուների․...

71 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի ամենագեղեցիկ ծաղկային այգին մնաց առանց այցելուների․ 31 լուսանկար

Այս հոդվածը կշոյի բոլոր գեղեցիկը գնահատողների և ծաղիկների սիրահարների սիրտն ու հոգին: Ուղղակի շլացնող գեղեցկության առատություն․․․

Հոլանդացիները շատ են հպարտանում իրենց ծաղիկներով: Դուք հավանաբար լսել եք Կյոկենհոֆ թագավորական ծաղկի այգու մասին, որտեղ աճում են աշխարհի ամենագեղեցիկ կակաչները:

Ամեն տարի այգին այցելում են միլիոնավոր այցելուներ, և չնայած այն բանին, որ այն բաց է միայն գարնանը: Եվ ամեն տարի, այգեպանները ամեն ինչ անում են, որպեսզի ծաղկանոցները գեղեցիկ տեսք ունենան:

Սակայն այս տարի բացառություն էր: Իր գոյության 71 տարում առաջին անգամ Կյոկենհոֆը փակվեց: Բայց այգեպաններն աշխատում են, իսկ կակաչները ծաղկում:

Այդ պատճառով, տեղի լուսանկարիչ Ալբերտ Դրոսը գնաց այնտեղ, որպեսզի մեզ ցույց տա այս ամբողջ գեղեցկությունը: Բարեբախտաբար, Նիդեռլանդներում ապրիլը արևոտ էր, ինչը հազվադեպ է պատահում:

Ահա նրա ռեպորտաժը.

1. Մարդկանց բացակայության դեպքում հստակ տեսանելի են ոլորուն ուղիները, որոնք ակներև են դարձնում պուրակի պլանավորման հետաքրքիր մտահաղացումը:

2. Կյոկենհոֆյան հայտնի ջրաղացը: Ջրաղացպանը բարեհամբույր կերպով համաձայնեց պտտել այն՝ մինչև հաջող կադր ստանալը:

3. Կակաչների հազվագյուտ տեսակ, որը ես նախկինում չեմ հանդիպել (երկար տարիներ լուսանկարում եմ դրանք):

4. Աշխարհահռչակ «կապույտ գետը»: Սրանք մկնային գիացենտներ են:

5. Կյոկենհոֆում կան բազմաթիվ հոլանդական դասական կամուրջներ: Սա դրանցից մեկի մուտքն է:

6. Ներքևից անհնար է տեսնել, բայց անօդաչու թռչող սարքից ես հայտնաբերեցի, որ ծաղկեթումբը տնկված է կակաչի տեսքով:

7. Այգու իմ սիրած մասում կակաչների ծով. Լճակ`շատրվանով:

8. Ծառերի միջև կակաչների, գիացինտների և նարգիզների շարքեր:

9. Ես սիրում եմ ծաղիկների նուրբ դիմանկարներ անել, և Կյոկենհոֆը կատարյալ է դրա համար:

10. Ամենից շատ Կյոկենհոֆում ես սիրում եմ լճակները: Հետին պլանում աշխատող այգեպանն է՝ չնայած այցելուներ չկան, ծաղիկները դեռ խնամքի կարիք ունեն:

11. Որոշ տեղերում գունավոր կակաչները խառնվում են իրար՝ կազմելով հիանալի վերացական պատկեր:

12. Արահետները իդեալական ներդաշնակ են ծառերի և ծաղիկների հետ:

13. Զբոսայգու մուտքի մոտ գտնվող սպիտակ կամուրջը գաղափար է տալիս առաջին պլանում հազարավոր կակաչներով ծաղկի այգու մասշտաբի մասին:

14. Այգու այս հատվածում կակաչները հարակից են ծաղկող կեռասներին: Բույրը պարզապես հիանալի է:

15. Կայսերական արքայապսակը իմ սիրած ծաղիկներից մեկն է ամբողջ պուրակում:

16. Ծաղկաթումբերի, ջրի և արահետների զիգզագաձև կոմպոզիցիան ներդաշնակ պարի զգացողություն է ստեղծում:

17. Ծաղկաթումբերի բնորոշ ձևը Կյոկենհոֆի ապրանքանիշն է: Ուշադրություն դարձրեք, որ ծաղիկները տնկվում են միևնույն ժամանակ ծաղկող ծառերի տակ: Ամեն փոքր բան մտածված է:

18. Մի վախեցիր տարբերվել: Կարմիր թերթիկով սպիտակ կակաչ:

19. Մկնային գիացինտի դիմանկարային նկար:

20. Կանաչ ծառեր, կապույտ երկինք, ծաղկող կակաչներ, ասես ամառն արդեն եկել էր:

21. Ինձ շատ է դուր գալիս, որ այգում կակաչները տնկվում են այսպիսի կորությամբ:

22. Ծաղիկների ներդաշնակություն կեսօրվա արևի շողերի տակ:

23. Ծաղիկները հիանալի են մակրո լուսանկարչության համար:

24. Ճապոնական սակուրան` դրան տանող ճանապարհով և ծաղկաթումբերով, հեքիաթային տեսարան է հիշեցնում:

25. Իմ սիրած մասը աջից մեծ լճակով: Բոլոր ծաղկաթումբերն ու ծաղիկները ուղղված են մեկ ուղղությամբ:

26. Գիացինտների գույնզգույն կղզյակները տնկված են ծառերի տակ գտնվող խոտերի մեջ:

27. Անօդաչուից, մոտ 10 մետր բարձրությունից, լուսանկարված կարմիր-դեղին կակաչների գորգը:

28. Նարգիզի անսովոր տեսակի դիմանկարը:

29. Ամենուր տնկված են տարատեսակ ծաղիկների գունավոր կղզյակներ: Սա պարզապես երազ է:

30. Բալագույնը և հետիոտնային կամուրջներ:

31. Հոյակապ ծառերն ու գեղեցիկ ծաղիկները արտացոլվում են ջրի մեջ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Էդմեն Շահբազյան․ Ո՞վ է UFC-ում մեծ աղմուկ հանած հայ գերտաղանդը

MMA-ն գնալով դառնում է աշխարհի ամենամասսայական սպորտաձևերից մեկը, որի երկրպագուների քանակը տարեցտարի զգալիորեն շատանում է։ Մարզաձևում շատ են նաև հայ մարզիկները։ Նրանցից ոմանք արդեն...

Կենդանակերպի 5 ամենաէմոցիոնալ նշանները

Բոլոր մարդիկ էլ էմոցիոնալ են։ Սակայն կան այնպիսիները, որոնք պարզապես չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաները։ Նրանք չեն կարողանում թաքցնել, երբ վրդովված են կամ չափազանց...

ԹԵՍՏ․ Փայլեք աշխարհագրական գիտելիքներով

Ներկայացնում ենք Ձեզ բարդ, ոչ ստանդարտ հարցերից բաղկացած աշխարհագրական թեստ: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք փայլել գիտելիքներով մեր այս աշխարհագրական թեստում: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով...

Հոգեբանները պարզել են իրական սերը տարբերակելու նշանները

Եթե վստահ չեք, որ ձեր զգացմունքներն իրական են, ապա կարդացեք, թե այդ մասին ինչ են ասում հոգեբանները։ Նրանք նշել են իրական սիրո նշանները։ 1. Երբ...

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...