«Եկեք խոնարհվենք». Անդրեի նոր տեսահոլովակը՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսներին

0
266

Անդրեն այսօր ներկայացրել է իր նոր երգն ու տեսահոլովալկը՝ «Եկեք խոնարհվենք»: Ինչպես երգիչն է նշել՝ այն նվիրված է Արցախյան հերոսամարտին։

«Պատերազմը կյանքեր խլեց եւ դասեր թողեց։ Հիմա՝ եկեք լռությամբ խոնարհվենք բոլոր նահատակների առաջ։ Նրանք զոհվեցին հանուն մեր Արցախի, ազատ ու անկախ մեր հայրենիքի։ Տեսահոլովակում կգտնեք բացառիկ՝ ազդեցիկ կադրեր պատերազմից, որոնք մինչեւ այսօր չեն հրապարակվել։ Խաղաղ ու հաղթական լուսաբացներ մեր հայրենիքին։ Շուշի’, տոնդ շնորհավոր»,-Facebook-ի իր էջում գրել է Անդրեն:

Երգի հեղինակն Անահիտ Սահակյանն է, գործիքավորումը կատարել է Արամ Ավագյանը, տեսահոլովակի ռեժիսորը Վրույր Թադեւոսյանն է:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին: