fbpx
Գլխավոր ՍՊՈՐՏ Հայաստան - Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը ընդառաջ

Հայաստան – Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը ընդառաջ

Եվրո 2012-ի ընտրական փուլում մարտի 26-ին Երևանում ինչպես հայտնի է հանդիպելու են Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները:
Հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում գոնե ես չեմ հիշում մի այնպիսի խաղ, որը այսպիսի ինտրիգայնություն ունենար, չեմ հիշում մի այնպիսի խաղ, որը այսպիսի մեծ քննարկում ունենար հանրության շրջանում: Ամբողջ Հայաստանը՝ մեծից փոքր խոսում է այս խաղի մասին: Այսպիսի ֆանատային ոգևորվածություն ևս չեմ տեսել: Բոլորը խոսում են այս մասին և ամենակարևորը՝ հավատում, անկեղծ հավատում որ մեր տղաները կարող են ու պարտավոր են հաղթել: Նույնիսկ Հայաստան – Թուրքիա խաղում այսպիսի ինտրիգ չկար:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի օֆիցիալ ֆան ակումբը (FAF) արդեն որերորդ շաբաթն է ամենայն լրջությամբ նախապատրաստվում է այս խաղին, որպես 12-րդ խաղացող:
Մի խոսքով սպասումները շատ են:
Պատկերացնում եմ, թե ինչ մեծ պատասխանատվություն է դրված մեր տղաների, մեր ֆուտբոլիստների ուսերին: Նաև պատկերացնում եմ թե ինչքան դժվար խաղ է սպասվում: Բայց ինչպես ասում էին մեր պապերը՝ “գեղ կանգնի, գերան կկոտրի”: Հիմա ամբողջ Հայաստանը ոտքի կանգնած հավատում ու երկրպագում է մեր հավաքականին: Մենք մեր հավաքականի կողքին ենք, մնում է մեր տղաները զգան այդ աուրան, իրենք նույնպես դառնան այդ սպորտային համախմբման մի մասնիկը և այդ դեպքում հաղթանակը ապահովված է:
Դե ինչ սպասենք մարտի 26-ին մեծ հավատով…

կարդացեք նաև

Կենդանակերպի նշանների կանանց էմոցիոնալ տարօրինակությունները

Յուրաքանչյուր մարդ ունի տարօրինակություններ և դրանք դրսևորվում են նաև էմոցիոնալ առումով: Եվ այսպես, եկեք տեսնենք, թե Կենդանակերպի որ նշանի կինը ինչ էմոցիոնալ տարօրինակություններով է օժտված: ԽՈՅ Խոյը...

Հոգեբանական ԹԵՍՏ․ Լա՞վ եք ճանաչում Ձեզ, Ձեր բնավորության տեսակը

Այս հոգեբանական թեստը կբացահայտի Ձեր բնավորությունը՝ մարդկանց հետ շփման տեսակետից: Որպեսզի թեստը կարողանա առավելագույնս ճիշտ արդյունք տալ՝ հարկավոր է, որպեսզի դուք պատասխաններում լինեք առավելագույնս ազնիվ:...

Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան օրը: Ուղիղ նշանակետին․․․

Ասա ինձ ամսի քանիսին ես ծնվել, իսկ ես կասեմ թե ով ես դու․․․ 1. «Համար մեկ»՝ սրանով ամեն ինչ ասված է: Սա ստեղծագործական, կրեատիվ, ինքնատիպ և...

Տիբեթյան հորոսկոպ: Իմացիր ճակատագիրդ 97% ճշգրտությամբ

Հորոսկոպը կազմված է տիբեթյան վաննականների կողմից 100-ավոր տարիներ առաջ. Տիբեթյան հորոսկոպը՝ դա գուշակության, թվագուշակության և աստղագուշակության յուրահատուկ խառնուրդ է: Տիբեթյան վանականների կողմից հարյուրավոր տարիներ առաջ ստեղծված...

Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Ոչ հեշտ հարցեր

Բազմակողմանի զարգացած մարդը հետաքրքրվում է ամեն ինչով՝  ճշգրիտ գիտություններով, պատմությամբ, գրականությամբ, գեղանկարչությամբ․․․ Իսկ դուք բազմակողմանի զարգացած մա՞րդ եք: Եկեք ստուգենք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել...