fbpx

Հեռախոսից կախվածության պարզ թեստ

Պատասխանեք 20 հարցերին և պարզեք՝ ունե՞ք արդյոք հեռախոսից կախվածություն, թե՞ ոչ։

Հնարավոր է Ձեզ ծանոթ է այն հիասթափության և թեթև խուճապի զգացողությունը, երբ հասկանում եք, որ մոռացել եք հեռախոսը տանը։ Մեր օրերում դա տիպիկ իրավիճակ է։

Իսկ գիտե՞ք որ ժամանակակից հասարակության այդ նոր տենդենցիան առաջ է բերել նոր տերմին՝ նոմոֆոբիա։ Դա անգլերեն «no mobile phobia» արտահայտության կրճատ տարբերակն է։ Այն ներմուծվել է մասնագետների կողմից, որպեսզի նկարագրվի մարդկանց անհանգստությունը, երբ հեռախոսի բացակայության պատճառով կտրվում է նրանց կապը արտաքին աշխարհի հետ։

Այովա նահանգի համալսարանի հոգեբանները նույնիսկ ստեղծել են հարցաշար՝ մարդու մոտ նոմոֆոբիայի աստիճանը որոշելու համար։ Ահա այդ հարցաշարն էլ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։ Պատասխանելով հարցաշարին, Դուք կպարզեք՝ ունե՞ք արդյոք հեռախոսից կախվածություն, թե՞ ոչ.

1. Ես ինձ անհարմարավետ եմ զգում առանց իմ սմարթֆոնից իֆորմացիայի հասանելիության
2. Ես կտխրեմ, եթե չկարողանամ ինֆորմացիա ստանալ հեռախոսից՝ երբ ուզեմ
3. Չկարողանալով սմարթֆոնից նորություններին տեղեկանալ (օրինակ եղանակ, իրադարձություն և այլն)՝ ես սկսում եմ նյարդայնանալ
4. Ես կբարկանամ եթե չկարողանամ օգտվել իմ սմարթֆոնի հնարավորություններից երբ ուզեմ
5. Հեռախոսի լիցքաթափվող մարտկոցը վախեցնում է ինձ
6. Ես խուճապի մեջ եմ ընկնում, երբ իմ հաշիվը զրոյանում է
7. Եթե ինիձ մոտ ժամանակավորապես չկա ցանցի ազդանշան, կամ Wi-Fi կապի հասանելիություն, ես անընդհատ ստուգում եմ հասանելիության հնարավորությունը
8. Եթե ես չեմ կարողանում օգտագործել իմ սմարթֆոնը՝ ես դժվար կացության մեջ եմ հայտնվում
9. Եթե ես ինչ-որ ժամանակ չկարողանամ ստուգել իմ սմարթֆոնը, ես անընդհատ ցանկություն կզգամ կրկին փորձել
10. Եթե ես մոռանայի հեռախոսը, ինձ կանհանգստացներ այն, որ ես չեմ կարող ակնթարթորեն կապվել ընտանիքիս կամ ընկերներիս հետ
11. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես կանհանգստանայի, որովհետև ընտանիքս կամ ընկերներս չեն կարողանա կապվել ինձ հետ
12. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես կնյարդայնանայի, որովհետև հնարավորություն չէի ունենա տեքստային հաղորդագրություններ կամ զանգեր ստանալ
13. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես կնյարդայնանայի, որովհետև չէի կարողանա կապ պահպանել ընտանիքիս և ընկերներիս հետ
14. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես կնյարդայնանայի, որովհետև չեմ իմանա թե ով է փորձում ինձ զանգել
15. Եթե ես մոռանայի հեռախոսը, ինձ կանհանգստացներ այն, որ իմ անընդհատ կապը աշխարհի հետ խախտված կլինի
16. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես կնյարդայնանայի, որովհետև չէի կարողանա լինել օնլայն ռեժիմում
17. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես դիսկոմֆորտ կզգայի, քանի որ չէի կարողանա շփվել սոցիալական ցանցերով և օգտվել ինտերնետի հնարավորություններից
18. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես անհարմար կզգայի ինձ, քանի որ չէի կարողանա ստուգել սոց.ցանցերում նոր կոնտակտներս և հաղորդագրությունները
19. Եթե ես մոռանայի հեռախոսը, ինձ կանհանգստացներ այն փաստը, որ չեմ կարողանում ստուգել էլեկտրոնային փոստս
20. Եթե ես մոռանայի հեռախոսը, ես ինձ տարօրինակ կզգայի, քանի որ չէի իմանա ինչով զբաղվել


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Հեռախոսից կախվածության պարզ թեստ
Բերմուդյան եռանկյունու խորքերում խորտակված քաղաք են գտել