fbpx

Օտար լեզու սովորելու լավագույն 5 խորհուրդները

խորհուրդ

Աշխարհում, որտեղ տարբեր երկրների բիզնեսը, գիտությունն ու արվեստը սերտորեն կապված են, օտար լեզվի իմացությունն օգտակար հմտությունից վերածվում է անհրաժեշտության։ Այնուամենայնիվ, քչերն են ցանկանում ամեն օր նստել դասագրքերի դիմաց և անգիր սովորել անկանոն բայերը: Իհարկե, հիմնային գիտելիքները, ինչպիսին է, օրինակ, քերականությունը, պետք է սովորել ավանդական մոտեցմամբ, սակայն գործնական աշխատանքները, որոնք լրացուցիչ ժամանակ չեն խլում առօրյայում, կօգնեն լրացնել բառապաշարը և սովորել ավելի լավ ընկալել օտար խոսքը: Հաշվի առնելով կյանքի ժամանակակից տեմպը՝ ակնթարթային մեսենջերներն ու հատուկ հավելվածները կարող են օգնության հասնել: Այս հոդվածում ներկայացնում ենք 5 խորհուրդ, թե ինչպես արագ և արդյունավետորեն բարելավել օտար լեզվի իմացությունը Հայաստանում ամենաշատ օգտագործվող մեսենջերներից մեկի՝ Viber-ի օգնությամբ։

Փոխե՛ք հեռախոսի լեզուն

Սմարթֆոնը կյանքի անբաժանելի մասն է. այն մեզ հետ է վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Սմարթֆոնն օգտագործեք այն լեզվով, որը ցանկանում եք սովորել։ Այդպես դուք կարող եք սովորել նոր բառեր, քանի որ ձեր մայրենի լեզվով արդեն հիշում եք հրամանների մեծ մասի անվանումները: Հավելվածներից շատերը լեզուն ավտոմատ կերպով կփոխեն համակարգի լեզվով, բայց դուք կարող եք նաև անհատականացնել լեզուն դրանցից շատերում: Իհարկե, սկզբում կարող է անսովոր լինել, բայց ի վերջո այս մոտեցումը դրական ազդեցություն կունենա ձեր ուսման վրա։

Ուսումնասիրե՛ք թեմատիկ համայնքները

Օգտակար կլինի միանալ սոցիալական ցանցերի տարաբնույթ թեմատիկ խմբերին և ակնթարթային մեսենջերների համայնքներին, որտեղ կարող եք գտնել մարդկանց, ովքեր սովորում են նույն լեզուն, կամ տվյալ լեզվակիրներին, ովքեր ցանկանում են սովորել ձեր լեզուն։ Կարող եք նաև բաժանորդագրվել սոցիալական ցանցերում ուսումնասիրվող լեզվին նվիրված ալիքներին, որպեսզի հեշտությամբ սովորեք նոր և օգտակար բաներ: Գրեթե բոլոր սոցիալական ցանցերում և նույնիսկ ակնթարթային մեսենջերներում կան լեզու սովորելու անսահման թվով էջեր, համայնքներ և ալիքներ. ընտրե՛ք ձեզ հետաքրքրողները և բարելավե՛ք լեզուն ամենահարմար ձևով:

Ձեռքի տակ պահեք բառարան

Երբ օտար լեզվով տեքստում անհասկանալի բառ եք տեսնում, հաճախ ուզում եք պարզապես բաց թողնել այն և շարունակել կարդալ: Այդպես պետք է անել, երբ գիրք եք կարդում, որպեսզի բարելավեք ընթերցանությունը և սովորեք տեքստի կառուցվածքը։ Բայց երբ խոսքը վերաբերում է մեսենջերում նամակագրությանը, դուք կարող եք ոչ միայն չհասկանալ նախադասության իմաստը և այն, ինչ զրուցակիցն ուզում էր ասել ձեզ, այլև բաց թողնել նոր բառ սովորելու հնարավորությունը: Միևնույն ժամանակ, մենք միշտ չէ, որ ձեռքի տակ ունենք բառարան կամ թարգմանչի հատուկ հավելված: Այս դեպքում հարմար է անմիջապես Viber մեսենջերում օգտագործել ներկառուցված թարգմանության գործառույթը, որի շնորհիվ ցանկացած հաղորդագրություն կարելի է արագ թարգմանել մեկ հպումով։ Սեղմեք ցանկալի հաղորդագրության վրա, այնուհետև ընտրեք «Թարգմանել» տարբերակը. հաղորդագրության թարգմանությունն անմիջապես կհայտնվի սկզբնական հաղորդագրության տակ: Դուք կարող եք փոխել լռելյայն թարգմանության լեզուն հավելվածի կարգավորումներում:

Մտածե՛ք օտարի նման

Լեզուն սովորելու համար կարող է օգտակար լինել հետևյալ պրակտիկան. գործի կամ զբոսանքի գնալիս պատկերացրեք ձեզ որպես զբոսաշրջիկ անծանոթ քաղաքում: Քայլելով փողոցով, մտովի արտասանեք այն ամենը, ինչ տեսնում եք ձեր շուրջը. ինչպես են մարդիկ հագնված, ինչ են նրանք վաճառում խանութներում, գովազդային վահանակների վրա. պարզապես արեք դա այն լեզվով, որն ուսումնասիրում եք: Փորձեք օտար լեզվով ձևակերպել, թե ինչ կպատմեք ձեր ընկերներին, երբ վերադառնաք հայրենիք: Նման խաղային պրակտիկան կարող է օգնել ձեռք բերել արժեքավոր հմտություն՝ օտար լեզվով մտածելու կարողություն, որը հետագայում կօգնի ավելի հեշտ հաղորդակցվել։

Թարգմանե՛ք սիրելի բրենդների անվանումները

Դուք կզարմանաք, բայց շատ արտասահմանյան բրենդներ, որոնց անունները մենք հանդիպում ենք առօրյա կյանքում, կարող են թարգմանվել ձեր լեզվով։ Օրինակ, Vanish լաքահանող միջոցը անգլերենից թարգմանվում է որպես «անհետանալ», իսկ Infinity ավտոմեքենայի ապրանքանիշը՝ «անսահմանություն»: Պարզեք, թե ինչպես են թարգմանվում ձեր օգտագործած կամ հանդիպած ապրանքանիշերը, և դուք կստանաք մեկ այլ աշխատանքային գործիք օտար լեզու սովորելու համար:

Խորացրե՛ք գիտելիքներն ընկերների հետ միասին

Խաղարկային ձևով նոր լեզու սովորելու մեկ այլ տարբերակ կարող են լինել թեմատիկ քուիզները և վիկտորինաները ձեր ընտրած ցանկացած թեմայով: Օրինակ՝ Viber-ում կարող եք առանձին խմբակային չաթ ստեղծել ընկերների հետ, ովքեր նույնպես սովորում են այդ լեզուն, և հարցումների գործառույթի շնորհիվ մասնակցել թեմատիկ խաղերին, ամրապնդել բառապաշարը և այլ գիտելիքներ։ Այս գործառույթը կարևոր է այնքանով, որ դուք ինքներդ եք ընտրում վիկտորինայի թեման՝ սիրված սերիալ, հայտնի երաժիշտ կամ որևէ այլ հոբբի, իսկ որքան հետաքրքիր է նոր լեզու սովորելու ձևաչափը, այնքան ավելի արագ և հեշտ է յուրացվում նոր գիտելիքը: Ամեն ինչ պարզ է և մատչելի։

Դիտե՛ք ֆիլմեր և ունկնդրե՛ք երաժշտություն

Երբ մարդուն ինչ-որ բան է հետաքրքրում, ուղեղն ավելի ակտիվ է դառնում տեղեկատվությունը ընկալելու հարցում: Ձեր սիրած ֆիլմերն օրիգինալ լեզվով դիտելը կօգնի ձեզ բարելավել ձեր լեզվական հմտությունները: Ամենայն հավանականությամբ, դժվար կլինի անմիջապես ֆիլմ դիտել առանց կրկնօրինակման և ենթագրերի, ուստի խորհուրդ ենք տալիս սկսել բնօրինակ ֆիլմեր դիտել ձեր մայրենի լեզվով ենթագրերով, հետագայում դիտեք ֆիլմերն օտար լեզվով ենթագրերով, այնուհետև ընդհանրապես անջատեք ենթագրերը և վայելեք սիրված ֆիլմերը բնօրինակով: Կազմեք ցուցակներ, թե ինչ ֆիլմեր եք դիտելու հաջորդիվ Viber-ի «Իմ գրառումները» բաժնում։ «Իմ գրառումներն» իրականում զրույց է ինքներդ ձեզ հետ, որտեղ կարող եք ցուցակներ կազմել, հիշեցումներ սահմանել և պահել անհրաժեշտ մեդիա ֆայլերը:

խորհուրդ
Հոդվածը՝ ITnews Armenia


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 3.75 из 5 )
MediaMag
Օտար լեզու սովորելու լավագույն 5 խորհուրդները
Գիտելիքները ստուգող ԹԵՍՏ․ Փայլեք ինտելեկտով