fbpx
Գլխավոր ՏՏ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ 6 պարտադիր կանոն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու համար

6 պարտադիր կանոն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու համար

Տեղեկատվական տեխնոլոգիաները գնալով զարգանում են, իսկ դա նշանակում է, որ միմյանց հետ շփվելը գնալով ավելի հեշտ ու պարզ գործընթաց է դառնում։

Մարդկանց զգալի հատվածն ունի սմարթֆոններ, որոնք օգտագործվում են ոչ միայն որպես հեռախոս, այլև համակարգիչ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հաշված վայրկյանների ընթացքում ինֆորմացիա փոխանցել մի երկրից մյուսը։

Ժամանակակից աշխարհում կարիք կա պաշտպանվել տարբեր կիբեր հանցագործներից։ Առցանց հարթակում գոյություն ունեն բազմաթիվ վտանգներ, որոնք կարող են սպառնալ յուրաքանչյուրիս։ Գոյություն ունեցող բազմաթիվ մեսինջերներից օգտվելու համար անհրաժեշտ է իմանալ անվտանգության մի քանի կանոն, որոնք թույլ կտան խուսափել տհաճ իրավիճակներից։

Ահա, թե ինչ է պետք իմանալ առցանց հարթակում պաշտպանվելու մասին։

1. Օգտագործեք միայն ստուգված ու վստահելի համակարգիչներ ու հեռախոսներ։ Միայն այս դեպքում կարող եք վստահ լինել, որ ոչ ոք չի կոտրի ձեր օգտահաշիվն ու անձնական ինֆորմացիա չի իմանա։

2. Մտածեք, թե ինչ եք հրապարակում սոցիալական ցանցերում։ Խուսափեք բանկային հաշիվների, տարատեսակ չեկերի, փաստաթղթերի, անձնագրի, ինքնաթիռի տոմսերի, տան հասցեի, հեռախոսահամարի և նմանատիպ այլ թվեր պարունակող լուսանկարներ հրապարակելուց։ Դրանց միջոցով կիբեր հանցագործները շատ արագ կարող են բացահայտել ձեր ինքնությունն ու կողոպտել ձեզ։

3. Ստուգեք սոցիալական ցանցերի ձեր էջերի կարգավորումները։ Շատ սոցիալական ցանցեր գրանցվելու համար անձնական տվյալներ են պահանջում, որոնք պետք չէ երևան ձեր էջում։ Դրանց միջոցով ևս կարող եք կիբեր հարձակումների ենթարկվել։ Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար ստուգեք կարգավորումներն ու փակեք ամբողջ անձնական ինֆորմացիան։

4. Օգտագործեք վստահելի ծածկագրեր։ Չարժի նույն ծածկագիրը մի քանի կայքում օգտագործել։ Այդպես դուք ավելի հասանելի եք դառնում հանցագործների համար։ Օգտագործեք տարբեր ծածկագրեր, որոնցում կլինեն մեծատառեր ու փոքրատառեր, ինչպես նաև կետադրական նշաններ ու թվեր։ Որքան ավելի բարդ է ձեր ծածկագիրը, այնքան ավելի պաշտպանված եք։ Բազմաթիվ ծածկագրերը չմոռանալու համար պարզապես գրի առեք դրանք։

5. Կասկածեք։ Կիբեր հանցագործները բավականին շահավետ առաջարկներ են անում, որոնցից շատերը չեն կարողանում հրաժարվել։ Նրանք կարող են տուն կամ մեքենա առաջարկել՝ անձնական ինֆորմացիայի դիմաց։ Միանգամից հրաժարվեք ու արգելափակեք այդ մարդուն։

6. Հեռու մնացեք կասկածելի կայքերից։ Օգտվեք միայն ստուգված ու վստահելի կայքերից, հատկապես, երբ պատրաստվում եք առցանց գնումներ կատարել։ Ձեր անձնական տվյալները մի մուտքագրեք բոլոր կայքերում։ Ուսումնասիրեք այն, և միայն հետո վստահեք։


telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Կենդանակերպի այս 3 նշաններին սիրում են բոլորը

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք երբեք չեն ձանձրացնում, և որոնց մենք սիրում ենք հետևյալ հատկանիշների համար. Ջրհոս Ջրհոսները օրիգինալ են, նրանց երևակայությունը դուրս է գալիս մեզ ծանոթ...

ԹԵՍՏ․ Միայն փայլուն գիտելիքների տեր մարդիկ են կարողանում անցնել այս թեստը

Ներկայացնում ենք մեր հերթական գիտելիքներ ստուգող թեստը: Այս անգամ հարցերը հեշտերից չեն: Միայն փայլուն գիտելիքների տեր մարդիկ կկարողանան անցնել այս թեստը: Իսկ դուք կկարողանա՞ք: Վերջում...

9 բան, որոնք պետք է հիշել տեղեկատվական պատերազմների այս ժամանակաշրջանում

Հիշեք այս կետերը տեղեկատվական պատերազմների այս ժամանակաշրջանում: 1. Ցանկացած պատերազմ կավարտվի: 2. Յուրաքանչյուր ազգ բաղկացած է տարբեր մարդկանցից: Ոչ բոլորն են մասնակցում պատերազմին: Անընդմեջ մի վիրավորեք...

Կենդանակերպի նշաններից ո՞վ է ամենաուժեղը և ինչո՞ւմ է կայանում նրա ուժը

Աստղաբանները միշտ նշում են, որ բնավորությունը, խառնվածքը և շատ այլ բաներ կախված են ծննդյան ամսաթվից: Եկեք պարզենք, թե ով է ամենաուժեղը (և խոսքը ֆիզիկական...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ կկարողանա՞ք հավաքել 10/10

Հարգելի ընթերցողներ, պատրա՞ստ եք ստուգել Ձեր ընդհանուր գիտելիքները տարբեր ոլորտներին առնչվող հարցերից բաղկացած մեր այս թեստի օգնությամբ: Մեր այս թեստը սպասում է իր հաղթողներին:...