fbpx

Տղամարդկանց համար. ինչպե՞ս ճիշտ հագնվել

20 տիպային սխալ, որ անում են տղամարդիկ.

1. Մի կոճկեք պիջակի ներքևի կոճակը: Այն նախատեսված չէ դրա համար: նույնը վերաբերում է ժիլետներին:

2. Նախքան հագնելը, պոկեք կոստյումի թևքից պիտակը:

3. Նոր պիջակը հաճախ ուսերին ունենում է սպիտակ թել: Հեռացրեք այն, նախքան հագնելը:

4. Պիջակի գրպանները պետք է միշտ բաց լինեն: Նոր պիջակը հագնելիս հեռացրեք գրպաները փակող թելը:

5. Պիջակի վրա 3 կոճակից ավելին՝ անթույլատրելի է:

4813595_479abe7f

6. Երեք կոճակ ունեցող պիջակի վրա պարտադիր չէ կոճկել վերևի կոճակը: Նաև որոշ պիջակների վրա լացկանները այնպես են ստեղծված, որ վերևի կոճակը ընդհանրապես դարձնում են դեկորատիվ:

7. Երկար փողկապը անհամատեղելի է սմոքինգի հետ:

8. Շագանակագույն կոշիկներ՝ շագանակագույն գոտի, սև կոշիկներ՝ սև գոտի: Պետք է նշել, որ սա մեծ մասամբ վերաբերում է գործնական ոճին, այլ ոչ կեժուալ ազատ ոճին:

9. Կամ գոտի կամ տաբատակալ (подтяжки): Երկուսը իրար հետ՝ անթույլատրելի է:

10. Վերնաշապիկի մանժետները պետք է մի փոքր դուրս գան պիջակի տակից՝ 1-2սմ:

4813594_0af889c5

11. Տաբատը պետք է ունենա թեթև կորացում՝ առջևից: Եթե Ձեր տաբատը ունի կորացումներ և՛ առջևից, և՛ ետևից, կամ եթե դրանք կորանում են կողքերից՝ նրանք շատ երկար են:

12. Վերարկուն պետք է ընդգծի Ձեր մարմինը, այլ ոչ թե կախ գա նրա վրա: Դուք պետք է կարողանաք ձեռքով հասնել ներքին գրպանին, սակայն եթե այնտեղ տեղավորվում է բռունցքը՝ նշանակում է, որ վերարկուն մեծ է:

13. Փողկապը պետք է հասնի գոտու ճարմանդին: Այն չպետք է լինի ավելի երկար կամ կարճ:

14. Փողկապի վրա պետք է լինեն կորացումներ:

15. Պիջակը չպետք է երկար լինի վերարկուից կամ կուրտկայից:

4813645_e248a2e0

16. Ամեն օր սև կոստյում պետք է կրեն միայն հոգևորականները, դագաղագործները կամ թաղման արարողությունների ժամանակ:

17. Հեռախոսի համար նախատեսված գոտու ֆուտլյարը դա սարսափելի է:

18. Նույնը վերաբերում է քառակուսի քթերով կոշիկներին:

19. Երբեք մի կրեք գուլպա շորտերի հետ: Կամ գուլպաները սանդալներով:

20. Եթե Դուք վերնաշապիկը դնում եք ջինսերի մեջ, անպայման կրեք գոտի (կամ տաբատակալներ, եթե այն հագնում եք պիջակով):

4813619_ed0db400


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Տղամարդկանց համար. ինչպե՞ս ճիշտ հագնվել
Ի՞նչ եք կարծում, այս զույգերից ո՞րն է գտնվում ռոմանտիկ հարաբերությունների մեջ