fbpx

Աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերի թեժ 10-նյակը

Վերջին կես դարում գրվել են հարյուր հազարավոր գրքեր, սակայն նրանցից շատ քչերն են դարձել աշխարհում հայտնի:

Ահա Ձեզ ենք ներկայացնում վերջին 50 տարում աշխարհում ամենաշատ կարդացվող 10 գրքերը:

Թվերը ցույց են տալիս տպագրված և վաճառված գրքերի քանակը, բայց հաշվի չի առնվում նույն գրքի բազմակի վերաընթերցումները:

Եվ այսպես.

10. «Աննա Ֆրանկի օրագիրը» Աննա Ֆրանկ – 27 միլիոն օրինակ

«Աննա Ֆրանկի օրագիրը» դա գրքի բրիտանական տարբերակն է, որը հիմնված է հրեա մի աղջկա օրագրի գրառումների վրա, ով երկու տարի իր ընտանիքի հետ նացիստների օկուպացիայի տարիներին թաքնվել է Նիդերլանդներում: Այժմ այս գիրքը համարվում է 20-րդ դարի կարևոր տեքստերից մեկը:

9. «Մտածիր և հարստացիր», Նապոլեոն Հիլլ – 30 միլիոն օրինակ

«Մտածիր և հարստացիր»-ը մոտիվացիոն գիրք է, որը գրել է ամերիկյան գրող Նապոլեոն Հիլլ-ը: Այն պատմում է անձի աճի և ինքնակատարելագործման մասին: Գրողը ոգեշնչում ստացել է ամերիկյան միլիարդատեր Էնդրյու Կարնեգիից:

8. «Քամուց քշվածները», Մարգարեթ Միտչել – 33 միլիոն օրինակ

«Քամուց քշվածները» ռոմանտիկ դրամա է, որի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում ամերիկյան քաղաքացիական պատերազմի ընթացքում: Գիրքը պատմում է իրլանդացի էմիգրանտի աղջիկ Սքարլետ Օ’հարայի կյանքի պատմությունը: Գրքի հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, որը ստացել է «Օսկար մրցանակ»:

7. «Մթնշաղ: Սագա», Ստեֆանի Մայեր – 43 միլիոն օրինակ

«Մթնշաղ»՝ դա ամերիկյան գրող Ստեֆանի Մայերի գրքերի սերիայի առաջին գիրքն է, որը անհավանականորեն հանրահայտ է դարձել երիտասարդության շրջանում: Պատմությունը մի երիտասարդ աղջկա մասին է, որը սիրահարվում է վամպիրի: Սերիայի գրքերը, որոնց հիման վրա նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ, թարգմանվել է ավելի քան 38 լեզուներով ամբողջ աշխարհում:

6. «Դա Վինչիի ծածկագիրը», Դեն Բրաուն – 57 միլիոն օրինակ

«Դա Վինչիի ծածկագիրը» գեղարվեստական վեպ է, որը գրել է ամերիկյան գրող Դեն Բրաունը: Այն պատմում է դոկտոր Ռոբերտ Լոգտոնի և տարօրինակ սպանության հետաքննության մասին, որը կատարվել է Փարիզում, Լուվրի թանգարանում: Վեպը մաս է կազմում կրոնի ալտերնատիվ պատմության ուսումնասիրության, որը հետաքրքրության է արժանացել կապված Մարիամ Մագդաղենացու քրիստոնեության մեջ ունեցած դերի և սուրբ տապանի հետ: Գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերում խաղացել է հանրահայտ Թոմ Հենքսը:

5. «Ալքիմիկ», Պաուլո Կուելիո – 65 միլիոն օրինակ

«Ալքիմիկը» տպագրվել է 1987թ. և դարձել բրազիլիական բեսցելեր: Շատ շուտով այն վաճառվում է ավելի քան 65 միլիոն օրինակով, որի շնորհիվ գիրքը համարվում է պատմության մեջ ամենաշատ վաճառվածներից մեկը: «Ալքիմիկը» թարգմանվել է ավելի քան 67 լեզուներով՝ գրավելով համաշխարհային Գինեսի ռեկորդ, որպես կենդանի հեղինակի ամենաշատ լեզուներով թարգմանված գիրք: Այսօր Պաուլո Կոելյոն համարվում է աշխարհի արդի ամենակարդացվող և ամենահեղինակավոր գրողներից մեկը:

4. «Մատանիների տիրակալը», Ջ.Ռ.Ռ.Տոլկին – 103 միլիոն օրինակ

«Մատանիների տիրականլը» վեպ էպոպեյա է ֆենթեզի ոճում, որը գրել է անգլացի գրող Տոլկինը: Վեպը սկսել է գրել, որպես շարունակություն նախկինում իր կողմից գրված «Հոբբիտ» մանկական ֆենթեզի գրքի շարունակություն, սակայն աճեց ավելի բարձ ստեղծագործության: Ըստ գրքի նկարահանվել է տրիլոգիա՝ բաղկացած երեք ֆիլմից «Մատանիների տիրակալը: Մատանիների եղբայրությունը», «Մատանիների տիրակալը: Երկու աշտարակ» և «Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը»:

3. «Հարրի Փոթեր», Ջոան Ռոուլինգ – 400 միլիոն օրինակ

«Հարրի Փոթերը», դա 7 վեպերից բաղկացած սերիա է ֆենթեզի ոճում: Այն գրել է անգլիացի գրող Ջոան Ռոուլինգը: Գիրքը պատմում է կախարդ Հարրի Փոթերի և իր ընկերների մասին, որոնք կախարդության դպրոցի սաներ են: Ինչպես և մնացած կարդացվող գրքերը, այս գիրքը նույնպես էկրանավորվել է և դարձել ամենապոպուլյար ֆիլմերից մեկը պատմության ընթացքում:

2. «Մաո Ցզեդունի մեջբերումները», Մաո Ցզեդուն – 820 միլիոն օրինակ

 «Քարտուղար Մաո Ցզեդունի մեջբերումները» կամ ինչպես նրան հաճախ անվանում են «Կարմիր գրքույկը» իրենից ներկայացնում է հավաքածու, որը բացատրում է Չինացի ժողովրդին Չինական կոմունիստական պարտիայի իդոլոգիան:

1. «Աստվածաշունչ» – 3,9 միլիարդ օրինակ

Աստվածաշունչը՝ դա քրիստոնիաների սուրբ գրվածքների հավաքածու է և այն մնում է ամենակարդացվող գիրքը աշխարհում: Աստվածաշունչը գրվել է 16 դարերի ընթացքում և իրենից ներկայացնում է 66 գրքերի հավաքածու:

Աղբյուրը՝ www.squidoo.com/


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Աշխարհում ամենաշատ կարդացվող գրքերի թեժ 10-նյակը
Կենդանակերպի 6 ամենաինքնամփոփ նշանները