fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Նահանջ 2020 թվական. Փետրվարի 29-ի հոգևոր նշանակությունը

Նահանջ 2020 թվական. Փետրվարի 29-ի հոգևոր նշանակությունը

Օգտագործեք այս օրը առավելագույնս, հակառակ դեպքում ստիպված կլինեք սպասել այս պահին ևս 4 տարի:

Ինչպես գիտեք, նահանջ տարին գալիս է յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ, և այդ ժամանակ փետրվարի 29-ը ամսաթիվը հայտնվում է օրացույցում: Դա պայմանավորված է Գրիգորյան օրացույցում առկա մի շարք անհամապատասխանություններով, և նահանջ օրերը օգնում են շտկել այդ անճշտությունները:

Որոշ մարդիկ այն կարծիքին են, որ քանի որ նման օր տեղի է ունենում 4 տարին մեկ անգամ, այն լի է կարևոր նշանակությամբ:

Նահանջ օրվա հոգևոր նշանակությունը

Էներգետիկ թրթիռներն այս օրը «սովորական» չեն լինի: Եվ դրանք կարող են օգնել բոլորին կատարել իրենց հավատքի ցատկը:

Փետրվարի 29-ը կարող է լինել ելակետը այն բանի, ինչի մասին երկար ժամանակ մտածում եք, բայց դեռևս չեք կարողացել իրականացնել: Այս օրը կարելի է անցկացնել նաև գործերը կարգի բերելով:

Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք պետք է նստեք և գնահատեք ստեղծված իրավիճակը: Ի՞նչ եք ուզում հաջորդ օրերից, ամիսներից, տարիներից: Երբ ձեր ներսում դա կորոշեք և կհստակեցնեք, պարզապես ուղարկեք այդ ինֆորմացիան բաց աշխարհ: Թող տիեզերքը լսի և ընդունի այն բաց ձեռքերով:

Մի մոռացեք ապրել ներկայով:

Մի գոյատևեք, այլ ապրեք: Վայելեք յուրաքանչյուր ապրած պահը:

2020 թվականի փետրվարի 29-ը օժտված է «8» թվի թրթիռներով, ինչը խորհրդանշում է Տիեզերքի անսահմանությունը, այսինքն՝ մենք բոլորս պարզապես շարժվում ենք վերածննդի, մահվան և կյանքի շղթայով: Եվ դա նաև նշանակում է այն առատությունը, որը մեզ վրա է իջնում տիեզերքից:

Նահանջ օրվա նումերոլոգիան

«11»-ը բազային թիվ է, որը նշանակում է հոգու արթնացում և հոգևոր լուսավորություն: Փետրվարի 29-ի համար սա շատ կարևոր է, քանի որ այս օրվա թիվը հենց «11» է:

Կարող եք մտածել, որ 29-րդ օրը առկա է յուրաքանչյուր ամսվա մեջ, բայց փետրվարը հատուկ ամիս է, և նրան հատուկ կարգավիճակ է տալիս ամսաթվի հազվագյուտությունն ու հոգևոր նշանակությունը:

Նումերոլոգիայի մեջ «2» թիվը շատ կարևոր է, քանի որ այն խրախուսում է մարդուն կատարել իր հոգու իրական առաքելությունը: Այն օգնում է հասկանալ, թե որն է իրականում մեր կյանքի իմաստը: Եվ այս ամենը նրա ներքին էներգիայի շնորհիվ, որը թույլ չի տալիս հանձնվել: Այս էներգիան մեզ մոտիվացնում է ուսումնասիրելու առկա բոլոր հնարավորությունները:

Այսպիսով, զարմանալի չէ, որ «2» և «29» թվերի համադրությունը հանգեցնում է մարդու առողջարար էներգիայի աճին: Այն այնքան հզոր է, որ նույնիսկ կարող է օգնել մեզ տեսնել տիեզերքից ստացված կարևոր հաղորդագրությունը:

Այն ամենը, ինչ մեզանից պահանջվում է փետրվարի 29-ին, մեր միտքը բաց պահելն է և ուշադիր լինել շրջապատի հանդեպ: Այդպիսով, դուք բաց չեք թողնի չափազանց օգտակար գիտելիքներ ստանալու հնարավորությունը:

Օգտագործեք այս օրը առավելագույնս, հակառակ դեպքում ստիպված կլինեք սպասել այս պահին ևս 4 տարի:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Ամենաուժեղ անհատականությունները համաձայն Կենդանակերպի նշանի

Աղեղնավոր Այս նշանը համարվում է ամենաուժեղը Կրակի տարրի բոլոր նշանների մեջ: Դրա ներկայացուցիչները գրեթե միշտ գիտեն, թե ինչպես վերահսկել հույզերը, չեն նեղվում մանրուքների պատճառով և...

ԹԵՍՏ ամենագետների համար

Պարտադիր չէ իմանալ ամեն ինչ և ամեն ինչի մասին: Բայց համաձայնվեք, որ հրաշալի է, երբ մտահորիզոնը լայն է՝ «ամենագետի» գլխում կա բոլոր հարցերի պատասխանը:...

Վախ կորոնավիրուսից. ինչու չպետք է վախենալ

Արդյո՞ք պետք է տեղեկացված և զգույշ լինել: Այո, իհարկե: Արժե՞ վախենալ: Ոչ: Այն ժամանակ, երբ հասարակությունը գտնվում է անորոշության և վախի մեջ, մենք սկսում ենք հիպերտոֆիզացված ուշադրությամբ...

Խորագիտական ԹԵՍՏ․ Կկարողանա՞ս անթերի անցնել այն

Խորագիտակ մարդը կարող է ճիշտ պատասխանել գրեթե յուրաքանչյուր հարցին: Ստուգեք Ձեր խորագիտակությունը՝ անցնելով մեր այս հերթական հետաքրքրաշարժ թեստը: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր...

Ահա, թե ինչպիսի տեսք ունեին եվրոպական ամրոցները ավերակնների վերածվելուց առաջ

Էքսկուրսիա դեպի անցյալ: Կարանտինի պատճառով ճանապարհորդությունները չեղարկվել են, բայց ոչ ոք չի արգելում ձեզ վիրտուալ շրջագայության գնալ: Ի՞նչ կասեք, եթե առաջարկենք հիանալ Եվրոպայի ամենահիասքանչ դղյակներով...