fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Դաոսյան վանականի 5 խորհուրդ, թե ինչպես ազատվել սթրեսից

Դաոսյան վանականի 5 խորհուրդ, թե ինչպես ազատվել սթրեսից

Շատերը հավատում են, որ կարող են մեկ տարի ապրել և ծանրաբեռնված աշխատել, իսկ հետո մեկ շաբաթ գնալ ծով, և ամեն ինչ կարգին կլինի: Բայց Պեդրամ Շոջայը շեշտում է. «Եթե առօրյա կյանքը չի պարունակում առողջ բաներ, ապա առողջության մասին միայն կարելի է երազել»:

Պեդրամ Շոջայը երկար ժամանակ զբաղվում է արևելյան բժշկությամբ, և նաև նա ամենաիսկական դաոսյան վանական է, բայց հավատացեք ինձ, նա բոլորովին էլ սովորական «գուրու» չէ:

«Քաղաքի վանականը» վերնագրով իր գրքում Պեդրամը համատեղում է Հին Արևելքի փիլիսոփայությունը երջանկության, առողջության և հաջողության ժամանակակից ձգտումներիի հետ, գրում է New York Post-ը:

Նրա խորհուրդներից շատերի իմաստն է`փորձել հստակ և շոշափելի փոփոխություններ մտցնել ձեր առօրյա կյանքում:

«Մարդիկ ասում են, որ «Վերջերս ես ինձ այդքան էլ լավ չեմ զգում, բայց ոչինչ, ես այս տարի քրտնաջան կաշխատեմ, իսկ հետո կուղևորվեմ ծով և անմիջապես ինձ ավելի լավ կզգամ»: Բայց նրանք չեն հասկանում, որ եթե նրանց առօրյա կյանքը չի պարունակում առողջ բաներ, նրանք կարող են միայն երազել առողջության մասին», – բացատրում է հեղինակը:

Ահա Պեդրամ Շոջայի հինգ խորհուրդները, որոնք կարող են կյանքը մի փոքր ավելի լավը դարձնել:

1. Հետևեք ձեր սննդակարգին

Շոջայը ասում է, որ երբ սխալ բան ենք ուտում և սխալ քանակությամբ, դրանով իսկ մեզ զրկում են էներգիայից: «Մենք չպետք է ուտենք քիմիական գործարանների արտադրանքները, այլ իրական սնունդ՝ ծնված Երկրից և չմշակված, սնունդ, որը մեր մարմինը հեշտությամբ կյուրացնի», – գրում է նա:

Վանականը խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն և ընդեղեն ուտել:

2. Լցրեք ձեր օրը ֆիզիկական ակտիվությամբ

Եթե ​​ամեն օր ութից ինը ժամ անցկացնում եք գրասենյակում, ապա աշխատանքային օրվա ավարտից հետո մարզասրահում անգամ մեկ ժամ մարզվելը չի ​​կարող փոխհատուցել ակտիվության բացակայությունը: Այդ իսկ պատճառով Շոջայը առաջարկում է ընդմիջում անել ամեն 25 րոպեն մեկ:

«Կատարեք տասը կքանստում կամ հրում վարժություն», – գրում է նա: «Կամ պարզապես  հինգ րոպե քայլեք այստեղ, այնտեղ»:

3. Լավ քնեք

Որպես կանոն, բոլորս, նոր-նոր արթնանալով, սկսում ենք սկյուռիկի նման պտտվել անիվի մեջ, և մինչև օրվա վերջ մեր մարմինը իսկապես ուզում է քնել, բայց մեր միտքը այնքան հագեցած է, որ թույլ չի տալիս մեզ դա անել:

«Մենք պառկում ենք անկողնում՝ բաց աչքերով, և մտածում, թե գրողը տանի, ինչո՞ւ չենք կարողանում քնել», – գրում է նա: Այնուամենայնիվ, նրա կարծիքով, սա հեշտ է շտկել. Պարզապես անհրաժեշտ է ցերեկը երկուսից հետո թողնել ցանկացած խթանիչ և տան ու աշխատավայրի լույսը փոխարինել ավելի «մեղմով»:

4. Կառավարեք ձեր ժամանակը

Շոջայը հավատում է, որ երբ մենք միևնույն ժամանակ շատ բաներ ենք ասնում, երբ ակնհայտորեն ժամանակ չունենք դրանց համար, դա կարող է սթրեսով լցնել մեր կյանքը:

«Սովորեք ոչ ասելու արվեստը», – գրում է նա: «Ազատեք ձեր ժամանակը, էներգիան և վճռականությունը` գործերն առավել արդյունավետ իրականացնելու համար»:

5. Խելացիորեն ծախսեք գումարը

«Դադարեք գումար վատնել անպետք բաների վրա», – ասում է Պեդրամ Շոջայը: Նա հավատում է, որ ավելորդ ծախսերը մեզ ստիպում են ավելի ու ավելի շատ աշխատել. «Ժամանակը մեր ամենաարժեքավոր ռեսուրսն է, այնպես որ մի վատեք դա ապարդյուն»:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին:

կարդացեք նաև

Կենդանակերպի 5 նշան, որոնց սիրո ուժը կարող է վտանգավոր լինել

Սերը կարող է բերել ոչ միայն երջանկություն և հաճույք, այլ նաև լինել բավական վտանգավոր, որն իր ճանապարհին քարուքանդ է անում ամեն ինչ: Այսօր մենք...

Բազմագիտակության դժվարին ԹԵՍՏ: Կկարողանա՞ք հաղթահարել այն

Մեր հերթական գիտելիքների թեստը: Այս անգամ հարցերը մի փոքր ավելի բարդ են: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք հաղթահարել թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Կիանո Ռիվզ․ «Ես ատում եմ աշխարհը, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը, ինչպես թեթև վարքի տեր կնոջ»

Սա ուղղակի հոգու ճիչ է, խոստովանություն, որից տխրությունն է պատում մարդուն։ Ես չեմ կարող լինել այնպիսի աշխարհի մի մասնիկ, որտեղ ամուսինը հագցնում է իր կնոջը,...
video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...