fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ «Մի փորձեք կատարյալ մարդ լինել, դա ձեզ կսպանի»․ 20 դաժան ճշմարտություն կյանքի...

«Մի փորձեք կատարյալ մարդ լինել, դա ձեզ կսպանի»․ 20 դաժան ճշմարտություն կյանքի մասին

Այս ճշմարտությունները կօգնեն ձեզ սթափվել:

Դա կարող է ձեզ համար շատ դժվար լինել, երբ ինչ-որ մեկը վերջապես ասի ամեն ինչ այնպես, ինչպես իրականում կա:

Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք սկսել իրական հաճույք ստանալ կյանքից, դուք պետք է որոշեք, թե ինչն է ձեզ համար կարևոր և ինչից պետք է ազատվել: Միայն այդպես դուք կարող եք ծախսել ձեր ժամանակը այն բանի վրա, ինչը ձեզ համար իսկապես կարևոր է:

Կյանքի մասին կան 20 դաժան ճշմարտություններ, որոնք ոչ ոք չի ցանկանում ընդունել:

1. Մի օր դու կդադարես ապրել

Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է մտածել, որ նա անխոցելի է, բայց դա այդպես չէ: Դադարեք երազել և սկսեք վայելել այն, ինչ կատարվում է հենց հիմա:

2. Բոլորը կմահանան

Գրկեք ձեր մորը և ձեր հորը և ասեք ձեր քրոջը, որ սիրում եք նրան: Մի օր, երբ կպոկվեք ձեր սմարթֆոնից, ձեր հարազատները կարող է չլինեն: Ասեք ձեր սիրելի մարդկանց, թե ինչ եք զգում:

3. Փողը ձեզ չի դարձնի երջանիկ մարդ

Որքան էլ փորձեք, փողով չեք կարող երջանկություն գնել: Կյանքն այն է, երբ դու ապրում ես, ոչ թե կուտակում: Դադարեք վատնել ձեր գումարը այն բանի վրա, ինչ ձեզ հարկավոր չէ:

4. Երջանկության հավերժական հետապնդումը խանգարում է գտնել հենց այդ երջանկությունը

Եթե ​​դուք չեք ապրում այստեղ և հիմա, ապա վատնում եք ձեր կյանքը: Դադարեք հետապնդել վաղվա օրը, այլ սկսեք վայելել կյանքն այսօր:

5. Փող ծախսելն ավելի քիչ արդյունավետ է, քան ժամանակ վատնելը

Եթե ​​իսկապես ուզում եք փոխել այս աշխարհը, նվիրաբերեք ձեր ժամանակը և խնայեք ձեր գումարը սև օրվա համար: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե որքան մեծ է ձեր ազդեցությունը մարդկանց վրա, երբ նրանց հետ ժամանակ եք անցկացնում: Մարդը միշտ կարող է ավելի շատ փող աշխատել, բայց նրա ժամանակը անսահման չէ:

6. Բացարձակ անիմաստ է փորձել երջանկացնել բոլորին անխտիր

Պետք չէ անհանգստանալ բոլոր մարդկանց երջանկացնելու մասին: Մարդիկ երբեք չեն կարող լիովին երջանիկ լինել: Փորձեք ինքներդ ձեզ երջանիկ դարձնել, քանի դեռ ժամանակ ունեք:

7. Մի փորձեք կատարյալ մարդ լինել, դա ձեզ կսպանի

Եթե ​​կանգնեք հայելու առջև և սևեռվեք ձեր թերությունների վրա՝ ռիսկի եք դիմում վաղաժամ ծերացման: Մի վատնեք ձեր ժամանակից և ոչ մի վայրկյան, որ դառնաք մեկը, ով հիմա չեք:

8. Զգացմունքները նույնպես կարևոր են

Եթե ​​կարծում եք, որ միայն մտքերն են ղեկավարում ձեր կյանքը՝ կրկին մտածեք: Զգացմուքները մեզ ստիպում են անել շատ զարմանալի բաներ, ինչպես նաև ոչ զարմանալի բաներ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք զգում, դրանք ինքներդ ձեզանից թաքցնելու փոխարեն:

9. Դուք պատասխանատու եք ինքներդ ձեզ համար

Ոչ ոք չի պատրաստվում իր ամբողջ կյանքը ծախսել ձեզ վրա: Մենք բոլորս ծանոթ ենք իրավիճակներին, երբ տաղանդավոր 40-ամյա մարդիկ ապրում են իրենց մոր տան նկուղում: Դուրս եկեք տանից և արդեն ինչ-որ բան արեք ձեր կյանքի հետ:

10. Ամեն ինչ կդադարի նշանակություն ունենալ, երբ դուք չլինեք

Մի օր դուք կհասկանաք, որ այն բոլոր բաները, որոնց վրա դուք ծախսում եք ձեր կյանքը և որի մասին այդքան անհանգստացնում եք, այլևս կարևոր չեն: Հուսանք դուք դա կհասկանաք, քանի դեռ ժամանակ ունեք զբաղվել նրանով, ինչ իրականում ուզում եք:

11. Դուք կկորցնեք ձեր տաղանդը, եթե այն չզարգացնեք

Եթե ​​Աստծուց տաղանդ ունեք, կամ ուզում եք ձեր մեջ հայտնաբերել որևէ տաղանդ, շտապեք: Զարգացրեք ձեր տաղանդը և հպարտացեք դրանով:

12. Միայն այսօրը նշանակություն ունի

Հնարավոր է, որ վաղը ձեզ համար այլևս չի կարող լինել: Այնպես որ, մի՛ թողեք վաղվան այն, ինչ կարող եք անել այսօր: Հնարավոր է վաղն այդպիսի հնարավորություն չլինի:

13. Դադարեք բողոքել. Ոչ ոքի չի հուզում ձեր ծանր կյանքը

Գիտե՞ք, որ կյանքը մեզանից յուրաքանչյուրի համար էլ հեշտ չէ: Եթե ​​ուզում եք փոխել ձեր կյանքը, վերցրեք և արեք դա: Ոչ ոք չի պատրաստվում դա անել ձեր փոխարեն:

14. Կիսվեք ձեր իմաստությամբ մարդկանց հետ

Եթե ​​գիտեք մի բան, որը կարող է օգնել այլ մարդկանց, պատմեք նրանց այդ մասին: Թույլ մի տվեք, որ ձեր էգոն խանգարի ձեզ: Կիսվեք դրանով աշխարհի հետ, քանի դեռ հնարավորություն ունեք:

15. Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ վրա, կամ կկորչեք կյանքում

Դադարեք մնալ ձեր սեփական կյանքի պահեստային նստարանին նստած: Եթե ​​ինչ-որ բան փոխելու ցանկություն ունեք, որոշում կայացրեք և արեք դա: Դրանում վատ բան չկա, եթե ցանկանում եք միայնակ մնալ ինքներդ ձեզ հետ:

16. Երբ գործերը վատ են, կարևորը ձեր արձագանքն է

Կարևոր չէ, թե որքան վատ են գնում ձեր գործերը, կարևոր է միայն այն, թե ինչպես եք դրան արձագանքում: Շատ վատ է, եթե ուզում եք հանձնվել: Ձեզ համար լավագույն լուծումը միշտ առաջ գնալն է:

17. Աշխատեք մարդկանց հետ հարաբերությունների վրա

Մտածեք այն մասին, թե ինչպես ցույց տալ մարդկանց, որ դուք մտածում եք իրենց մասին: Մի կարծեք, որ նրանք արդեն գիտեն այդ մասին:

18. Փորձեք գտնել կյանքում ավելի խորը իմաստ

Կյանքն ամեն ինչ հետազոտության և բացահայտման մասին է: Մի կարծեք, որ կյանքը շատ պարզ է: Մի վախեցեք հարցեր տալ և լինել հետաքրքրասեր:

19. Ձեր ամբիցիաները նշանակություն չունեն: Միայն ձեր գործողություններն են կարևոր

Կարող եք ունենալ հանճարեղ գաղափարներ, բայց եթե դրանք չիրականացնեք, դրանք կմնան բոլորովին անօգուտ:

20. Ժամանակը ձեր կյանքի ամենակարևոր բանն է

Դուք երբեք բավարար ժամանակ չեք ունենա: Այդ պատճառով, օգտագործեք ձեր ժամանակը լավագույն կերպով:

կարդացեք նաև

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը․ ԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա...

Բազմագիտակության ԹԵՍՏ խելացիների համար

Այսօրվա մեր թեստի հարցերը հեշտերից չեն: Ստուգեք, արդյո՞ք կհերիքի Ձեր գիտելիքները՝ թեստի բոլոր հարցերին անսխալ պատասխանելու համար: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

Մեջբերումներ Օնորդե դը Բալզակի «Շագրենի կաշին» վեպից

«Շագրենի կաշին» ֆրանսիացի գրող Օնօրե դը Բալզակի «Մարդկային կատակերգություն» հայտնի վիպաշարի մեջ ներառված վեպերից մեկն է: Փիլիսոփայական այս վեպը մեր առջև բացում է 19-րդ...

Կենդանակերպի 6 ամենահուսալի նշանները

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հուսալի են, քանի որ նրանց կարելի է վստահել ցանկացած գաղտնիք։ Նրանց կարող եք պատմել ցանկացած բան՝ վստահ լինելով, որ այդ...

ԹԵՍՏ․ Կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար

Այս թեստն անցնելու համար հարկավոր է ունենալ գիտելիքների իրոք մեծ պաշար: Ի՞նչ եք կարծում, կբավարարի՞ արդյոք Ձեր գիտելիքների պաշարը այս թեստն անցնելու համար: Եկեք...